Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԻԱԿԻԶԵԼ, ԹԵ՞ ԹԱՂԵԼ

18/07/2014
- 18 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Դեռեւս հեթանոսության շրջանում հայ ժողովուրդն ուներ պաշտամունքի ձեւեր, ծիսակարգեր ննջեցյալների համար, ինչպես նաեւ մեռնող-հառնող Արա Գեղեցիկ աստվածություն: Ըստ հավատալիքների, ննջեցյալների գերեզմանների մոտ տնկում էին նոճիներ ու սոսիներ, այն մտայնությամբ, որ նրանց հոգիները կվերակենդանանան ծառերի մեջ: Այդ ժողովրդական սովորույթները շարունակվեցին նաեւ քրիստոնեության շրջանում:

Այժմ Հայաստանի գերեզմանատներն առանձնանում են իրենց ճոխությամբ եւ պերճաշուքությամբ: Հայերը գերեզմանատներում տնկում են ծառեր, ծաղիկներ, զարդարում արձաններով, անգամ տանիքապատում եւ ցանցապատում:

Ցավոք, հայերի մի մասը գումար չի խնայում մյուսներից հետ չմնալու համարՙ հարազատների գերեզմանները շքեղ սարքելու գործում, մինչ ուրիշներ դրանք վերածում են դամբարանների:

2006 թվականի փետրվարի 27ին ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին», ըստ որի` 2008թ Երեւան քաղաքում պետք է կառուցվի դիակիզարան մահացածի մարմինը դիակիզելու հատուկ վառարաններում, դիակների ժամանակավոր պահպանման սառնարանային համալիրով կահավորված: Սակայն մինչ այսօր ոչ մի էական գործ արված չէ այդ ուղղությամբ: Դիակիզելը էկոլոգիապես, սանիտարական առումով մաքուր տարբերակ է եւ տնտեսում է գերեզմանատների հողատարածքը:

Օրենքի ընդունման պահից այս հարցը հանրության շրջանում լայն քննարկումների առիթ դարձավ, մարդկանց մի մասը, հաշվի առնելով տարածքային մեր սուղ պայմանները, կողմ է դիակիզարանի ստեղծմանն ու շահագործմանը: Իսկ ահա հանրության մի մասն էլ իրեն համարելով Առաքելական եկեղեցու հետեւորդՙ կտրուկ մերժում է դիակիզելու գաղափարը եւ կողմ է մարդուն հողին հանձնելու ավանդական ձեւին:

Ի դեպ, տարիներ առաջ հայ արիները ծիսակարգով այրել եւ բնության 4 տարրերին են հանձնել քրմապետ Սլակ Կակոսյանի եւ քուրմ Արայի մասունքները: Նրանց այրել են Երեւանի անատոմիկներից մեկում: Հայ արիները տարիներ առաջ կտակ են գրել, որ իրենց դիակիզեն անկախ օրենքից եւ այդ կտակներն այսօր պահպանվում են կազմակերպության գրասենյակում:

Չնայած օրենքն ընդունվել է, սակայն հանգուցյալների կիզմանը դեմ է Հայ առաքելական եկեղեցին` դատապարտելով այդ քայլը եւ հավատարիմ մնալով աստվածաշնչյան «հող էիր, հող դարձիր» սկզբունքին:

Այժմ մեր գերեզմանոցները զբաղեցնում են 540 հա հողատարածք, 2020 թ. գերեզմանահողերի համար պետք է տրամադրվի 146 հա տարածք, իսկ մինչեւ 2030 թ. կպահանջվի եւս 300 հա հողատարածք:

Ցավոք, մոտավորապես 30 տարի հետո Երեւանը շրջափակված կլինի գերեզմանների օղակով:

Մինչդեռ, օրինակ, Չեխիայում դիակիզման տոկոսը կազմում է 95%, ՄԵծ Բրիտանիայում 70%, Դանիայում 70%, Շվեդիայում մոտավորապես 68%, Շվեյցարիայում 65%, Ավստրալիայում 50%, Հոլանդիայում 48%

Այս թեման իրարամերժ կարծիքների առիթ է դարձել արդեն մի քանի տարի, եւ գիտակները հարց են տալիս, թե արդյոք դիակիզարանների ստեղծումը կծառայի՞ նպատակին, եւ դժվարանում են պատասխանել:

«Ազգը» զրուցեց Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ ինժեներ Ռազմիկ Հարությունյանի հետ, որն ասաց. «Դիակիզարանի կառուցումից հետո մարդիկ ընտրելու հնարավորություն կունենան` թաղե՞լ, թե՞ կիզել դիակը: Եթե դիակիզարանը վերջապես կառուցվի, ապա դին կիզվելուց հետո հարազատները կարող են սափորով թաղել կամ տեղադրել հատուկ նախատեսված պատերում, որը շատ ընդունված է եվրոպական երկրներում»:

Հարցինՙ եթե կամավոր սկզբունքով է լինելու, ապա թաղման ավանդական ձեւի համար որտեղից այդքան հողատարածք, եթե նշում եք, որ սուղ է Երեւանի տարածքը, Ռ. Հարությունյանը պատասխանեց. «Այսօր ընտանեկան գերեզմանների համար տրամադրվում է մինչեւ 12 քմ եւ այդտեղ տեղավորվում է 4 դիակ, ապա` դիակիզելու դեպքում կտեղավորվի 40-50 սափոր եւ դա կդառնա տոհմային գերեզմանատուն: Մեկ սափորի համար պահանջվում է ընդամենը 0,3-0,5քմ տարածք»:

Դիակիզումից հետո արդյոք կպահպանվի՞ հոգեհանգիստ անելու հնարավորությունը հարցին ի պատասխան Ռ. Հարությունյանը նշեց, որ ոչ ոք իրավունք չունի Հայ առաքելական եկեղեցուն արգելել իր ծիսակատարությունը կատարելու գործում:

Հարությունյանն ընդգծեց, որ դիակիզելու դեպքում հանգուցյալի հարազատները կխնայեն 3000-4000 դոլար, գերեզմանի բարեկարգման համար շատ գումար ծախսելու կարիք այլեւս չի լինի:

Հարությունյանի փոխանցմամբ, ըստ նախնական տվյալների, դիակիզարանը կկառուցվի Երեւանից 3 կիլոմտեր հեռավորության վրա. «Դեռ որեւէ հստակ որոշում չկա, սակայն 53 հա գերեզմանատան տարածքից առանձնացրել ենք 12հա, որտեղ նախատեսված է կառուցել դիակիզարանը: Այդ տարածքը գտնվում է Շահումյան գերեզմանոցից մեկ կիլոմետր հեռու»:

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ համաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակային վարչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի հետ զրույցում անդրադարձանք այն հարցին, թե որոնք են դիակիզման էկոլոգիապես դրական կողմերը. «Վարակիչ հիվանդությունների կամ մասսայական մահվան դեպքերի պարագայում դիակիզարանների առկայությունը նպատակահարմար է այն առումով, որ վարակիչ հիվանդության ժամանակ, երբ չգիտես հետագայում նրա համաճարակային բարդությունն ինչպիսին կլինի, ապա կիզելով վարակի հարուցիչն իր ակտիվությունը կորցնում է, դառնում է անվնաս շրջապատի համար»:

Լ. Թորոսյանը եւս կարծում է, որ Երեւանում տարածքներից շատերը գերեզմանոցներին են հատկացված եւ ցավով փաստում, որ կան այնպիսի գերեզմաններ, որ սահմանված չափից ավելի մեծ են:

Հավելենք, որ եթե նախկինում դիակը դիակի վրա հուղարկավորությունը թույլատրվում էր 7 տարին մեկ, ապա այսօր կրկնապատկվել է ժամանակաշրջանը` դառնալով 14-15 տարին մեկ:

Լ. Թորոսյանը նշեց, որ դա պայմանավորված է էկո համակարգերի փոփոխություններով, ինչպես նաեւ գերմոդիֆիկացված սննդամթերքի ընդունումով. «7 տարվա ընթացքում այն փոփոխություններին, որոնց պետք է ենթարկվեր դիակը, չի ենթարկվում, հետեւաբար 7 տարին բավական չէ»:

Վերլուծելով ստեղծված իրավիճակը հասկանալի է դառնում, որ դիակիզարանների առկայութունն ու գործարկումն ավելի ճիշտ է, սակայն երբ առաջ է գալիս հուզական-ավանդական կողմը, հասկանում ես, որ գրեթե ոչ ոք չի ցանկանա իր հարազատին այրեն, առավել եւս` եթե դա հակաքրիստոնեական է համարվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄՈԼՈՐՅԱԼՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՐԿՏԻԿԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԿՏԻԿԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60
Նորություններ

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

22/09/2025

ԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ–ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ»...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Արցախում հայեր չկան. Freedom House -ի նոր զեկույցը

22/09/2025

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը․ Չարլզ III-ի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

22/09/2025

Չարլի Քըրքի կինը հայտարարել է, որ ներում է ամուսնուն սպանողին

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական