Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՁԿՆԿԻԹԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԶՈՐՈՒԹՅՈ՞ՒՆԸ

13/06/2014
- 13 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում պատրաստվում են հերթական նստաշրջանին, որը տեղի կունենա հունիսի 23-27-ը Ստրասբուրգում: Պաշտոնական կայքէջում տեղադրված օրակարգի նախագծի համաձայն, Ստրասբուրգում պատրաստվում են լսել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում մայիսի 14-ից 6 ամսով նախագահող Ադրբեջանի ինչպես արտգործնախարար էլմար Մամեդյարովին, այնպես էլ նախագահ Ալիեւ կտրսերին, որոնց հարցեր տալու հնարավորությունն այս անգամ, թվում է, օգտագործվելու է ըստ նպատակի:

Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի վարած «ձկնկիթային դիվանագիտությունը» կարծես արժեզրկվել է կամ կորցրել զորությունը: Սակայն ավելի հավանական է, որ ուղղակի այդ երկրում իրավիճակն այնպիսին է դարձել, որ այլեւս աչքակապությամբ զբաղվելու աներեսություն չունի ոչ մի ձկնկիթասեր եվրոպացի վեհաժողովական:

Մինչեւ վերջերս Ադրբեջանն իր հարցերը լոբբիստական գործունեության ու առատ կաշառքների միջոցով լուծում էր ԵԽԽՎ-ում ճիշտ այնպես, ինչպես դա անում է նմանատիպ շատ այլ ատյաններում` արդյունքում ադրբեջանանպաստ ձեւակերպումների պակաս չունենալով: Սակայն այսօր, բավականին բացառիկ իրավիճակում, Ադրբեջանը թեեւ նախագահում է ԵԽ նախարարների կոմիտեում, սակայն գրեթե բոլոր հնարավոր տարբերակով երկիրը բոյկոտվում է:

Այնպիսի մի կառույցում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունը իրավունքի գերակայության հետ մեկտեղ անկյունաքարային է, երկար ժամանակ աչք փակեցին այն ամենի վրա, ինչ կատարվում էր Բաքվում մինչեւ այն պահը, երբ Բաքվի «անհնազանդությունը» արտահայտվեց վեհաժողովականներից մեկին` ԵԽԽՎ փոխնախագահ, վեհաժողովում ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեին բյուրոյի նիստին մասնակցելու համար Բաքու մուտքն արգելելու քայլով:

Ու թեեւ մինչ այդ էլ, օրինակ, Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ զեկուցողներից մեկին էին ամեն կերպ խոչընդոտում մտնել Ադրբեջան, ինչի պատճառով զեկույց գրվեց առանց այդ երկիր այցելության, ԵԽԽՎ-ում «խիղճը» չարթնացավ, մինչեւ ադրբեջանական իշխանությունները չոտնահարեցին ԵԽԽՎ գլխավոր համաձայնագիրը անձեռնմխելիության ու արտոնությունների մասին: Մայիսի 22-ին ԵԽԽՎ կայքում հայտնվեց հայտարարություն այն մասին, որ ԵԽԽՎ բյուրոն որոշում է կայացրել 2014թ. հունիսի 1-ից երկու տարվա ընթացքում վեհաժողովի որեւէ հանձնաժողովի հանդիպում չանցկացնել Բաքվում:

Հենց Բաքվում ընդունված այս որոշման նման մի որոշում էլ կայացվել էր Վրաստանի առնչությամբ` 2013թ. նոյեմբերին: Ինչպես այն ժամանակ, այս անգամ էլ որոշմամբ տեղեկացվում է, որ եթե Ադրբեջանի իշխանությունները երաշխավորեն վեհաժողովի անդամների ազատ տեղաշարժը Ադրբեջանում վեհաժողովական գործերի առնչությամբ ճանապարհորդելիս, ապա նախաձեռնված բոյկոտը կարող է հանվել:

Իհարկե, ողջ խնդիրն այն էր, որ Ռուքեն այցելել է Լեռնային Ղարաբաղ, որից հետո հայտնվել է ադրբեջանական իշխանությունների տխրահռչակ «սեւ ցուցակում»: Այդուհանդերձ, իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի պարագայում մարդու իրավունքների կամ այլ իրավական հիմքերի որեւէ տեսակի ոտնահարում արվում է առանց երկմտանքի, բայց եվրոպական կառույցներում հարեւան երկրում տիրող իրավիճակին արձագանքում են, երբ տրորում են եվրոպացու ոտքը:

Ի դեպ, եվրոպացու, ավելի կոնկրետ` ֆրանսիացու ոտքը տրորելու համար յուրօրինակ արձագանքել է նաեւ Ստրաստբուրգի քաղաքապետարանը, որի որոշմամբ Ադրբեջանի նախագահության ընթացքում երկրի խորհրդանիշների ու այլ տարբերակներով Ադրբեջանը չի երեւա քաղաքի փողոցներում, ինչպես մնացյալ նախագահող երկրների պարագայում: Այսինքն` Ադրբեջանը Ստրաստբուրգում տեսանելի չի լինի` ամենուր կախվող ու փակցվող դրոշներն եւ այլ տարբերանշաններն արգելելու հետեւանքով:

Ամեն դեպքում, նստաշրջանը մոտենում է, եւ կարելի է ակնկալել, որ Ադրբեջանի ինչպես արտգործնախարարին, այնպես էլ նախագահին հարցեր կուղղվեն մարդու իրավունքների առնչությամբ: Դժվար թե նախկինում եւ ներկայումս ձկնկիթ նախընտրածները խուսափելն իրենց հարմար ձեւակերպումներով հարցադրումներ անելու նաեւ արցախյան հարցի առնչությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԿԲԱՑԻ՞ «ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂԸ»

Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ ԹՈՒՐՔԻՈՅ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵՒԱՆ ՀՐԱՒԻՐԵՑ: ԻՆՉՈ՞Ւ:

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ ԹՈՒՐՔԻՈՅ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵՒԱՆ ՀՐԱՒԻՐԵՑ: ԻՆՉՈ՞Ւ:

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական