Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԲԵՐԴ ԱՄՐՈՑԻ ՇՐՋԱԿԱՅՔԸ ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՂԲԱՆՈՑԻ

18/07/2014
- 18 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանում զբոսաշրջությունը գերակա ճյուղ է ճանաչվել ավելի քան 6 տարի, եւ թե կառավարությունը, թե մասնավոր ներդրողները հսկայական գումար են ծախսում Հայաստանը զբոսաշրջային հետաքրքրական գոտի դարձնելու համար: Երբեմն այդ ձգտումը հասնում է անգամ ծայրահեղ քայլերի եւ մշակույթի նախարարությունը թույլատրում է անցկացնել «Կիսամերկ party-ներ»ՙ օրինակ Գառնու եւ Զվարթնեցի տաճարներում: Նախարարությունում նման որոշումը մեկնաբանում են Հայաստանը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնելու ցանկությամբ եւ հավաստիացնում, որ նման «party»-ներ շահավետ են եւ պահանջված:

Զբոսաշրջության տեսակներից Հայաստանում թերեւս լայն տարածում ունի պատմական-կրոնական տուրիզմը: Հայաստանն աշխարհին մատուցվում է որպես առաջին քրիստոնյա պետություն ու Նոյի երկիր, եւ բնականաբար արտասահմանցի զբոսաշրջիկը Հայաստանում առաջին հերթին ցանկանում է տեսնել պատմական վայրերը, եկեղեցիներն ու ամրոցները: Եթե կանգուն կամ կիսականգուն եկեղեցիների հարցում Հայաստանը դեռ կարող է հպարտանալ, ապա ամրոցների հարցում ճակատագիրն այնքան էլ առատաձեռն չի գտնվել: Եղածը ոչնչացրել է կա՛մ թշնամին, կա՛մ երկրաշարժը: Պահպանվածներն էլ ոչնչանում են այսօր մեր անտարբերությունից եւ, բառի բուն իմաստով, «փնթի» վերաբերմունքից:

Հայկական կոթողների շարքում մոռացության է մատնված միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր բերդաքաղաքներց մեկը` Ամբերդը: Ճիշտ է , 2006-2007 թթ. վերականգնողական որոշ աշխատանքներ այստեղ կատարվել են , բայց, ընդհանուր առմամբ Ամբերդ ամրոցը ու նրա հարեւանությամբ գտնվող Կաթողիկե եկեղեցին գտնվում են անմխիթար վիճակում:

Ամբերդի շրջակայքը վերածվել է աղբավայրի, իսկ Կաթողիկե եկեղեցու հինավուրց պատերը դարձել են մշակութասեր այցելուների «զգացմունքների» խոստովանապատ:

Ամբերդից դեպի ձոր տանող լեռան լանջի մի հատվածը դարձել է աղբավայր, որը հավանաբար գոյացել է այնտեղ հուշանվերներ վաճառողների եւ «մաքրասեր» զբոսաշրջիկների համատեղ ջանքերով: Միաժամանակ նշենք, որ տարածքում ոչ մի աղբաման չկա: Տեղացիները պատմում են, որ ժամանակ առ ժամանակ աղբը տանում են, սակայն դա էլ իրավիճակը չի փրկում:

Շատ է խոսվում արտերկրում գտնվող հայկական մշակութային կոթողների ոչնչացման ու անմխիթար վիճակի մասին: Այդ պարագայում հայկական հուշարձաններին դիպչողները դառնում են վանդալներ ու բարբարոսներ, ու համընդհանուր համահայկական աղմուկ է բարձրանում հուշարձանի պահպանման համար: Բայց նույն վերաբերմունքը չկա, երբ Հայաստանում է հուշարձանը հայտնվում սարսափելի վիճակում: Ամրոցի քարերը թուլացել են, իսկ դեպի ամրոց տանող ճանապարհը սարսափելի է: Մշակույթի նախարարությունից ամրոցի ճակատագրի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն ստանալու մեր փորձերն իզուր անցան…նախարարությունում ոչ ոք հեռախոսին չէր պատասխանում.

Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026թ: Այն դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձեւ հատակագծով կենտրոնագմբեթ կառուցվածք է: Ամբերդի եկեղեցին առաջիններց է, որ խաչաթեւերի չորս անկյունում ունի կրկնահարկ ավանդատներ: Ծածկի ծանրությունը թեթեւացնելու համար, տանիքի տարբեր մասերում տեղադրվել են կավե թրծված կարասներ: Եկեղեցու արտաքին մասի ճարտարապետական լուծումը զուսպ է, համաչափությունները` ներդաշնակ: Պահպանվել են Ամբերդի դղյակի եւ բերդապարիսպների ավերակները, բաղնիքը, եկեղեցին եւ մի քանի այլ կառույցներ: Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ միջնաբերդը տեղադրվել է բերդաքաղաքի ամենաբարձր մասում եւ ընդգրկել մոտ 1500 քմ մակերես:

Միջնաբերդից հարավ, արեւելյան պարսպի մոտ, գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը: Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ: Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով եւ ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ: Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում: Ամբերդը եղել է 10-րդ դարի Պահլավունի իշխանների ու Բագրատունիների թագավորության ռազմա- պաշտպանական կարեւոր հենակետերից մեկը: Այն դիմագրավել է սելջուկ- թուրքական ու մոնղոլ-թաթարական հարձակումներին ու միայն 14-դ դարի վերջին թուրք-թաթարական արշավանքներից հետո կորցրել իր նշանակությունը ու ամայացել Լենկթեմուրի օրոք:

Նախորդ գրառումը

ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՎԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական