Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՏԱԳՆԱՊԱԼԻ Է

25/07/2014
- 25 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ձկնաբուծարանները Արարատյան դաշտի ամայացման լրջագույն սպառնալիք

Հայաստանի ստորերկրյա ջրերի պաշարները վերջին տարիներին կտրուկ նվազել են: Խոսքը մասնավորապես վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանին, որտեղ է կենտրոնացված մեր երկրի ստորերկրյա ջրերի մոտ կեսը: Թե ինչ սոցիալական, տնտեսական, բնապահպանական եւ այլ հետեւանքներ է ունենում այս կացությունը, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Ասել, թե քայլեր չեն ձեռնարկվում իրավիճակի կարգավորման ուղղությամբ, արդարացի չի լինի:

Վերջին 2-3 տարիներին փակվել են բազմաթիվ հորատանցքեր: Կառավարության վերջին նիստերից մեկում տեղեկացվեց, որ 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ լուծարվել է 19 եւ կոնսերվացվել 26 հորատանցք, որոշում ընդունվեց այս տարվա երրորդ եռամսյակում լուծարել կամ կոնսերվացնել 40 ինքնաշատրվանող կամ բացասական մակարդակով հորատանցք, իսկ չորրորդ եռամսյակում շարունակել այդ գործընթացը` մինչեւ բոլոր ապօրինի հորերը փակվեն: Այս հանգամանքը շեշտեց նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, բնապահպանության նախարարին հանձնարարելով տարեվերջին զեկուցել այդ մասին: Այդուհանդերձ, իրավիճակը շարունակում է սպառնալից մնալ, քանի որ վերջին տարիներին ստորերկրյա ջրերը պարզապես վայրենաբար են օգտագործվել` սնկի նման բազմացած մոտ 300 ձկնաբուծարանների կողմից:

Ստորերկրյա ջրերի մակարդակը իջել է մետրերով, ջրատվությունը` անգամներով

Կառավարության նախաձեռնությամբ եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցներով անցկացված ուսումնասիրությունների համաձայն, վերջին տարիներին Մեծամոր գետի ավազանում 303 խորքային հորերից 122-ը իսպառ չորացել են, ջրատվությունը նվազել 10 անգամ: Այս գետի ավազանում բոլոր աղբյուրները շատրվանող էին, որոնք համարյա ցամաքել են: Ակնա լճի ջրատվությունը նվազել է 75 տոկոսով: Գրունտային ջրերի մակարդակը 120 հազար հա-ի վրա իջել է 3-9 մետրով, առանձին դեպքերում` 15 մետրով: Խախտվել է հողաջրային ռեժիմը, սկսվել է հողի փոշիացումը, որի հետեւանքով ոռոգման չափաբաժինն ավելացել է 20-25 տոկոսով: Բացի Մեծամորի ատոմակայանի հովացման առաջացած խնդրից, ոռոգման եւ խմելու ջրի լրջագույն պակաս է առաջացել բազմաթիվ գյուղերում: Էջմիածնի տարածաշրջանում 1981 եւ 2013թթ-երի չափագրումների համաձայն, հորատանցքերում ջրի մակարդակը նվազել է 2,5-ից մինչեւ 12 մետրով, իսկ ծախսը` 34-ից մինչեւ 168 լիտր վայրկյանով: Մասիսի տարածաշրջանում ջրերի մակարդակի նվազումը կազմել է 3,9-ից մինչեւ 15 մետր: Ծախսը 44-ից մինչեւ 200 լիտր վայրկյանում: Սեւջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը 1983թ-ին հաստատվել են 17,8 խմ վայրկյան, սակայն վերջին տարիներին կտրուկ նվազելով, կազմում են ընդամենը 3 խմ/վրկ:

Ընդհանրապես Արարատյան դաշտում 3314 խորքային հոր է գործում, որոնցից 2365-ը կա՛մ անօրինական են, կա՛մ գործում են օրենքի խախտումներով: Ջրերի շահագործման ռեժիմից ավելի օգտագործումը բերել է նրան, որ տեղի է ունեցել գրունտային ջրերի եւ ճնշումային ջրերի մակարդակների կտրուկ անկում, ջրի որակական հատկանիշերի փոփոխություն: 1983թ-ի համեմատությամբ Արարատյան դաշտում ինքնաշատրվանող գոտու տարածքը շուրջ 3 անգամ կրճատվել է: 1983թ-ին այն կազմում էր 32 հազար հա, այսօր այն կազմում է 10 հազար հա: Ժամանակին 44 համայնք ինքնաշատրվանող հորատանցքերով ապահովված էին ջրով, այսօր դրանցից 31-ը լիովին կամ մասսամբ զրկվել են ինքնաշատրվանող հորատանցքերից օգտվելու հնարավորությունից: Միայն Էջմիածնի տարածքում 303 ոռոգման եւ ջրամատակարարման ինքնաշատրվանող հորատանցքերի ջրատվությունը կտրուկ նվազել է 6000 խմ-ից (6 մլն լիտր) հասնելով 600 լիտր վայրկյանի:

Ըստ վերոնշյալ ուսումնասիրությունների, Արարատյան դաշտի գրունտային ջրերի մակարդակն իջել է միջինը 9 մետրով: Այս ամենի հետեւանքով, ստիպված կտրուկ ավելացնում ենք Սեւանա լճից ոռոգման նպատակով վերցվող ջրի քանակը: Այս տարի կառավարության որոշմամբ այն կկազմի 270 մլն խմ:

Վերջին տարիներին ջրօգտագործման թույլտվությունները տրամադրված հորատանցքերի համար չի պահպանվել սահմանված` հորատանցքերի միջեւ 400-1000 մետր հեռավորությունը: Եթե Արարատյան դաշտում շարունակվի այս ձեւով ջրօգտագործումը, չպահպանելով 1984թ-ի պաշարների պետական հանձնաժողովի կողմից սահմանված շահագործման ռեժիմը, ապա փորձագետների կարծիքով, մոտակա 1-2 տարվա ընթացքում կշարունակվի ջրի մակարդակների եւ ջրաքանակների նվազումը, ինքնաշատրվանող գոտու տարածքի փոքրացումը, ինչպես նաեւ կարձանագրվի հիդրոստատիկ դրական ճնշման անկում եւ աղբյուրների խմբի ջրատվության նվազում կամ ընդհանրապես դադարում:

Ամեն ինչ սկսվեց ձկնաբուծարաններից …

Հայաստանում հողի մակերեւույթից մինչեւ 60 մետր խորության վրա գտնվող ջրերի օգտագործման արգելք չկա: Բազալտի շերտից ներքեւ 100-120 մետր խորության վրա գտնվում է արտեզյան ջուրը, որը մաքուր է եւ քաղցրահամ: Այն հավաքվում է Արարատ-Արագած-Գեղամա-Հայկական պար լեռնաշղթաներից: 1960 ականներից սկսած քաղցրահամ ջրի այս պաշարը ուսումնասիրվել է յուրաքանչյուր 9-րդ տարին` 1966-75-84թթ-երին: Խորհրդային տարիներին ձմռան 5 ամիսներին ոռոգում չկար, եւ այդ ընթացքում ամռան ամիսներին օգտագործված ջուրը վերականգնվում էր: Սակայն ամեն ինչ փոխվեց 2000 թ-ից սկսած, երբ ձկնաբուծական տնտեսությունների գործունեության հետեւանքով տարեկան ավելի քան 1,5 մլրդ ջուր արտեզյան ավազանից դուրս է հանվում եւ լցվում Արաքսը, մինչդեռ ավազանի պահպանման համար առավելագույնը կարելի է վերցնել 300 մլն խմ: Արտեզյան ջրով աշխատող այսօր արդեն մոտ 300 ձկնաբուծարանները հիմնականում գտնվում են Արարատյան դաշտում: Ըստ մասնագետների, արտեզյան ջրերի նման վայրենի շահագործման պարագայում դրանց պաշարը կնվազի այնքան, որ մինչեւ 2017-18թթ-ը կիսաշատրվանող հոր չի լինի, մոտ 10 հազար հա անջրդի հողերը, խմելու եւ ոռոգման ջրի խիստ պրոբլեմ ունեցող ավելի քան 30 գյուղերը անվերահսկելիորեն կավելանան :

Ինչպես փրկել Արարատյան դաշտը

Արարատյան դաշտը, բառիս բուն իմաստով, փրկելու համար մասնագետներն անհրաժեշտ են համարում իրականացնել հետեւյալ միջոցառումները` հորատանցքերի գույքագրում, ջրառի սահմանափակում մինչեւ սահմանված 34,7 խմ վայրկյանում, բոլոր ապօրինի հորերի փակում, նոր հորերի բացման թույլտվության արգելում: Միաժամանակ, հարկ է խստագույն հսկողություն սահմանել ձկնաբուծարանների օգտագործած ջրի հաշվառման առումով, ինչպես նաեւ սրանց գործունեությունը թույլատրել միայն նրանց կողմից ջրի շրջապտույտի «փակ» համակարգի ներդրման դեպքում:

Անկախ նրանից, թե ինչ կասեն ձկնաբույծները, այս միջոցառումները հրատապ են: Հակառակ դեպքում, կառավարությունը ավելի կտրուկ քայլերի պետք է գնա` պարզապես արգելելով այն ձկնաբուծարանների գործունեությունը, որոնք կշարունակեն աշխատել ջրի հանդեպ նույն` բարբարոսական մոտեցմամբ: Չի կարելի ավելի քան 300 հազար գյուղացիական տնտեսություններին, ընդհանրապես Արարատյան դաշտի ապագան եւ մեր սերունդների ջրի պաշարները զոհել հանուն 300 ձկնաբուծական տնտեսությունների շահերի :

2013-ին տնտեսության մեջ ձկնաբուծության համախառն արտադրանքը կազմել է ընդամենը 23 մլրդ 132 մլն դրամ, բուսաբուծության համախառն արտադրանքը` 573 մլրդ դրամ: Լավագույն դեպքում ձկնաբուծությունն ապահովում է առավելագույնը 3-3,5 հազար աշխատատեղ, գյուղատնտեսության մեջ ընդգրկված հարյուր հազարների փոխարեն: Ի վերջո, Հայաստանը ծովային երկիր չէ եւ ձկնաբուծության զարգացումը մեզ համար առաջնահերթություն չի կարող լինել: Այն կարող է գոյություն ունենալ եւ զարգանալ այնքանով, որքանով, որ չի վնասի ստորերկրյա ջրերի պաշարներին, գյուղատնտեսությանը, գյուղերին, գյուղացիական տնտեսություններին եւ երկրի ընդհանրական շահերին:

Ի դեպ, չմոռանանք, որ քաղցրահամ ջուրը ապագայի ամենապահանջված եւ թանկ ռեսուրսն է լինելու, ինչի պատճառով պետություններ են իրար հետ բախվելու: Հիմա ի՞նչ, ինքներս մեզ զրկենք մեր ունեցած այդ թանկարժեք ռեսուրսից եւ դատապարտենք մեր երկիրն ամայացմա՞ն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԱԼԱՅԶԻԱԿԱՆ ՄԻ ՕԴԱՆԱՎ ՆԱԽԸՆՏՐԵՑ ՍԻՐԻԱՅԻ ԵՐԿԻՆՔԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԱԼԱՅԶԻԱԿԱՆ ՄԻ ՕԴԱՆԱՎ ՆԱԽԸՆՏՐԵՑ ՍԻՐԻԱՅԻ ԵՐԿԻՆՔԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ...

ԿարդալDetails

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական