Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆԴԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

18/07/2014
- 18 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

«Ռոյթըրզ» լրատվական գործակալության հաղորդմամբ ճանաչված դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին Լոնդոնում մասնակցել են Մ. Բրիտանիայի արտգործնախարարության հովանավորությամբ անցկացված ընդդեմ պատերազմների ժամանակ սեռական ոտնձգությունների չորսօրյա գագաթաժողովին, որին ներկա են գտնվել ավելի քան 120 երկրներից մոտ 1200 կառավարական պաշտոնյաներ, դատավորներ, փաստաբաններ եւ հասարակական ակտիվիստներ:

Երեսունհինգամյա Ջոլիի ներգրավվածությունը մարդասիրական հարցերին սկսվել է 2001 թվականին, երբ նա Սիերա Լեոնե էր ժամանել որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող հանձնակատարի բարի կամքի դեսպան եւ ականատես եղել քաղաքացիական պատերազմի հետեւանքներին: Մոտ 60 հազար կանայք էին բռնաբարվել հակամարտության ընթացքում: Իսկ Մ. Բրիտանիայի արտգործնախարար (այժմՙ նախկին) Ուիլյամ Հեյգի կապը Ջոլիի հետ սկսվել էր այն բանից հետո, երբ արտաքին գերատեսչության ղեկավարը դիտել էր վերջինիս 2011-ին նկարահանած ռեժիսորական առաջին «Արյունի եւ Մեղրի երկրում» ֆիլմըՙ 1992-95 թվականների բոսնիական պատերազմի մասին, որի ընթացքում ավելի քան 100 հազար մարդ էր զոհվել եւ մոտ 20 հազար կանայք բռնաբարվել:

Գագաթաժողովի ընթացքում լուսանկարների եւ ֆիլմերի ցուցադրություններով, զեկուցումներով եւ քննարկումներով փորձ է արվել մեկընդմիշտ դատապարտել բռնությունները հակամարտությունների եւ պատերազմների ժամանակ, նոր միջոցներ որոնել կանխելու դրանք եւ պատժելու մեղավորներին: «Ոչ մի ներում այդ մարդկանց», հայտարարել է Ջոլին: Իսկ արտգործնախարար Հեյգն իր ճեպազրույցում նշել է, որ Ջոլին կատարել է այն, ինչ վրիպել է հզոր տերությունների ուշադրությունից: «Նա շատ դեպքեր է ուսումնասիրել եւ որոշել նվիրվել բռնությունների զոհ դարձած կանանց դատի պաշպանությանը», ասել է նա: Ուիլյամ Հեյգը Անջելինա Ջոլիի հետ իր համագործակցությունը բացատրել է այն հանգամանքով, որ մարդիկ ընդհանրապես հակված չեն հավատք ընծայելու պետական պաշտոնյաներին, հետեւաբար մեծ ժողովրդականություն վայելող դերասանուհու ներգրավված լինելը համոզիչ է դարձնում խնդրի կարեւորությունը:

Հեյգն ու Ջոլին վստահեցրել են, որ գագաթաժողովը ծառայելու է վերջ դնլու անպատժելիության մթնոլորտին, որ մինչեւ այժմ գործում է պատերազմների ժամանակ սեռական ոտնձգությունների ոլորտում:

«Ռոյթերզը» հիշեցնում է, որ գագաթաժողովին նախորդել էին մի քանի ցնցող դեպքեր աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում 200 նիգերիացի աշակերտուհիների առեւանգումը, պակիստանցի հղի կնոջ ցմահ քարկոծումը եւ 2 հնդկուհիների խմբային բռնաբարումն ու սպանությունը:

Անցյալ տարի Հեյգն ու Ջոլին հայտարարություն էին հրապարակել, որի տակ այժմ արդեն մոտ 150 երկրներ ստորագրել են, կոչ անելով հետապնդել հանցագործներին եւ պատժել մեղավորներին: Այս տարի նրանք ձեռնամուխ են եղել ստեղծելու միջազգային մի ուղեցույց, որի միջոցով հնարավոր կլինի փաստեր հավաքել, հետաքննել նման ոճրագործությունները եւ դատական գործ հարուցել:

Ըստ «Գարդիան» թերթի, գիտաժողովը իրազեկման բարձրացման հիանալի ամբիոն է ծառայել:

Խմբագրությունը կուզենար իմանալ, թե որեւէ երկրից որեւէ հայ մասնագետ, ցեղասպանագետ, փաստաբան կամ հոգեբան մասնակցե՞լ է սույն գագաթաժողովին: Չէ՞ որ հազարավոր հայ կանայք անմասն չէին մնացել նման ոտնձգություններից Մեծ եղեռնի օրերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԿՏԻԿԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՆ ՄԱՍՆԱՏԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Խաչատուր Մխիթարյան. «Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը չեն կարող արցախցիների վերաբերյալ այնպիսի որոշումներ կայացնել, որ կկասեցնեն նրանց իրավունքների իրացման տեսական հնարավորությունը»

19/09/2025
Հաջորդ գրառումը

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՆ ՄԱՍՆԱՏԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60
Նորություններ

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

22/09/2025

ԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ–ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ»...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Արցախում հայեր չկան. Freedom House -ի նոր զեկույցը

22/09/2025

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը․ Չարլզ III-ի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

22/09/2025

Չարլի Քըրքի կինը հայտարարել է, որ ներում է ամուսնուն սպանողին

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական