Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«ԿԱԼԵՆՑ» ԹԱՆԳԱՐԱՆ

«Կալենց» թանգարանը բացել է իր դռները լայն հանրության առջեւ 2010 թվականի ապրիլ ամսինՙ 20-րդ դարի հայ մեծանուն նկարիչՙ Հարություն Կալենցի 100 ամյակին:

«Կալենց» թանգարանի հավաքածուն հնարավորություն է տալիս առավել ամբողջական եւ լիարժեք ներկայացնել Հարություն Կալենցի եւ Արմինե Կալենցի գեղարվեստական ժառանգությունը: Այն ներառում է երկու նկարիչների տարբեր ժամանակաշրջաններում սկսած անցյալ դարի 30-ական թվականներց մինչեւ 21-րդ դարի առաջին տասնամյակում ստեղծած գեղանկարներ, գրաֆիկա, էսքիզներ. Հավաքածուն ընդգրկում է Հարություն Կալենցի եւ Արմինե Կալենցի լիբանանյան եւ հայաստանյան ժամանակահատվածների ստեղծագործությունները:

Բացի մշտական ցուցադրությունից, «Կալենց» թանգարանում կազմակերպվում են նաեւ ժամանակավոր ցուցահանդեսներ: Նրանց առանձնահատկությունն էՙ ընդգրկել թանգարանի հավաքածուի հնարավորինս լայն շրջանակը, հանրությանը ներկայացնելով ժամանակագրական, ինչպես նաեւ տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ: Սկսած 2011 թվականից տարին մեկ անգամ թանգարանում կազմակերպվում են նաեւ հրավիրված ցուցահանդեսներ:

Այցելությունների ժամերը

Թանգարանը բաց է.

Երեքշաբթի, ուրբաթ, շաբաթՙ ժամը 12:00 19:00:

Էքսկուրսիաները կազմակերպվում են նախօրոք պայմանավորվածությամբ, ելնելով թանգարանի հնարավորություններիցՙ խմբերը կազմված լինեն ոչ ավել քան 20 հոգուց:

Էքսկուրսիաները առաջարկվում են հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: