Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԿՏԻԿԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

18/07/2014
- 18 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Տասնամյակներ շարունակ Արկտիկայում տնտեսական գործունեությունը խիստ սահմանափակ էր կլիմայական դաժան պայմանների եւ նավագնացությանը խանգարող սառույցների պատճառով: Սակայն վերջին տարիներին աճում է հետաքրքրությունը Արկտիկայում ածխաջրածինների վիթխարի պաշարների նկատմամբ, իսկ մոլորակի ընդհանուր ջերմացումը երկարացնում է նավարկելիության ժամկետները: Չնայած դրան, տարածաշրջանի հետ կապված իրավական հարցերը մինչեւ օրս կարգավորված չեն: Հարկավոր է հաշվի առնել տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների շահերըՙ միաժամանակ չսահմանափակելով «Արկտիկական հնգյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Նորվեգիա, Կանադա, Դանիա) իրավունքները:

Արկտիկայում իրավիճակը փոխվեց 1980-ականների վերջերին, երբ ԽՍՀՄ-ում սկսված վերակառուցումը, «սառը պատերազմի» ավարտը հիմքեր ստեղծեցին, որպեսզի տարածաշրջանը դիտվի որպես խաղաղության ու համագործակցության գոտի:

1994 թ. ուժի մեջ մտավ ծովային իրավունքի վերաբերյալ 1982 թ. ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիանՙ այսպես կոչված «Ծովերի սահմանադրությունը», որը կարգավորում է Համաշխարհային օվկիանոսի տարածքների ու բնապաշարների օգտագործումն ու շահագործումը: Արկտիկային չսահմանակցող բազմաթիվ երկրներ ուզում են, որ կոնվենցիայի դրույթները կիրառվեն Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի նկատմամբ, որպեսզի իրենք կարողանան տնտեսական գործունեություն իրականացնել արկտիկական պետությունների իրավադատությանը ենթակա գոտիներում:

Արկտիկայի հարստությունները

Արկտիկական սառույցների տակ գտնվում են բոլոր չյուրացված գազային հանքավայրերի 30 տոկոսը եւ նավթային հանքավայրերի 13 տոկոսը: Կլիմայի փոփոխությունները մոտ ապագայում թույլ կտան ստուգել այդ հաշվարկների ճշտությունը: Արկտիկայի «ճակատամարտը» սկսվեց 2001 թ., երբ հնգյակի երկրներից մեկըՙ Ռուսաստանը պաշտոնապես դիմեց Մայրցամաքային ծանծաղուտի սահմանների հանձնաժողովինՙ սեփական մայրցամաքային ծանծաղուտի արտաքին (իրավաբանական) սահմանները ճշգրտելու նպատակով: Արկտիկական մյուս պետությունները ստիպված էին նույն ձեւով վարվել, որպեսզի չպարտվեն սկսված «արկտիկական մրցավազքում»: Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հատակում ռուսական դրոշի տեղակայումը (մեր ազգակից գիտնական Արթուր Չիլինգարով գլխավորությամբ) քնից հանեց նույնիսկ ԱՄՆ-ին, որը երկար ժամանակ Արկտիկան համարում էր իր արտաքին քաղաքականության ծայրամասային տարածաշրջան:

Ռուսաստանի հայցը ոչ միայն փոխեց Արկտիկայում ձեւավորված ստատուս-քվոն, այլեւ արկտիկական երկրներին զրկեց այդ ծովային շրջանի կառավարման մոդելը քննարկելու հնարավորությունից: Կոնվենցիայում մայրցամաքային ծանծաղուտի եւ Ծովի հատակի միջազգային շրջանի սահմանազատմանը վերաբերող 76-րդ հոդվածի կիրառման շնորհիվ Ռուսաստանը հնարավորություն ստեղծեց միջազգայնացնելու Արկտիկայի կենտրոնական մասըՙ ի շահ համաշխարհային ընկերակցության մեծամասնության: Այսպես, ելման գծերից 350 ծովային մղոն կամ 2500 մետր խորության գծերից մինչեւ 100 ծովային մղոն հեռու գտնվող ծանծաղուտի հատակի եւ ընդերքի բնապաշարները ստանում են «մարդկության ընդհանուր ժառանգության» կարգավիճակ եւ անցնում Ծովի հատակի միջազգային մարմնի տնօրինմանը:

Զարմանալի չէ, որ Արկտիկան մատչելի դարձնող 1982 թ. Կոնվենցիայի ռեժիմի մոլի կողմնակիցներն են Եվրոմիությունն ու ՆԱՏՕ-ն, ինչպես նաեւ Ճապոնիան, Չինաստանը եւ «Ասիական վագրեր» Սինգապուրն ու Հվ. Կորեան: Դեպի Արկտիկա են ձգտում նույնիսկ Մոնղոլիան, 1982 թ. Կոնվենցիան չվավերացրած Թուրքիան, լատինամերիկյան որոշ երկրներ:

Հյուսիսային ծովուղի

Ռուսաստանի հյուսիսային ափերի երկայնքով ներկայումս հնարավոր է նավարկել տարեկան հազիվ մեկ-երկու ամիս, մինչդեռ որոշ դեպքերում Հյուսիսային ծովուղին էապես կրճատում է հեռավորությունները: Օրինակ, Մուրմանսկ-Յոկոհամա տարածությունը Սուեզի ջրանցքով անցնելիս կազմում է 12840 ծովային մղոն, իսկ Հյուսիսային ծովուղին այն կրճատում է 7070 ծովային մղոնով: Որոշ կանխատեսումների համաձայն, արդեն առաջիկա 30-40 տարում Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը ամռանը լիովին ազատ կլինի սառույցներից:

Վերջին տարիներին պետությունները սկսել են հասկանալ, որ 1982 թ. Կոնվենցիան միջազգային իրավունքի աղբյուրներից մեկն է միայն, եւ որ հնարավոր են փոփոխություններ: Իլուլիսատում 2008 թ. ընդունված հռչակագրում ընդգծվում է, որ Արկտիկայի նկատմամբ կիրառելի է «միջազգային-իրավական լայն բազա», եւ նույնիսկ չի հիշատակվում 1982 թ. Կոնվենցիան:

Պարզ է, որ այլեւս հնարավոր չէ «փակել» Արկտիկան, եւ տնտեսապես էլ դա նպատակահարմար չէ: Սակայն խաղի կանոններ պետք է առաջարկեն հենց այն պետությունները, որոնք անմիջականորեն սահմանակից են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսին: 1982 թ. Կոնվենցիայի 166 մասնակիցներից 40-ը չեն կատարում դրա հիմնարար դրույթները կամ թույլ են տալիս այս կամ այն հոդվածի ընդլայնված մեկնաբանություն:

Իրավիճակը բարդանում է նրանով, որ ծովային ու ռազմածովային խոշորագույն տերություն ԱՄՆ-ը մինչեւ օրս չի վավերացրել 1982 թ. Կոնվենցիան: Դա ոչ թե «դիվանագիտական նրբերանգ» է, ինչպես պնդում են ամերիկացիները, այլ լուրջ միջազգային-իրավական խնդիր:

Արկտիկայի հարցում մտահոգիչ է նաեւ տնտեսական գերտերություն Չինաստանի իրավական նիհիլիզմը: Այն տպավորությունն է ստեղծվում, թե միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ Պեկինի զգուշավոր, երբեմն էլ պարզապես կասկածամիտ վերաբերմունքը պայմանավորված է արեւմտյան քաղաքակրթության այդ «արգասիքների» հանդեպ չինացիների անվստահությամբ: Չինաստանը ռեկորդակիր է Կոնվենցիայի նորմերի խախտումների եւ չհիմնավորված պահանջների գծով: Սակայն դա չի խանգարում, որ չինացիները Ռուսաստանին հորդորեն կատարելու Կոնվենցիայի նորմերը:

Տրամաբանությունը պահանջում է, որ Արկտիկայի նկատմամբ կիրառվի կառավարման հատուկ ձեւաչափ, որ հիմնված կլինի համընդհանուր եւ տարածաշրջանային մոտեցումների վրա: Այսպես, պատասխանատվության միայն տարածաշրջանային մակարդակը կարող է այնտեղ կանխել բնությանն սպառնացող աղետը: Իսկ որպես օտար պետությունների մուտքի հիմնական չափանիշ պետք է ծառայի ոչ թե Արկտիկայի տարածքների ու բնապաշարների յուրացման ֆինանսատնտեսական շահագրգռությունը, այլ այդ ծովային շրջանի ուսումնասիրության մեջ ավանդ ներդնելու, տեղական պրոցեսներին վերաբերող գիտելիքների բազան հարստացնելու պատրաստակամությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԻԱԿԻԶԵԼ, ԹԵ՞ ԹԱՂԵԼ

Հաջորդ գրառումը

ԸՆԴԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

ԸՆԴԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60
Նորություններ

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

22/09/2025

ԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ–ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ»...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Արցախում հայեր չկան. Freedom House -ի նոր զեկույցը

22/09/2025

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը․ Չարլզ III-ի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

22/09/2025

Չարլի Քըրքի կինը հայտարարել է, որ ներում է ամուսնուն սպանողին

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական