ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆ ՁԱԽՈՂՎԵԼ Է, ԻՍԿ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ` ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

Ա. Մ.

ԼՂՀ պաշտպանության բանակից տեղեկացանք, որ, երեկ, ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածումՙ Քարվաճառի ուղղություն, հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքումՙ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված է, մյուսները դիմել են փախուստի:

Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: