Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՄԵՆՔ

04/07/2014
- 04 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Տարօրինակ ժողովուրդ ենք. մեզ համար գրեթե միշտ ավելի կարեւոր է եղել հետեւանքը, քան պատճառը, ավելի շուտՙ պատճառի ուսումնասիրումը: Եվ հենց դրա համար է, որ չենք կարողացել ու դեռեւս չենք կարողանում խուսափել հետեւանքներից, երբեմն շա՜տ ծանր հետեւանքներից:

Ընդամենը մի քանի օր առաջ, հունիսի 28-ին, լրացավ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման 100-րդ տարելիցը: Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Սերբիայում եւ հավանաբար ուրիշ երկրներում, ավել կամ պակաս շուքով նշվեց այդ դարադարձը: Հայաստանում սակայն, 100-ամյակն անցավ աննկատ եւ աննշում: Կարծես աշխարհակործան այդ պատերազմը անցել էր մեր կողքով, եւ միայն հետո, մեկ տարի հետո ընդամենը, խորշակը զարկել էր մեզՙ եղեռնական ուժգնությամբ: Պատմագիտական որքա՜ն գրքեր ու հոդվածներ են տպագրվել մեզանում, որոնք սկսվում են մոտավորապես հետեւյալ բառերով. «Օգտվելով համաշխարհային պատերազմի թոհուբոհից, Օսմանյան Թուրքիան հայ ժողովրդի դեմ ձեռնարկեց…» եւլն: Մեր իրականության մեջ քիչ են, շատ քիչ են աշխատությունները, որոնք խորքային ու գիտական մոտեցմամբ վեր են հանում այն պատճառները, գլխավո՛ր պատճառը, թե սնանկ ու քայքայված Թուրքիան, իր վատ զինված ու վատ զգեստավորված բանակով ի՞նչպես ներքաշվեց այդ պատերազմում: Իսկական պատճառը Հայկական հարցից ձերբազատվելու ցանկությունն էր, որին Թուրքիան հասավ կոտորելով հայ ժողովրդին Արեւմտահայաստանում, Կիլիկիայում եւ այլուր, նույնիսկ ոչնչացնելով սեփական բանակում հերոսաբար մարտնչող հայազգի տասնյակ հազարավոր զինվորներին, այսինքնՙ մեր ժողովրդի ամենակենսունակ տարրին:

Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը աննկատ անցավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Առաջին պատճառըՙ նշելու պարագայում Թուրքիան խոստովանելու էր, որ այն ժամանակվա իր ղեկավարների ներքաշվելը պատերազմումՙ ազգային դավաճանություն էր իրենց երկրի ու ժողովրդի դեմ, ինչը հետագայում, 1919 թ.ին, բացահայտվեց ու դատապարտվեց նույնինքն թուրքական բարձրագույն դատարանի կողմից: Երկրորդ պատճառըՙ ամբողջ պատերազմի իր մասնակցության միայն մեկ դրվագըՙ Գալիբոլուի ճակատամարտի 100-ամյակը առաջիկա տարի նշելը Էրդողան-Դավութօղլուի խորամանկ ծրագիրն է, որի նպատակը, ինչպես գրել եմ նախապես, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ստվերածումն է, եւ, դարձյալ, ժխտումը իր հանցագործության:

Կարող էինք մենքՙ հայերս, թեկուզ այս վերջին պատճառի համար հունիսի 28-ին եւ կամ առաջիկա շաբաթներին շուքով ու նաեւ ցավով նշել Առաջին համաշխարհային պատերազմի դարադարձը, որին նվիրված, ի դեպ, ոչ մի հուշարձան դեռեւս չունենք արձանարշավի տենդով բռնկված մեր երկրում…

Այնինչ այդ պատերազմին կամա թե ակամա մասնակից է եղել նաեւ մեր ժողովուրդը որպես «փոքր դաշնակից» Անտանտի երկրների: Ռուսական արեւելյան թե արեւմտյան ճակատների վրա, ֆրանսիական ռազմաճակատներում, ամերիկյան բանակի կազմում, մինչեւ Երզնկա հասած կամավորական իր հինգ գնդերով, ինչպես նաեւ Արարայում (Պաղեստին) թուրքական բանակին փառավոր դաս տված իր «Հայկական լեգեոնով», նաեւ բազմաթիվ զոհերով, դա նաեւ մեր պատերազմն է եղել, արժանավոր կերպով նշելի:

Իսկապես, տարօրինակ ժողովուրդ ենք, տարօրինակ պետություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

1000 ԴՐԱՄ ՆՊԱՍՏԱՌՈՒ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական