Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖԱԹՈՒԼԼԱԵՎԸ, ՅՈՒՆՈՒՍՈՎԱՆ ԵՎ… ՍԱՐԿՈԶԻՆ

04/07/2014
- 04 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ԵԽ ԽՎ-ում, ապա եւ Բաքվում անցկացված` ԵԱՀԿ խորհրդարանական միջոցառման ողջ ընթացքում մարդու իրավունքների եւ ազատությունների հարցով «քոթակ» ստացած իլհամալիեւյան վարչախումբի համար Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի հայտարարությունը, թե իր դեմ հարուցված մեղադրանքը «քաղաքական հետապնդում է», ըստ երեւույթին, «երկնային պարգեւ» է:

Նախկինում խղճի կալանավոր, այսօր Բաքվի քրեա-ռազմական խունտայի գլխավոր գաղափարախոս Էյնուլլա Ֆաթուլլաեւը հանդես է եկել «Պարոն Ալիեւ, ազատություն պահանջեցեք Նիկոլա Սարկոզիի համար» ամբարտավան խորագրված հոդվածով, որտեղ Եվրոպային խորհուրդ է տալիս «ինքն իրեն արգելափակել հոգեբուժարանում» եւ պնդում, որ «Արեւմուտքը վերջնականապես հայտնվել է հիմար վիճակում»:

Ի՞նչն է այդքան ոգեւորել Ֆաթուլլաեւին: Պարզվում է, նա ոչ մի տարբերություն չի տեսնում Սարկոզիի եւ իրավապաշտպան Լեյլա Յունուսովայի հանդեպ ֆրանսիական եւ ադրբեջանական արդարադատության վերաբերմունքի միջեւ եւ միջազգային իրավապաշտպան կառույցներին հռետորական հարց է ուղղում. «Դուք պատրա՞ստ եք Ֆրանսիայի նախկին նախագահին կոչել քաղբանտարկյալ, եթե դատարանը նրան կալանքի վերցնելու որոշում կայացնի»:

Հետաքրքրական հարցադրում է, ոչինչ չես ասի: Բայց, խոստովանենք, այլ բան է, երբ նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի մեջ եւ բոլորովին այլ` ինչ կատարվում է Ադրբեջանում: Ֆաթուլլաեւը վարկածաբար պնդում է, որ Ֆրանսիայի գործող եւ նախկին նախագահի միջեւ, հօգուտ վերջինիս, վարկանիշային ահռելի տարբերություն կա, եւ դա է Սարկոզիի դեմ մեղադրանքի «քաղաքական շարժառիթը»:

Մենք էլ կարող ենք վարկածաբար ընդունել, որ, «այո, Ֆրանսու Օլանդը գալիք ընտրություններին իր հիմնական մրցակցին չեզոքացնելու հարց է լուծում»: Բայց այդ ինչպե՞ս է պատահում, որ մի քանի տարում Օլանդի վարկանիշը հասնում է «աննախադեպ ցածր մակարդակի», իսկ երրորդ ժամկետով նախագահ «ընտրված» Իլհամ Ալիեւը ոչ միայն կորուստներ «չի ունեցել, այլեւ աննախադեպ բարձր մակարդակի վստահություն է վայելում»:

Եվրոպական կառույցներում Ադրբեջանի հանդեպ ձեւավորված կայուն անվստահ վերաբերմունքի հիմքը դա է: Արեւմուտքն իր մոտեցումները պայմանավորում է Ադրբեջանում «անցկացված հանրաքվեով», երբ Իլհամ Ալիեւը սահմանադրական փոփոխություն կատարեց, ինքն իր առջեւ «կանաչ լույս վառեց»` իշխանությունը ցմահ բռնազավթելու եւ այն ժառանգաբար փոխանցելու ճանապարհին:

Վաղը Ֆրանսիայում կարող է սկսվել «Ի պաշտպանություն Նիկոլա Սարկոզիի» հզոր շարժում, եթե հասարակությունը համոզվի, որ նախկին նախագահն, իրոք, «ենթարկվում է քաղաքական հետապնդումների»: Ադրբեջանում դա բացառված է: Այդ երկրում հասարակությունը լիովին զրկված է իշխանություններին քննադատելու սահմանադրական իրավունքից:

Եւ հիմարություն, ոչ, ավելի ճիշտ` լկտի փարիսեցիություն է, երբ Ֆաթուլլաեւը Սարկոզիին համեմատում է Լեյլա Յունուսովայի կամ նախկին նախարար Ֆարհադ Ալիեւի հետ, որին, իբր, «նույնպես դատել են կոռուպցիայի համար»: Իրականում, սակայն, Ֆարհադ Ալիեւը, Ալի Ինսանովը եւ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նախապես մեղադրվել են «պետական հեղաշրջում կազմակերպելու» մեջ, քրեական գործը հարուցվել, նրանց հանդեպ կալանքի որոշում է ընդունվել հենց այդ «հիմքով»: Միայն նրանց «հասարակությունից» մեկուսացնելուց հետո է, որ վարչախումբը վերաորակավորել է «հանցանքը»: Շուրջ 10 տարի է, ինչ իլհամալիեւյան գործակալներն առողջապահության նախկին նախարար Ինսանովին համառորեն «հորդորում են», որ ներման խնդրագիր հղի, իսկ վերջինս կտրականապես հրաժարվում է:

Պետք է վստահ լինել` Նիկոլա Սարկոզին Իլհամ Ալիեւի «օգնության» կարիքը, ինչպես եւ` «խղճի կալանավոր հռչակվելու» կարիք չունի. ֆրանսիական արդարադատությունը նախկին նախագահի իրավունքների պաշտպանն է: Եւ ոչ ոք չի պատրաստվում Սարկոզիին անմիջապես արգելափակել ճաղերից այնկողմ: Այդ միայն Ադրբեջանի նման բռնապետական երկրներում է, որ մարդու հանդեպ քրեական գործ հարուցելու որոշման «թանաքը դեռ չչորացած»` նրան յոթը փականի տակ են առնում, ընդ որում` գերազանցապես ԱԱ նախարարության քննչական մեկուսարանում` դեռեւս ցարական ժամանակներից հայտնի Բայիլի բանտում:

Եվրոպական հանրության առջեւ կատարելաապես հեղինակազրկված Ադրբեջանն, ինչ խոսք, Նիկոլա Սարկոզիի «գործի» առիթն օգտագործելու է նաեւ հետագայում: Բացառված չէ, որ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությունը բանաձեւի նախագիծ ներկայացնի` պահանջելով Ֆրանսիային զրկել ձայնի իրավունքից, «մինչեւ Սարկոզիի հանդեպ քաղաքական հետապնդումը չդադարեցվի»:

Հիշու՞մ եք, մի ամբողջ տարի խորհրդային «Վրեմյա» տեղեկատվական ծրագրի էկրանից չէր իջնում ամերիկացի աստղագետ Հայդերի «հացադուլի» պատմությունը: Ամենայն հավանականությամբ, դա Իլհամ Ալիեւի պատանեկան տարիների սիրած հաղորդումն է եղել: Փարիսեցիության դասեր նա առել է մանկուց: Չէ՞ որ խորհրդային իրականությունը գունազարդողներից մեկն էլ Հեյդար Ալիեւն էր, որի գլխավորած հանրապետությունը մինչեւ ականջները թաղված էր կոռուպցիայի մեջ, սակայն քարոզչությունն ամեն ինչ ներկայացնում էր որպես «անողոք պայքար հանուն սոցիալիստական արդարության»:

Ադր. ԽՍՀ ՊԱԿ-ի վերջին նախագահ Վագիֆ Հուսեյնովն «Ավելին, քան մեկ կյանք» հուշերի գրքում հիշում է, թե ինչպես դատախազի պաշտոնից ազատված, բայց դեռ պատգամավոր` Գանբոյ Մամեդովը Գերագույն խորհրդի նստաշրջանում ինչպես է բացեիբաց հայտարարել, որ Հեյդար Ալիեւն է կոռուպցիայի կնքահայրը: Նույն օրը Մամեդովը Թբիլիսիից թռել է Մոսկվա եւ այդպիսով ազատվել վրեժխնդրությունից: Բայց նա հասցրել է ասել, որ «թագավորը մերկ է»:

Ո՞վ է լինելու Ադրբեջանի նոր «Գանբոյ Մամեդովը», որ կարողանալու է հրապարակայնացնել այդ երկրում իշխող կեղծիքն ու երեսպաշտությունը: Բայց դրա կարիքը կա՞: Խորհրդային Ադրբեջանը փակ էր աշխարհի համար: Այսօր, որքան էլ իլհամալիեւյան վարչախումբը ճիգեր է գործադրում, միջազգային հանրությունն, այնուամենայնիվ, քաջատեղյակ է պաշտոնական Բաքվի անմարդկային եւ կոռումպացված նկարագրին: Ամենավերջին բացահայտումն արեց Իլհամ Ալիեւը` ԵԽԽՎ ամբիոնից:

Այնպես որ` նախկինում խղճի կալավոր Ֆաթուլլաեւը որքան էլ եվրոպացիներին «երկակի ստանդարտներից» հրաժարվելու կոչեր հղի, միեւնույն է` Լեյլա Յունուսովային Նիկոլա Սարկոզի «դարձնել» չի կարող: Ոչ էլ, մանավանդ, Իլհամ Ալիեւին` Ֆրանսուա Օլանդ:

Ստեփանակերտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՀԵՏԱՁԳԵՑ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՔՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է` ՄԻԱՆԱԼ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՔՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է` ՄԻԱՆԱԼ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական