Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

27/06/2014
- 27 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը վերջերս ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե պետք է արյան «անալիզ» հանձնեն բոլոր հայ քաղաքական գործիչները` պարզելու, թե ով է հայրենասեր, եւ` որքանով:

Առաջարկն, իհարկե, հրապարակախոսական էր, հռետորական, բայց դրանից առաջարկի ուշագրավությունը չի կորչում: Ընդ որում, խոսքը միայն քաղաքական գործիչների մասին չէ, այլ նրանց, ովքեր օրեր առաջ Սարյան փողոցում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ բողոքի ակցիա իրագործեցին, նրանց, ովքեր բռնություն կիրառեցին առաջինների հանդեպ, նրանց, ովքեր Ֆեյսբուքում ստատուս գրեցին` այս ամենի հետ կապված, նրանց, ովքեր այս ամենին չեն հետեւում, քանի որ այս ամենը նրանց չի հետաքրքրում, որովհետեւ նրանք չեն ցանկանում` «ներվայնանալ»:

Մենք, փաստորեն, այնքան նեղն ենք ու ներքեւում, որ միմյանց հայրենասիրության դոզան քննարկելուց բացի, արդեն քննարկում ենք նաեւ, թե որքան հայրենասիրություն կա անշունչ արձանների մեջ: Ի դեպ, երբ քաղաքացին քաղաքացուն մեղադրում է անհայրենասեր լինելու մեջ, նշանակում է երկիրը վատ է ապրում` շատ վատ, իսկ երբ քաղաքացին արձանների միջեւ համեմատություն է անում, թե ո՞րն է հայրենասեր, որը` ոչ, կնշանակի երկիրը գիտակցության հետ կապված խնդիրներ ունի, լուրջ խնդիրներ:

Ինձ համար հայրենասիրությունը ոչ միայն սեփական կյանքի բարելամվանն ուղղված քայլերի ձեռնարկումն ու դրանց արդյունավետ իրագործումն է, այլեւ` ուրիշների կյանքը բարելավելու միջավայրի ստեղծմանն առնվազն չխոչընդոտելը: Օրինակ, երբ մեկը իր արդար կուտակած միջոցներով (սա պարտադիր է) գնում է 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ մեքենա, այն պարագայում, երբ նրա հարեւանը ամսական ստանում է 50 հազար դրամ (եթե ստանում է), ապա թանկարժեք մեքենայի գնումը դեռեւս հակահայրենասիրական գործողություն չէ, ճիշտ հակառակը: Մարդը, այդպիսով ձգտում է սեփական հայրենիքում լավ ապրել եւ ապրում է: Բայց, եթե նույն այդ մարդը իր մեքենան ամեն օր իրենց շենքի բակում կայանում է այնպես, որ երթուղայինով աշխատանքի գնացող 50 հազար աշխատավարձ ստացող տղամարդու կինը չի կարողանում լվացք փռել, արդեն զբաղվում է հակահայրենասիրական գործունեությամբ:

Հիմա, Սարյան փողոցում հավաքված մարդիկ իհարկե հայրենասեր են, քանի որ նրանք ուղղակի ցանկանում են եւ ի տարբերություն հազարավորների նաեւ պահանջում են, որպեսզի իրենց կյանքը իրենց երկրում եթե չբարելավվի էլ, ապա գոնե էլ ավելի չվատթարանա: Այս մարդիկ ինձ համար հայրենասեր կմնան այնքան ժամանակ, քանի դեռ իրենց` «խաղաղ ակցիաների ժամանակ», կամ դրանցից դուրս, չեն սկսել խմբակային կամ անհատական կերպով հայհոյել հասարակական կարգ պաշտպանող, լուռ ոստիկաններին: Վերջիններս, ի դեպ, եւս հայրենասեր են, քանի որ պարտավորված են թույլ չտալ որեւէ ապօրինություն, հասարակական կարգի խախտում, եւ գործում են` ելնելով իրենց այս պարտավորությունից: Ոստիկանը, ոստիկանությունն առհասարակ ինձ համար կդադարի հայրենասեր լինելուց ճիշտ այն պահից, երբ իր գործողությունները չպայմանավորի վերոհիշյալ` իր իսկ պարտավորություններից, այլ գործի զգացմունքային, տղայական, «մենթական» վարքով:

Մարդիկ, ովքեր նախընտրում են չխառնվել բողոքի կենդանի գործողություններին,փոխարենը «Ֆեյսբուքում» ստատուս են գրում, եւս կարող են համարվել հայրենասեր: Ակցիաներին չմասնակցելու նրանց որոշումը կարող է պայմանավորված լինել սեփական անձի, ընտանիքի անդամների անվտանգության պահպանման շարժառիթներով, իսկ սեփական անձի, առավել եւս ընտանիքի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը կամ մտահոգությունները եւս ընկալելի են` որպես հայրենասիրություն, համենայն դեպս` այդտեղից է սկսվում հայրենասիրությունը:

Ինձ առավել մտահոգում են նրանք, ովքեր, իրենց իսկ խոսքերով` «հետաքրքրված չեն այս ամենով», քանի որ` «ներվայնանում են այս ամենից»: Ըստ էության այս անտարբերությունը չի տեղավորվում հայրենասիրության շրջանակներում, քանի որ անտարբերությունն ու հայրենասիրությունը հականիշներ են: Իհարկե անտարբերների այս` օրեցօր ստվարացող խումբը եւս ցանկանում է սեփական կյանքը սեփական երկրում բարելավել, բայց խնդիրն այն է, որ ի տարբերություն, ասենք, թեկուզ, «Ֆեյսբուքում» ստատուս գրողների, նրանք իրենց կյանքի բարելավման համար որեւէ քայլ չեն անում:

Իրականում` «Ո՞վ է հայրենասերը» հարցը ամենեւին էլ մտորելու առիթ չպետք է հանդիսանա մեզ համար: Հայրենասերի, հայի կամ «չհայ»-ի փնտրտուքը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, ուրեմն այլ ճանապարհ է պետք: Ասենք, երկրում կյանքը բարելավելու ճանապարհը: Այս առումով աշխատանք շատ կա, բոլորս էլ անելիք ունենք, հետեւաբար ոչ մեկս ժամանակ չենք ունենալու մտածել, թե ով է հայրենասերը:

Ես արդեն ժամանակ չունեմ… անգամ «արյան անալիզ» հանձնելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԱՆԱՐԽԻԱՆՙ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՎՏԱՆԳԵԼ ԵՐԿԻՐԸ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԱՆԱՐԽԻԱՆՙ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՎՏԱՆԳԵԼ ԵՐԿԻՐԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական