Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԻՏԻ ՑՈՒՅՑ ՏԱ ԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ, ՈՐ ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ՆԵՐԴՐՈՂԻՆ ՀԵՏԱՔՐՔՐԵ»

13/06/2014
- 13 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ, արտգործնախարար Դիդիե Բուրկհալթերի հունիսի սկզբին Բաքու, Երեւան, Թբիլիսի կատարած այցից հետո հունիսի 16-ին Երեւան, այնուհետ Թբիլիսի կժամանեն շվեյցարացի գործարարներ: Շվեյցարիա – Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը , որ երեւանյան այցին ուղեկցելու է շվեյցարիացիներին, մեզ հետ զրուցելիս տնտեսական հետաքրքրությունների մասին որոշ մանրամասներ հաղորդեց: Թե կոնկրետ որ ոլորտներում են ներդրումներ արվելու, դժվարացավ պատասխանել, բայց իրազեկեց, թե «ծանոթանալու փուլն արդեն անցել է: Շվեյցարիան շատ լավ է ճանաչում Հայաստանի հնարավորությունները, երկկողմանի հետաքրքրությունները հստակ են»: Ցյուրիխում շաբաթներ առաջ շվեյցարական տնտեսական էլիտայի ներկայացուցիչներ էին հրավիրվել հայկական կողմի հետ հանդիպման, որոնք հանդիսանում էին հայկական տնտեսության պետական հատվածի մի շարք կարեւոր ներկայացուցիչներ: Մտահոգիչ էՙ ինչո՞ւ մասնավոր ազատ տնտեսվարողը չի ներկայացվում, ասում է Սարգիս Շահինյանը: Բացի դրանիցՙ networking-ի մասը նկատելի թույլ էր, Շվեյցարիայի կողմից կա պատրաստակամություն հովանավորել անձնական գետնի վրա շարժվող նախաձեռնությունները, իսկ ակտիվ քայլերի միտում դեռ չկա: Ձեռքերնիս ծալած չմնացինք, աշխատեցանք այս շաբաթներին, մի համեստ կոնկրետ առաջարկ կա, որը պիտի փորձենք զարգացնել մինչեւ հունիսի 16-ի մեր այցը: Խոսքը տուրիզմի ոլորտի մասին է:Կարեւորն այն է, որ Հայաստանը կարողանա իր լավագույնը ցույց տալ, արդյունաբերական ամենագործուն հնարավորությունները, որ ներդրողներին հետաքրքրե: Այս խնդրի մեջ վրացի մեր հարեւաններն առավել ունակ, գործուն են, նախաձեռնող, քան մենք, չխոսենք իհարկե Ադրբեջանի մասին, որի հետ Շվեյցարիան ունի երկկողմ հատուկ հարաբերություններ: Անձնական նախաձեռնության կարեւորությունն անտեսվում է Հայաստանի կողմից, եւ սա մեր խոցելի կետերից մեկն է: Հուսամՙ տնտեսության եւ առեւտրի նախարարություններն ունենան ճկունությունն ու ողջամտությունը ներգրավելու լավագույն, ամենից գործունյա, համարձակ հայ դերակատարողներին Հայաստանում եւ կամ, ասենք, Ռուսաստանից կամ Վրաստանից եկող գործարարներին, որ շարժիչն աշխատի», ընդգծում է Սարգիս Շահինյանըՙ հիշեցնելով այցի նպատակըՙ «որ շվեյցարիացի ներդրողը, արդյունաբերողը հետաքրքրություն ունենա գալ Հայաստանՙ նոր հնարավորություններ գտնելու: Իսկ սրա համար Հայաստանը շատ կոնկրետ հասցեներ պիտի նշի»:

Պարոն Շահինյանը կոնկրետ օրինակ է ներկայացնումՙ էներգիա եւ արտադրություն: «Հայաստանում ունինք տարեկան 2811 ժամ արեւային ճառագայթում, ունինք այն տեսակ նվեր, որ չենք կարող սահմանափակել, այն տեսակ անկախություն, որ… կարող ենք առնվազն ամենաաղքատ ընտանիքների կարիքները հոգալ, այդ հնարավորությունը ստեղծել, որ դառնա առեւտրի առարկա, ինչու չէՙ նաեւ բնապահպանական մեր մոտեցումն ընդգծել:Շվեյցարիական արդյունաբերությունն ունի գիտելիքներ, կարելի է այն գործածել, որ տեղվույն վրա արտադրվի, իսկ շվեյցարական մենեջմենթը մեկ հատիկ է, խնդիրը մեր տրամադրվածությունն էՙ պետք է չխոչընդոտենք ազատ մրցակցության, որ Հայաստանում առկա հնարավորությունները հստակեցվեն, արմատանան եւ ծաղկեն: Կարծում եմՙ այդ պարագային թե՛ ներդրումը, թե՛ արդյունքը մեծ պիտի ըլլան»:

Գերմանիա

Նկար 1. Շվեյցարիա-Հայաստան գործարար համաժողովի մասնակիցները Ցյուրիխում, մայիսի 7, 2014թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԹԱՆԿԱՑՈ՞ՒՄ

Հաջորդ գրառումը

ՈՐՔԱ՞Ն Է ԻՐԱԿԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՈՐՔԱ՞Ն Է ԻՐԱԿԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական