Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ «ՀԱՐՁԱԿՈՒՄ» ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

04/07/2014
- 04 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ Գալուստ Սահակյանը դեռեւս Ազգային ժողովի նախագահ չէր (այդպիսի ժամանակ էլ է եղել) խորհրդարանի հերթական քառօրյայից հետո կազմակերպվող ավանդական ճեպազրույցներից մեկի ժամանակ բավականին նեղսրտած խոսեց լրագրողներից, ենթադրելի է` հատկապես ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներից: Պարոն Սահակյանին հատկապես վրդովեցրել էր լրագրողներից մեկի այն հրապարակումը, որտեղ վերջինս, խոսելով ԱԺ-ում հերթական քննարկումներից մեկի մասին, ընդգծել էր, թե` «…այդ ընթացքում Գալուստ Սահակյանը ջղաձգվեց»: Ըստ խորհրդարանի ներկայիս նախագահի` «Դա լրագրողի ենթադրությունն է, ինչի բարձրաձայնումը խոսում է լրագրողի ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին»: Քննարկման այլ հարց է, իհարկե, ընդհանուր առմամբ փակ համակարգ ունեցող Հայաստանում լրագրողների` ենթադրություններ անելու իրավունքը, կամ հարցը, թե երբ ոչ ոք ոչինչ` ըստ էության չի ասում, էլ ի՞նչ է մնում անել լրագրողին, եթե ոչ ենթադրել: Բոլորովին այլ հարց է, թե ինչո՞ւ Գալուստ Սահակյանին դուր չէր եկել հենց «ջղաձգվել»` մաքուր հայերեն ու գրագետ բառը, եթե, իհարկե, այն, որ այդ բառը նրան դուր չէր եկել, մեր ենթադրությունը չէ:

Կարեւոր չէ. կարեւորը այս ամենից խորհրդարանի ներկայիս նախագահի կատարած հետեւություններն են: Դեռ հիշյալ ճեպազրույցի ժամանակ պարոն Սահակյանը խոստացավ, որ «շուտով լրագրողների աշխատանքը կանոնակարգող նոր օրինագիծ կմշակվի, ինչի անհրաժեշտությունը կա»:

Անցավ ժամանակ, Գալուստ Սահակյանը ընտրվեց ԱԺ նախագահ, եւ ահա, հիմա խոսակցություններ կան, որ խորհրդարանում պատրաստվում են վերանայել լրագրողներին հավատարմագրելու կարգը: Ըստ այդմ, խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու համար այլեւս բավարար չէ պարզապես լրագրող լինելը, լրագրողի ու նրա ներկայացրած լրատվամիջոցի ցանկությունը, դիմումը` ԱԺ-ին: Ըստ նոր` հավանական կարգի, խորհրդարանում աշխատող լրագրողը պետք է ունենա նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ:

Ըստ էության, մոտեցումը հասկանալի է, ավելին` ընդունելի: Օրինակ` խորհրդարանում իմ հավատարմագրման վկայականը 198-րդ համարն ունի: Սա նշանակում է, որ այս պահին ԱԺ-ում հավատարմագրված ենք նվազագույնը 198 լրագրողներ, այդ թվում` օպերատորներ, անշուշտ: Այսինքն խորհրդարանական լարված քառօրյաների օրերին, ԱԺ-ում ավելի շատ լրագրող է աշխատում, քան բուն խորհրդարանի աշխատակիցներն են` 131 պատգամավորների գլխավորությամբ: Այս առումով, ընդունելի է խորհրդարանի ղեկավարության մոտեցումը` հնարավորինս կրճատելու հավատարմագրված լրագրողների թիվը, եւ դա անել` ի հաշիվ սկսնակ լրագրողների: Համաձայնեք, ոչ մի նորմալ երկրում լրատվամիջոցն իր սկսնակ` 3-4 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողին չի հավատարմագրի` երկրի գլխավոր օրենսդիր մարմնի աշխատանքները լուսաբանելու համար:

Խնդիրը բոլորովին այլ տեղ է: Նախՙ խորհրդարանի ներկայիս որակի մեջ: Ո՞վ ասաց, եւ ինչի՞ հիման վրա ասաց, որ այսօրվա պատգամավորները` ընդհանուր առմամբ, խորհրդարանում ծավալվող քննարկումները, օրենսդիր մարմնի ընդհանուր քաղաքականությունն իր որակով ավելի բարձր է այնտեղ հավատարմագրված լրագրողների աշխատանքային, պրոֆեսիոնալ ընդհանուր որակից, կամ ո՞ւր են փաստերը, որոնք կապացուցեն, որ պատգամավորների` խորհրդարանական բառապաշարը էականորեն տարբերվում է` դրական իմաստով, «որոշ լրագրողների նյութերում տեղ գտած բառապաշարից»: Հետեւաբար, ինչո՞ւ լրագրության ոլորտում կանոնակարգում մտցնելուց առաջ նույնը չփորձել անել բուն խորհրդարանում:

Բայց ամենաուշագրավը անձամբ Գալուստ Սահակյանի հիմնավորումն է` լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխության առնչությամբ: ԱԺ նախագահը «Ազգ»-ին տված իր վերջին հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման հավանական որոշումը, ասել է. «Որ նիստների դահլիճից, երբ պատգամավորները դուրս են գալիս` մի բաժակ սուրճ խմելու, կամ իրենց սենյակներից մի փաստաթուղթ վերցնելու` դուրս գալուն պես լրագրողները չհարձակվեն…»: Չի բացառվում, որ խորհրդարանում լուրջ մոնիտորինգ է անցակցվել, որով պարզվել է, որ հնգամյա աշխատանքային փորձ չունեցող լրագրողները` «հարձակվում են», իսկ նրանք, ովքեր հինգ տարուց ավել այդ դաշտում են` ոչ:

Եթե ավելի լուրջ, ապա տպավորություն է ստեղծվում, հատկապես այս հիմնավորումից հետո, որ խորհրդարանում լրագրողների թվի կրճատման հավանական որոշման հիմքը ոչ թե բացառապես ավելի փորձառու լրագրողներին խորհրդարան թողնելն է, այլ որոշ պատգամավորների (անգամ փորձառու պատգամավորների) լեզվական, տեխնիկական, քաղաքական կիքսերը ծածուկ պահելու հավանականության բարձրացումը` «որքան քիչ վկա, այնքան լավ» սկզբունքով:

Պրն Գալուստ Սահակյանը կարող էր ասել, որ իրենց այս հնարավոր որոշման պատճառը խորհրդարանի աշխատանքի ավելի պրոֆեսիոնալ գնահատականի, արձագանքի ակնկալիքն է, բայց չի ասել, փոխարենը նա հայտարարել է, որ լրագրողները ավելի քիչ են հավատարմագրվելու, քանի որ, նրանցից շատերը` «հարձակվում են»` մի բաժակ սուրճ խմելու համար նիստերի դահլիճից դուրս եկած պատգամավորի վրա: Իսկ հիմա պատկերացնենք, որ այդ պատգամավորները սիրալիր, կիրթ, գրագետ, մտածված ու բովանդակալից պատասխանում են «իրենց վրա հարձակված» 2 ամյա աշխատանքային փորձ ունեցող լրագրողի հարցերին, բոլորին: Գուցե այդ ժամանակ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների թվի կրճատման հարց չառաջանա՞ր ու ավելորդ ջղաձգումներ չլինեի՞ն, որոնք դեռ պարզ չէ, թե ուր կտանեն խոսքի ազատությունն ու պետական մարմինների աշխատանքի բաց լուսաբանումը` Հայաստանում:

Ուղիղ հնգամյա աշխատանքային ստաժով`

Հ. Գ.- Ի դեպ, բացի նրանից, որ մեր Սահմանադրությամբ պատգամավորը անձեռնմխելի է, մեր օրենսդրությամբ քաղաքացու վրա որեւէ հարձակում ենթադրում է քրեական պատիժ. սաՙ եթե Գալուստ Սահակյանի խոսքերից մենք ենթադրություն չանենք, այլ դրանք ուղիղ հասկանանք, այնպես, ինչպես հնչել են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԱԲՈՒ-ԴԱԲԻ-ԵՐԵՎԱՆ` ԱՄԵՆԱՐԱԳ ԶԱՐԳԱՑՈՂ Etihad ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱԲՈՒ-ԴԱԲԻ-ԵՐԵՎԱՆ` ԱՄԵՆԱՐԱԳ ԶԱՐԳԱՑՈՂ Etihad ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ...

ԿարդալDetails

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական