Ադրբեջանում ահագնանում է իսլամական արմատականությունը: Ոստիկանությունն ստիպված է եղել «ժամանակավորապես» փակել Բաքվում հայտնի «Լեզգի մզկիթը»: Դա իսլամի սուննի աղանդի հետեւորդների ամենահեղինակավոր մզկիթն է ամբողջ Ադրբեջանում: Տեղեկություններ կան, որ «Լեզգի մզկիթում» են հավաքագրվում Սիրիա, այժմ արդեն` նաեւ Իրաք, «սրբազան պատերազմի» գնացող ադրբեջանցի երիտասարդները:
Ադրբեջանցի փորձագետներից մեկն անկեղծորեն խոստովանել է, որ իշխանությունները իսլամական արմատականության դեմ պայքարում են ոչ թե հանուն Սիրիայի կամ Իրաքի, այլ այն զգուշավորությամբ, որ «սրբազան պատերազմից» հետո Ադրբեջան վերադառնալով` «գրոհայինները կարող են իսլամական հեղափոխություն սկսել»:
Իսկ ինչո՞ւ բացառել, որ Իլհամ Ալիեւը չի հասցնի «ինքնուրույն» որոշում կայացնել: Ադրբեջանի աշխարհաքաղաքական ընտրության հարցը կարող են լուծել հենց իսլամական գրոհայինները: