Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՈՒՐԲ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆ

04/07/2014
- 04 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԱՄՆ պետդեպի խոսնակ տիկին կամ օրիորդ Ջեն Փսակին տեղյակ չէ հայ- ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումներից, բայց ամեն դեպքում խորհուրդ է տալիս խաղաղություն, ընդ որում` երկու կողմերին էլ, կարեւոր չէ` ո՞վ է խախտում հրադադարը, խախտողն էլ, խախտողին իր տեղը ցույց տվողն էլ պետք է միայն ու միայն կենտրոնանան տարածաշրջանային խաղաղության բերած օգուտների վրա: Ընդ որում` սույն տիկնոջը կամ օրիորդին մինչեւ հիմա ղարաբաղյան բանակցությունները կառուցվածքային չեն թվացել էլի երկու կողմից էլ: Այ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մեր վարչապետի բառապաշարով «ականջալուր» լինեն Ֆրանսիայի նախագահ Օլանդի առաջարկին եւ գնան Փարիզ ու կառուցվածքային բանակցություններ վարեն, միգուցե խաղաղության տարածաշրջանային օգուտները հստակ ցուցանող համաձայնագիրը ձեռք բերվի ի վերջո: Արդյո՞ք Փսակին խոսում է ամերիկյան օգուտներից զուտ, ինչպես, ի դեպ, բոլոր մյուս պետությունները ներկայացնողները` սեփական օգուտներից, երեւի կասկածել պետք չէ: Այստեղ են ասել` ձեր օգուտը մի խառնեք մեր օգուտի հետ:

Տիկին կամ օրիորդ Փսակիին, որն ադրբեջանական գնդակոծություններից տեղյակ չէ, մեղադրելու չէ, որ տեղյակ չլինի ԵԽԽվ-ում Նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանի անհամություններից, ով էս վերջին ԵԽԽՎ նստաշրջանում ամեն ինչ անում էր` գնդակոծելու հայկական դիրքերը… նաեւ ԵԽԽՎ-ում, այն աստիճան հոգս ու աշխատանք ստեղծելով հայկական պատվիրակության համար, որ նրա անդամները, հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի խոսքով` երեկոյան լույսերն իրենք էին հանգցնում: Փսակիին ո՞վ պետք է տեղեկացնի, չնայած` տեղեկացվելուց հետո եւս նա պարտավոր է ի պաշտոնե չտեղեկացված լինել:

Մեր Ազգային Ժողովի ղեկավարությունը եւս տեղյակ չէ, որ Հայաստանում լրատվամիջոցների մեծ մասը պատկանում է իշխանական շրջանակներին, որոնք իրար նման կայքեր ու հեռուստատեսություններ ստեղծելով ու նույն ոճի մեջ լրատվություն պատվիրելով` ծածկում են ողջ դաշտն ու փակում մուտքը հատուկենտ մնացած իսկական լրատվամիջոցների համար` նրանց դուրս մղելով: Այդ ազատ, բայց իրականում իշխանական լրատվամիջոցները, իրենց լոկալ ղեկավարների ցանկությունների համեմատ, զբաղված են այս կամ այն քաղաքականի կամ պաշտոնյայի դեմ տակառ գլորելով, լրատվությունը լցոնելով ամեն տեսակ դատարկաբանությամբ, այդ թվում` պատգամավորների հետ կապված տարբեր բնույթի «մուտիտներով», որպես նրանցից շատերի` իրենց տեղում չգտնվելու գին, պատրանք ստեղծելով, որ զանազան բամբասանքների, սկանդալների, աղմկարարության բուն հեղինակները լրագրողներն են, եւ ոչ թե նրանց պատվիրատուները: Ու իշխանության մի թեւում, էդ բոլորի դեմն առնելու եւ սկանդալներում չհայտնվելու ահից` մտմտում են Ազգային ժողովում լրագրողների թվի սահմանափակման մասին, երեւի չխորանալով, որ այդպիսով նեղացնում են մի քանի` դեռեւս իսկապես լրատվությամբ, եւ ոչ թե քաղաքականությամբ զբաղվող լրատվամիջոցների ճանապարհը: Քանի որ` Հայաստանում լրատվամիջոց հասկացությունը վաղուց իրականությանը չի համապատասխանում, մեր լրատվամիջոցների մեծ մասը նրա համար է, որ մերկացնի ու ծիծաղելի դարձնի նրանց, ով պոտենցյալ վտանգ է սպառնում լրատվամիջոցի տիրոջ-պատվիրատուի բիզնեսին, պաշտոնին եւ չեղած հեղինակությանը: Աժ ղեկավարությունը հասկանում է, որ մի բան այն չէ, բայց լրատվամիջոցների տերերին (այսինքն` իրենք իրենց) իրենց տեղը ցույց տալու փոխարեն` ուզում է լրագրողներին կանոնակարգել, հետեւանքն է ուզում վերացնել մի պատճառի, որի ստեղծողն ինքն է:Տեղյակ լինելո՞վ, թե` անտեղյակ, հետաքրքրական է:

Ազգային ժողովի ընդդիմադիր քառյակը տեղյակ չէ, որ ինքը զբաղված է ոչ թե քաղաքական գործունեությամբ, այլ այնպիսի բանով, որն ուզած ՀԿ-ն կամ, եթե արհմիություններ ունենայինք, գերատեսչական արհմիությունը կարող է իրականցնել` պայքարել Էլեկտրաէներգիայի թանկացման, պարտադիր կուտակայինի կամ նման հարցերի դեմ, մինչդեռ քաղաքական խմբերի գործը պետք է լինի երկրի արտաքին եւ ներքին` ընդհանրական ճանապարհի դրվածքի ճիշտն ու սխալը, այդ ճանապարհների պատասխանատուներին ուղղված քաղաքական պահանջների բարձրացումը: Հավանաբար մի օր կտեղեկանան, եթե ուշ չլինի իրենց եւ երկրի համար:

Մինչ Եվրոպան հասավ Հայաստանի սահման` ԵՄ-ին Վրաստանի ասոցիացման հետեւանքով, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետն ավելի ու ավելի է լղոզվում: Վրաստանում միգուցե շուտով եւ ապրանքների գներն էժանանան` եվրոպական անծայր շուկայի էժան ապրանքների հաշվին, եւ վրացիք կարողանան ազատ ելումուտ անել Եվրոպա: Իսկ հայերս մի տեսակ խաբվածի կարգավիճակում ենք զգում մեզ. զրկվեցինք եվրոպական ռեալ հնարավորությունից` եվրասիական անորոշ հնարավորությունների եւ անվտանգության ակնկալիքով, որոնք փաստորեն իրականում դեռ չեն էլ շոշափվում, եւ հայտնի չէ, թե հատկապես երբ կարող են ռեալություն դառնալ, եթե դառնան, իհարկե: «Ե՞րբ»-ի մասին անտեղյակ է ողջ հայաստանյան էլիտան, հանրությունն ու ժողովուրդը, քանի որ այդ վերաբերմամբ մենք չենք որոշում ընդունողը. Պուտինն ասաց` շուտով,Ղազախստանից ձայն հնչեց` հոկտեմբերին, տարեվերջին մի խոսքով, բայց ի՞նչ իմանաս, թե ի՞նչ կպատահի մինչ այդ, մանավանդ` Հայաստանի անդամակցության արդեն պատրաստ պայմանագրերը դեռ ԵՏՄ անդամ երեք պետությունները շուռումուռ են տալու իրենց երկրների ներսում. ի՞նչ իմանաս ինչ քթիմազություն կանեն էս հիմնադիր երեքն իրենց շահերին համապատասխան: Գումարած` Հայաստանին ու Ադրբեջանին միաժամանակ ԵՏՄ ընդունելու ռուսական ցանկությունը` Արցախին սպառնացող հետեւանքներով հանդերձ: Դե. Արցախը բոլորի համար կարծես դարձել է սեփական հարցերը լուծելու եւ առեւտրի գործիք, ու Հայաստանի համար մշտապես կաշվից դուրս գալու պարագա` ստատուս քվոյի փխրուն հավասարակշռությունն այս հարցում գոնե պահպանելու մշտական ջանքով, «խաղաղարարների» անվան տակ այլոց ռազմական ներկայություն- դամոկլյան սուր չունենալու մտահոգությամբ:

Մյուս անտեղյակությունները` իրենց հերթին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԼՅՈՒՍԻ ԻՇԽԱՆՅԱՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԼՅՈՒՍԻ ԻՇԽԱՆՅԱՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական