Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՆՔ ԿԵՐԿՐՊԱԳԵՆՔ ՁԵԶ

13/06/2014
- 13 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ճանապարհորդելն, անշուշտ, լավ բան է, անգամ` օգտակար: Ընկերներիցս մեկն, օրինակ, դպրոցում, ուսանողական տարիներին, ամենեւին չի փայլել աշխարհագրության իր գիտելիքներով, ինչը, սակայն, լրացրել է ճանապարհորդության արդյունքում: Ասենքՙ նա հիմա գիտի, որ Սկոպյեն` Մակեդոնիայի մայրաքաղաքն է, իսկ Սալոնիկը գտնվում է Հունաստանում, որը, Հայաստանի հետ միասին Թուրքիայի հարեւանն է:

Հատկապես ամռանը, որը ընդունված է համարել ճանապարհորդության լավագույն ժամանակահատված, երբ աշխատանքային հոգսերից հիմնականում ազատված ենք լինում, ճանապարհորդելը թվում է լավագույն միջոցը` ինչ-որ բան անելու, իրավիճակ, միջավայր փոխելու: Այս առումով հատկապես առանձնահատուկ է մեքենայով ճանապարհորդելը: Եթե հնարավոր է` երկրից երկիր: Ճիշտ է, աշխարհում նման վիճակագրություն չկա, բայց կարելի է տրամաբանել, որ մարդիկ ավելի նախընտրում են այցելել իրենց երկրներին բարեկամ երկրները. չնայած հայերիս պարագայում ճանապարհորդելու սկզբունքը պայմանավորված չէ տվյալ երկրի հետ մեր երկրի հարաբերություններով:

Բոլոր պարագաներում Ռուսաստան գնալ մենք սիրում ենք: Մի տեսակ հայ-ռուսական դարավոր ռազմավարական հարաբերությունների պես հին է հայերիս կողմից` Ռուսաստան գնալու սովորույթը, այդ թվում` մեքենայով: Հիմա դա անել հնարավոր չէ, որովհետեւ արդեն մեկ ամիս փակ է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը` Վերին Լարս անցակետով: Իհարկե կարող ենք եզրակացնել, որ Վերին Լարսի բացման արագությունից է կախված, թե որքանով է Հայաստանը Ռուսաստանի համար իրապես կարեւոր, բայց նման եզրակացություն մենք չենք անի, քանի որ չենք ցանկանում սեպ խրել հայ-ռուսական դարավոր ռազմավարական հարաբերություններում: Մյուս կողմից, սակայն, արձանագրենք, որ Ռուսաստանի հետ միեւնույն քաղաքական, ռազմական, տնտեսական միությունների մեջ մտնող մեր երկրից այս պահին, արդեն մեկ ամիս շարունակ, հնարավոր չէ ցամաքային ճանապարհով մտնել Ռուսաստան:

Ընդ որում, Վերին Լարսի ճանապարհը մշտապես ունենալու է փլուզվելու հավանականություն, հետեւաբար Հայաստան-Ռուսաստան տրանսպորտային, ապրանքային, առեւտրային, ուղեւորային փոխադրումները (հետեւաբար բարեկամություն անելը) մշտապես վտանգված են լինելու: Վերին Լարսի ճանապարհը, փաստորեն, ինքնին սեպ է հայ-ռոււսական դարավոր ռազմավարական հարաբերություններում, քանի որ միակն է` մեկ, վտանգավոր է` երկու, կանխատեսելի չէ` երեք, այժմ փակ է` չորս:

«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության փոխնախագահ Դմիտրին Կիսելյովը, ով ռուսական մեդիա դաշտում հայտնի է նաեւ` «Պուտինի մարդ» կոչումով, հասկանալի է, որ Երեւան էր հասել, ամենեւին էլ ոչ Վերին Լարսի ճանապարհով: Հետեւաբար մարդն օբյեկտիվորեն չգիտի, թե էլ որտեղ են վտանգված Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները:

Կիսելյովը Երեւան էր ժամանել` մասնակցելու Հայաստան-Ռուսաստան պատգամավորական բարեկամական ակումբի հերթական նիստին, որը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան` ԱԺ-ում: Ի դեպ, այդ հանդիպմանը Հայաստանի ԱԺ-ից մասնակցել են բացառապես իշխող` ՀՀԿ-ի ներկայացուցիչները, հետեւաբար, առնվազն Հայաստանի ներքին քաղաքական-հասարակական տրամադրությունները փոխանցելու առումով հիշյալ ակումբն ամենեւին էլ հարմար ամբիոն չէ, եւ չի ապահովում բազմակարծություն` առնվազն Հայաստանի մասով:

Հանդիպմանը Կիսելյովը մաքուր ռուսերենով դիմել է իրեն հրաշալի հասկացող հայ պատգամավորներին. «ԼՂՀ անկախությունը Ռուսաստանից ճանաչելուց առաջ Հայաստանը պետք է ինքը անի դա, բայց կատարվում է հակառակը. օրինակՙ ռուսաց լեզվի դերը Հայաստանում նվազում է օրեցօր»: Թե ի՞նչ կապ ունի ռուսաց լեզվի դերը` Հայաստանում ԼՂՀ-ի ճանաչման հետ, Կիսելյովը չի ասել, փոխարենը շեշտել է, որ` «ԼՂ-ի անկախության ճանաչումը լի է վտանգներով», հասկանալի է` առանց մանրամասնելու, թե կոնկրետ ի՞նչ վտանգներով:

Ինչպես հիշում ենք, օրեր առաջ մեր երկրում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր, թե պետք է չեզոքացնել բոլոր այն կազմակերպությունները, որոնք սեպ են խրում հայ-ռուսական դարավոր բարեկամության մեջ: Դեսպանը չէր մանրամասնել, թե ինքը ի՞նչ նկատի ունի հայ-ռուսական դարավոր բարեկամություն ասելով, կամ, թե ինչպե՞ս պետք է կոնկրետ արտահայտվի այդ հարաբերություններում սեպ խրելը, փոխարենը մենք դա հասկանում ենք Կիսելյովի հայտարարությունից: Խոսքը, փաստորեն, այդ թվում ռուսաց լեզվի մասին է, այսինքնՙ նրանք ովքեր նվազեցնում են ռուսաց լեզվի դերը Հայաստանում, կամ կողմնակից են դրան, սեպ են խրում հայ-ռուսական դարավոր բարեկամության մեջ, ավելին` խոչընդոտում են ԼՂ-ի անկախության ճանաչմանը, առնվազն` Ռուսաստանի կողմից:

Գուցե այս «սեպ խրելուց» էին վախեցել ՀՀ ԱԺ արարողակարգի վարչությունում, քանի որ թույլատրել էին ռուս լրագրող, թեկուզ հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովին տեղափոխող «Համմեր» մակնիշի մեքենան ոչ թե կայանի ԱԺ-ի դարպասներից այն կողմում, այլ` հենց շենքի դիմաց, գլխավոր մուտքի մոտ:

Բայց այս հանգամանաքը Կիսելյովը կա՛մ չէր նկատել, կա՛մ էլ դա նրան չէր բավարարել, քանի որ իր հետագա խոսքում ռուս լրագրողն ասել է. «Երեւանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, 20 տարեկան տղան ռուսերեն անգամ հաշվել չկարողացավ: Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»:

Հետաքրքրական է, Կիսելյովը տիրապետո՞ւմ է վիճակագրությանը, թե Մոսկվայում գործող տաքսիստների քանի՞ տոկոսն է կարողանում հաշվել, խոսել, էլ չեմ ասում` գրել ռուսերեն: Կամ, ինչո՞ւ պետք է հայ քսանամյա տաքսու վարորդն իմանա ռուսերեն. որովհետեւ Ռուսաստանը մեր դարավոր բարեկա՞մն է, այդ պարագայում ինչո՞ւ նույն այդ տղան չպետք է իմանա ֆրանսերեն… Հասկանալի է, որ Կիսելյովը չափազանցում է, եթե չասենք` ճիշտ չի խոսում: Նրան, ինչպես արդեն նշեցինք, Երեւանում տեղափոխում է «Համմեր» մակնիշի մեքենա, իսկ նման մեքենաներով տաքսի ծառայություն Հայաստանում գոյություն ունի միայն հարսանիքների համար, այն էլՙ սպիտակ գույնի:

Նիստին ներկա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Կիսելյովի այս հայտարարությանն արձագանքել է, ասելով` «Պետք չէ դատել Հայաստանում ռոււսաց լեզվի մակարդակից` ելնելով տաքսիստի օրինակից…»:

Բայց մենք ուրիշ բան կասենք. պետք չէ դատել հայ-ռուսական դարավոր բարեկամության մակարդակից` ելնելով այդ բարեկամությունն իրապես ապացուցող մեկ-երկու օրինակից:

Համենայն դեպս հուսանք, որ մինչեւ Կիսելյովը կվերադառնա Ռուսաստան, Վերին Լարսում վերականգնողական աշխատանքներ իրագործողները գերբնական ջանքեր կգործադրեն ու հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող այդ ճանապարհը կբացվի, Կիսելյովն էլ հնարավորություն կստանա հենց այդ ճանապարհով վերադառնալ իր երկիր:

Ի դեպ, երեկ` հունիսի 12-ին, «Ռուսաստանի օրն էր», շնորհավորում ենք, հաղթանակներ ենք մաղթում`…Ալժիրի, Բելգիայի, Հարավային Կորեայի ֆուտբոլի հավաքականների հետ խաղերում: «Мы будем болеть за вас» (թարգմանությունը տես վերնագրում):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԹԱՆԿԱՑՈ՞ՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԹԱՆԿԱՑՈ՞ՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա նախերգանքն է, օպերան սկսվելու է կիրակի. իրենք դերերը բաշխել են, կազմ պատրաստ են… Նաիրա Կարապետյան

23/10/2025

Նայում եմ, թե ինչ է կատարվում Հավհաննավանքի բակում և սարսափում: Ի՜նչ ճիշտ էր Բագրատ Սրբազանը, երբ ասում էր, որ մեր...

ԿարդալDetails

Ցավոք, կիրակի օրը Երևանում չեմ լինելու, գործուղման մեջ եմ, այլապես մեծ հաճույքով կգնայի և կմասնակցեի պատարագին. Ավինյան

23/10/2025

«Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման գործելակերպը». Ռումանիոյ Հայոց թեմ

23/10/2025

7 անգամ մերժել ենք ինքնակամ շինության օրինականացման հայտը. Ավինյանը՝ 560 հազար դոլարի կաշառքի մեղադրանքի մասին

23/10/2025

Զախարովան անդրադարձել է Գյումրու ձերբակալություններին

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական