Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ ԹՈՒՐՔԻՈՅ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵՒԱՆ ՀՐԱՒԻՐԵՑ: ԻՆՉՈ՞Ւ:

13/06/2014
- 13 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱԳՕ ԱՐԵԱՆ

Ցեղասպանութեան ժամացոյցը Թուրքիոյ դաստակին վրայ է: Նոյն այդ ժամացոցին անտես սլաքները, որ ցարդ անձայն, անաղմուկ կը շրջէին, այսօր արդէն կ”աղմկեն:

Թրքական ծրագրուած գործին առաջին նշանները ջուրին երես ելան յատկապէս Էրդողանի արտասանած «պատգամ»ով, որուն աղմուկին դիմաց հայկական կողմը, բացի քանի մը տեղական բնոյթ կրող արձագանգներէ, սպասեց մինչեւ նախագահ Սարգսեանի Ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման կեդրոնական մարմնի չորրորդ նիստի արտասանած խօսքին: Ծայրայեղական մօտեցումէ հեռու մնալով սեպենք, որ Հայաստան-Թուրքիա թնջուկին հիմնական տեսադաշտը միայն էրտողանի կառավարութիւնը չէ: Այս մօտեցումը թերեւս միամիտ մօտեցում է, բայց բնորոշիչ է եւ կ”օգնէ այլ խորքով նայելու խնդիրներուն: Փաստ է նաեւ,որ էրտողանի յայտարարութեան կամ ձեւական ներողամտագիրին մասին Հայաստանի եւ սփիւռքի մէջ քիչ չեղան մարդիկ, որոնք գրիչի մէկ հարուածով վճռեցին դէպքերուն հոլովոյթը: Անոնք հերթական անգամ յայտարարեցին, որ այս փորձն ալ սուտ է: Նոյն մարդիկ կ”ուզէին աշխարհին փաստել, որ Էրդողանը սուտ է, Էրդողանը հերթական անգամ կը խաբէ, Էրդողանը թքած ունի պատմական փաստերու եւ խնդրի ամբողջ էութեան վրայ: Այս բոլորը թերեւս սխալ չեն:

Պաշտօնական Երեւանն ալ նոյն ոգիով եւ նոյն պատուհանէն կը նայէր դէպքերուն: Մնացեալը գիտենք: Զոհի հոգեբանութեան հերթական լալկանութիւն ու աշխարհի դիմաց ծունկի եկած եւ արդարութիւն աղերսող հաւաքական հոգեհանգիստներու շարան:

Այս ամբողջին մէջ հիմնական կէտ մը մըն ալ չմոռնամ. Էրդողանի վարչախումբը թէկուզեւ Թուրքիոյ ներքին ճակատին վրայ լուրջ խնդիրներու դիմաց կանգնած է, սակայն բնաւ չի մոռնար ծրագիրներով աշխատիլ: Ու այդ ծրագիրը Ցեղասպանութեան առանցքը դէպի Թուրքիա շրջելու ձգտումն է, որուն ձեռագիրը կը գործէ վերջին տարիներուն: Շատ մարմանդ կրակի վրայ դրուած ծրագիր մը, որ կը գործադրուի դանդաղ քայլերով:

Այսպէս. Պոլսոյ եւ այլ թրքական շրջաններու մէջ հաւաքական սուգի ձեռնարկներ կայացնելը, հեռաւոր երկիրներէն Թուրքիա ժամանող հայ ուխտաւորներ դիմաւորելն ու պտըտցնելը, զանազան տիպի հաւաքներու իրականացումը ծրագրին մակարդը կը կազմեն:

Թերեւս այս ամեհի ծրագրին մէջ Հրանդ Դինքի սպաննութիւնը եւ անկէ ետք եղած քաղաքացիական բողոքի հոսքին անկանխատեսելի բողոքի ցոյցերուն սրտաճմլիկ տեսարանն ու ընթացքն ալ կայ:

Թերեւս բառին վրայ շեշտադրումը խիստ կարեւոր է այստեղ:

Ուրեմն ցեղասպանութեան մասին շեղակի բառերով գրուած խօսքերուն դիտաւորութիւնը նաեւ այդ ծրագրի մելանէն կ”օգտուի: Թուրքիան առանց ծրագրի չ”ապրիր: Թուրքիոյ իշխանութեան սեղաններուն վրայ կը գերակշռէ թուղթն ու թանաքը ու մեր եւ անոր պատմութեան մէջ արձանագրուած իւրաքանչիւր բառ, իւրաքանչիւր կէտ, իւրաքանչիւր խօսք, իւրաքանչիւր ճառ յատուկ նպատակով կ”ըսուի:

Ի տարբերութիւն թուրքին, մեր մտածողութեան ընդհանուր շրջանագիծը կայսրութեան մը ունեցած սահմաններով չի գործեր: Մենք կայսրութեան օրէնքներով, կայսրութեան նիստ ու կացով չենք ապրած:

Մենք արագ որոշումներու ազգ ենք:Մեր խոհանոցն ու վէրքերը մաքրելու վարմունք, մեր երեսներուն թեթեւ շպար քսելու եւ մեր մազերուն նոր, արդիական սանտրուածք տալու սովորութեամբ կ”ապրինք: Այդպէս կ”ընենք, որպէսզի յանկարծ մարդիկ չմտածեն, որ դարերու անդունդէն նոր դուրս կուգանք: Ու ինչ կարեւոր է, թէ մեր սեղանին թուղթ ու գրիչ կը պակսին:

Մենք կ”ատենք ծրագիրը, մեզի համար ամէնէն արգահատելի բանը ծրագիր կարդալ, ծրագիր կազմել եւ ծրագիր ունենալն է: Կրնանք աշխարհը շուռ տալ, միայն թէ ծրագիր չկազմենք:

Գործող նախագահին վերջին ելոյթը այս ծիրէն դուրս գալու փորձ մըն է:

Սուգը եւ շիւանը, թուրքը վատ է ըսելը, լալը, ալբոմներու հրապարակումը միայն մէկ կաթիլ փոփոխութիւն բերելու ուժ ունին:

Նախագահ Սարգսեան, հակառակ անոր, որ ընկերային-տնտեսական լուրջ հարցեր կը դիմագրաւէ Հայաստան-Թուրքիա յարաբերութեանց ծիրին մէջ, կը փորձէ նոր ձեռագրով հանդէս գալ:

Ան Երեւան կը հրաւիրէ Թուրքիոյ յաջորդ նախագահը:

Ինչո՞ւ այս հրաւէրը:

Վստահաբարՙ Ցեղասպանութեան «թիք թաք» ընող եւ Թուրքիոյ դաստակին եղած ժամացոյցը հանգիստ ձեւով «տուն բերելու» համար:

Կարեւոր մօտեցում մըն ալ կայ, ըստ որուն, եթէ յանկարծ ամբողջ աշխարհը ընդունի Հայոց ցեղասպանութեան փաստը եւ Թուրքիա պատրաստ չըլլայ այդ ուղղութեամբ զիջումներու երթալու, մեր գործերը ոչ մէկ դրական հունի մէջ կրնան մտնել:

Շատ-շատ քանի մը կոնկրէսականի ողորմութիւն, հարիւր տարի մը եւս հայրենասիրական երգերու շքերթ, մեծ ու փոքր համաժողովներու կայացում, հաստ ու նիհար գիրքերու տպագրութիւն:

Այս բոլորը ինքնասպառման կը ծառայեն: Մանաւանդ որ Թուրքիան, ի տարբերութիւն մեզի, ժամանակի հարց չունի, իսկ մենք կը պայքարինք բոլոր հին ու նոր լարուած ու կանգ առած ժամացոյցներուն դէմ:

Հայաստանը նոր շունչի կարիքն ունի ու այդ շունչը խնդիրներուն նոր հայեացքով նայելով կ”ըլլայ եւ առաջին հերթին փորձել հասկնալով, թէ Ցեղասպանութեան ժամացոյցը իր դաստակին պահող Թուրքիան խորքին մէջ ինչ կը մտածէ մեր մասին, մանաւանդ այսօրՙ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի սեմին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁԿՆԿԻԹԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԶՈՐՈՒԹՅՈ՞ՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՎԱՏ ԵՎ ԱՎԵԼԻ ՎԱՏ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՏ ԵՎ ԱՎԵԼԻ ՎԱՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական