Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

04/07/2014
- 04 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ մասնակցեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Հանրապետության Նախագահը գերազանցության դիպլոմներ հանձնեց Մանկավարժական համալսարանի շուրջ երկու տասնյակ լավագույն շրջանավարտների, շնորհավորեց նրանց ուսումնական շրջանն ավարտելու եւ ուսուցչի բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ, մաղթեց անձնական երջանկություն եւ մասնագիտական հաջողություններ:

«Այսօր ձեզնից մի մասը ստացավ դիպլոմներ, մյուս մասն, անպայման, այսօր վաղը կստանա կամ, միգուցե, արդեն ստացել է, բայց վստահությամբ ձեզ ասում եմ, որ դիպլոմ ստանալը չի նշանակում, որ դուք արդեն դարձել եք մանկավարժ: Մանկավարժի բարձր կոչմանն արժանանում են կամ այդ կոչումը վաստակում են տարիների քրտնաջան աշխատանքով, ինքնակրթությամբ եւ ինքնակատարելագործումով: Դուք ընդամենն այսօր իրավունք եք ստացել դպրոց մտնելու, դասարան մտնելու, բայց այդ կոչմանն արժանանալու ճանապարհին դուք պետք է շատ ջանք ներդնեք: Ասածս հետեւյալն էՙ ձեզ համար ավարտվել է ընդամենը ուսումնական այս շրջանը, այս փուլը, եւ դրանով ոչ թե ավարտվում, այլ միգուցե սկսվում է ուսումնառության ամենատեւական փուլը: Մարդ ողջ կյանքի ընթացքում պետք է սովորի, պետք է գիտելիք ձեռք բերի, հակառակ պարագայումՙ այդ մարդը չի կարող գոհ լինել կյանքից, այդ մարդը չի կարող հաշտ լինել ինքն իր հետ, չի կարող շատ մեծ օգուտ տալ հասարակությանը: Բոլորդ գիտեք, որ մեր ժողովրդի մեծերըՙ սկսած Մեսրոպ Մաշտոցից մինչեւ Խաչատուր Աբովյան, եղել են կա՛մ ուսուցիչներ, կա՛մ ուսուցչապետեր: Նույնիսկ այն մեծերը, ովքեր անձամբ չեն դասավանդել, սերունդների համար եղել եւ կոչվել են ուսուցիչներ: Ձեր մասնագիտության պատասխանատվության սահմանները չափազանց ընդգրկուն են: Խնդրում եմ սա եւս հաշվի առնել: Վաղը, երբ դուք մտնեք դասարան եւ հանդիպեք տասնյակ զույգ աչքերի, որոնք լցված են հետաքրքրասիրությամբ, հիշեք, որ այդ երեխաները իրենց ծնողների, իրենց Հայաստան երկրի համար ամենաթանկ գանձերն են, եւ հիշեք, որ այդ աչքերով ձեզ է նայելու վաղվա Հայաստանը:

Այսօր այստեղ առաջին անգամ ուզում եմ հրապարակավ հնչեցնել, որ Հայաստանի իշխանությունները կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում նախապատրաստել են եւ ուսումնական տարվա սկզբին, այսինքն` ամռան վերջին, մենք հանդես կգանք մի մեծ ու կարեւոր, պետության համար ծախսատար ծրագրով: Բոլոր նրանք, ովքեր ակտիվ մասնակցություն կունենան այդ ծրագրի իրականացմանը, կլինեն պետության եւ հասարակության ուշադրության կիզակետում: Չեմ ուզում ավելի հանգամանորեն խոսել այս ծրագրի մասին, որով հետեւ մենք վերջին պայմանավորվածություններն ենք ձեռք բերում, վերջին շտրիխներն ենք ավելացնում եւ ամռան վերջին հանգամանորեն կխոսենք այդ ծրագրի մասին:

Սա ձեզ համար հնարավորություն է, լավ հեռանկարՙ աշխատելու սիրած մասնագիտությամբ եւ կայանալու:

Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ուսումնական այս շրջանն ավարտելու կապակցությամբ, ցանկանում եմ ձեզ անձնական երջանկություն ու նաեւ մասնագիտական հաջողություններ: Եվ մեկ անգամ եւս հիշեքՙ ձեր այդ հաջողություններից է կախված Հայաստանի ապագան»,-շրջանավարտներին ուղղված շնորհավորական խոսքում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

Միջոցառման ավարտին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանրապետության նախագահին հանձնեց Խաչատուր Աբովյանի անվան մեդալը: Այն գերատեսչական ամենահին մեդալն է Հայաստանում եւ ունի 70 տարվա պատմություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԴԵՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆՈՂ ՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ «ՀԱՐՁԱԿՈՒՄ» ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ «ՀԱՐՁԱԿՈՒՄ» ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական