Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

13/06/2014
- 13 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԵՄՅՈՆ ՈՒՐԱԼՈՎ

Անցյալ շաբաթ Հայաստանում էր մոսկովյան «Օդնակո» հրատարակչական տան մաս կազմող «Օդնակո: Եվրազիա» պարբերականի գլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովը: Կապանում հունիսի 5-ին նա մասնակցեց «Հայաստանի տարածաշրջանները հօգուտ Եվրասիական ինտեգրման» միջազգային կոնֆերանսին: Հայաստանյան հանդիպումների արդյունքում նա գրել է ստորեւ ձեր ուշադրությանը ներկայացվող հոդվածը հատուկ «Ազգ»-ի համար:


«Օդնակո: Եվրազիա» պարբերականի գլխավոր խմբագիր

Եվրասիական տնտեսական միությունում Մաքսային միության հետ համեմատած սկզբունքորեն որեւէ նոր բան չկա: Պարզապես ապրանքների տեղաշարժի ազատությանը ավելացել է կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժման ազատությունը: Փաստորեն մենք գործ ունենք հենքային տնտեսական ինտեգրման հետ եւ դեռ չենք հասել նույնիսկ 1993թ. տնտեսությունների փոխներթափանցմանը, երբ ռուսաստանյան շուկայական դեմոկրատների ջանքերով դադարեց գոյություն ունենալ միասնական ռուբլու գոտին: Դրան ամենաշատը դիմակայում էր այն ժամանակ Ղազախստանի դեռ բավական երիտասարդ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որն ապացուցում էր, որ կարելի է կառուցել ինքնիշխան հանրապետությունները առանց տնտեսական միությունը կործանելու: Եվրասիական միության գաղափարը հենց նա հնչեցրեց հաջորդ 1994թ. Մոկսվայի պետական համալսարանում իր դասախոսության ժամանակՙ մանրամասնելով, թե ինչպես է տեսնում Եվրասիական ինտեգրումը եւ ինչի պետք է հանգեն նախկին խորհրդային հանրապետությունները: Հաշվի առնելով, որ բանակցությունները, համաձայնեցումները եւ մարզանքը Մաքսային միության հենքի վրա ձգձգվեցին ամբողջ 20 տարի, ապա ոչ մի հեղափոխական նոր բան ԵԱՏՄ-ում չկա: Խոշոր հաշվով, շատերն են համաձայն, որ այն կարող էր ստեղծվել դեռ Ռուսաստանի եւ Բելառուսի դաշնային պետության ստեղծման հետ միաժամանակՙ 1996-1997թթ.-ին:

ԵԱՏՄ-ի ստեղծման վերլուծության համար պետք է ելնել դեպի եվրասիական ենթատեքստ: Բայց դա հասկանալու համար մի քայլ էլ պետք է բարձրանալՙ հասկանալու համար համաշխարհային տնտեսության ենթատեքստը: Գլոբալ ֆինանսական կապիտալիզմը խորը ճգնաժամի մեջ է: Այն պայմանավորված է համաշխարհային վճարամիջոցիՙ ԱՄՆ դոլարի անապահովությամբ: Այս ճգնաժամից ելքը կա՛մ համաշխարհային էմիսիոն կենտրոնի սնանկացումը կլինի (ինչը չեն ուզում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցվարիայում եւ օֆշորային կղզիներում), կա՛մ էլ նոր համաշխարհային պատերազմը (ինչին մղում են աշխարը եւ հատկապես, Ռուսաստանին ու Չինաստանին): Երկու անգամ պատմության մեջ գլոբալ կապիտալիզմը ճգնաժամից դուրս է եկել համաշխարհային պատերազմների շնորհիվ: Հիմա շատերն են մտածում, որ նոր պատերազմի սպառնալիքը շատ իրական է թվում: Համաշխարհային պատերազմի տնտեսական իմաստն այն է, որ հսկայական կոտորածների արդյունքում դուրս են գրվում տրիլիոնավոր գումարներ չապահովված միջոցներ: Նախորդ երկու պատերազմների փորձը ցույց տվեց, որ նա, ով կարողացավ պահպանել իր շուկան եւ հարաբերականորեն ամփոփված տնտեսությունը, նա էլ հաղթող դուրս կգա համաշխարհային պատերազմից եւ կունենա տասնյակ տարիներով առաջանցիկ զարգացման հնարավորություն: Համաշխարհային տնտեսության մեջ ազատական հրաշքի փուլն ավարտվում է: Դա նշանակում է, որ օրակարգում կրկին իրական արժեքներն ենՙ սնունդը, էներգակիրները, առողջապահությունը, անվտանգությունը, խմելու մաքուր ջուրը: Սա անխուսափելիորեն հանգեցնում է երեկվա արդյունավետ մենեջերների, ռիելթորների, ոճաբանների եւ այլոց կրեատիվ դասակարգի սրընթաց վերածվելուն 21-րդ դարի լյումպեն-պրոլետարիատիՙ առանց իրական մասնագիտության եւ տնտեսական իրողություններից դուրս մարդկանց: Սա արդեն տեղի է ունենում: Սակայն մենք դեռ չենք նկատում «միջին դասակարգ» կոչված նախագծի խորքային գործընթացները, ինչն ապահովված էր արհեստականորեն «փչած» դոլարով եւ բորսային սպեկուլիացիաներով:

Այժմ չկա այլ ելք, քան սկսել Ինդուստրիալիզացիա-2-ի նախագիծը: Այլապես պետությունը կքանդվիՙ չկարողանալով դիմագրավել տնտեսության մեջ ապադասակարգայնացված տարրի բեռին, որը եթե ներգրավված չլինի իրական սեկտորում, երկու քայլ այն կողմ կհայտնվի փողոցում եւ կդառնա պետություն ավերող: Այնինչ Ինդուստրիալիզացիա-2-ի իրականացման դեպքում կա գոյություն ունենալու եւ դիմակայելու հնարավորություն:

Եվրասիայում նոր Միությունը ստեղծվում է պետությունների կողմից, որոնք հակված են դեպի կառավարման պահպանողական համակարգՙ կողմնորոշված դեպի ուժեղ առաջնորդները, որոնք վայելում են ժողովրդի աջակցությունը: Սա մրցակցության համար հիանալի եւ իրական պայմաններ է ստեղծում: Եթե մենք կարողանանք ստեղծել պահպանողական արդյունավետ Միություն Եվրասիայում, որը հիմնված կլինի իրական տնտեսության վրա, ապա այդպիսի Միությունը իրական հնարավորություն կունենա ամբողջ աշխարհի համար օրինակ ծառայելու: Այսուհանդերձ նպատակների, մշակույթների ընդհանրության, տնտեսական փոխլրացման պատմական միասնությամբ հանդերձ Եվրասիական ինտեգրումը մնում է ղեկավարների եւ վերնախավերի գործը: Այսօր Ռուսաստանի քաղաքացիները շատ քիչ են հասկանում, որ պետությունը եւ հասարակությունը սրընթաց փոփոխվում են եւ շատ շուտով դառնալու են միութենական տիպի պետություն եւ հասարակություն: Եթե վերնախավերը լինեն ինտեգրման միակ լծակը, ապա վերնախավերն էլ նորաստեղծ միությունը մի օր կարող են քանդել: Դրա համար էլ խոսքն առաջին հերթին տեղեկատվական եւ բացատրական քաղաքականության մասին է, որը պետությունները պարտավոր են անելու:

Աչք զարնող երկրորդ ձախողված ուղղությունը զանգվածային աշխարհագրական տհասությունն է: Մեր ժողովուրդների մեծ մասը երբեք իրենց շրջաններից ու մարզերից դուրս չի եկել, իսկ մեգապոլիսների հաջողակ բնակիչները ոտքի տակ են տվել Եվրոպան եւ Հարավարեւելյան Ասիան, բայց չեն լինում իրենց շրջկենտրոններում: Պետք է լրջորեն մտածել Ռուսաստանի, նրա հետ տնտեսական դաշինք կազմող երկրների ներսում միգրացիայի եւ զբոսաշրջության զանգվածային հոսքեր կազմակերպելու մասին: Այլապես մեգապոլիսների հաջողված բնակիչների աչքը եւ հետաքրքրությունները շարունակելու են դրսերում մնալ, իսկ դա պարարտ հող է «գունավոր հեղափոխությունների» համար: Հիմա դառնանք Հայաստանի Հանրապետությանը:

Ռազմավարական առաջին ուղղությունՙ Տարանցիկ ինտեգրում

Հայաստանի համար Եվրասիական միության շուկաներ մտնելու եւ արտադրական կոոպերացիան խթանելու ամենաարդյունավետ միջոցը Աբխազիայով անցնող երկաթուղու վերագործարկումն է: Մոսկվան եւ Թբիլիսին լարված հարաբերություններ ունեն: Տարանցիկ ինտեգրումը խթանելու միակ միջոցը Հայաստանի լոբբիստական հնարավորությունները լիարժեք գործարկելն է: Հայերը եզակի ժողովուրդ են, որ լոբբիստական լայն հնարավորություններ ունեն թե Վրաստանում, թե Ռուսաստանում, թե ԵՄ-ում, թե ԱՄՆ-ում: Հույսը դնել միայն Ռուսաստանի վրաՙ ուղղակի անիմաստ է, որովհետեւ լիարժեք քաղաքական հնարավորությունները պաշտոնական Մոսկվայի եւ պաշտոնական Թբիլիսիի միջեւ դեռ երկար չեն վերականգնվելու: Եթե տարանցիկ ինտեգրումը հայերի համար դառնա համազգային գաղափար, մասնավորապես նրանց համար, ովքեր ի վիճակի են ազդելու թվարկածս պետությունների ու բեւեռների քաղաքականության վրա, վստահաբար կարելի է ասել, որ գործը առաջ կգնա: Տարանցիկ ինտեգրման հաջողված օրինակ է Կալինինգրադի մարզի երկաթուղային հաղորդակցությունը «մայրցամաքային» Ռուսաստանի հետ: Իրականում այստեղ դժվար բան չկա: Անհրաժեշտ է միայն հայկական տնտեսական եւ քաղաքական վերնախավերի մեծ ցանկությունը:

Երկրորդՙ Ռազմավարական նպատակ: Նոր ինդուստրիալիզացիա

Հայաստանը Ռուսաստանից կտրված լինելու, պատերազմի, ազատական բարեփոխումների արդյունքում ենթարկվեց դեինդուստրիալիզացիայի: Երբեմնի արդյունաբերական զարգացած հանրապետությունը կորցրեց արդյունաբերության զգալի մասը եւ իր ինժեներատեխնիկական ներուժը: Եվրասիական ինտեգրումը հնարավորություն է տալիս լրջորեն մտածել նոր ինդուստրիալիզացիաի նախագծի մասին: Հասկանալի է, որ Հայաստանը միայնակ ինդուստրիալիզացիա չի կարող ձեռնարկել: Դրա համար չկան ռեսուրսներ, չկան ֆինանսներ, արդեն չկա փորձ: Շատ սխալ է կարծել, թե Մոսկվան պատրաստի նախագծեր եւ դեղատոմսեր կմատուցի: Հայաստանը պետք է ինքը ստեղծի նոր ինդուստրիալիզացիայի համապարփակ ու գործնական ծրագիր եւ այն առաջ մղի Մոսկվայում, Մինսկում եւ Աստանայում: Միամտություն է կարծելը, որ Եվրասիական ինտեգրման գործարկումից անմիջապես հետո Հայաստան կխուժեն ներդրումներն ու շահութաբեր առաջարկները: Հայաստանը պետք է օգտագործի իր իրական առավելությունը Իրանի եւ Ռուսաստանի միջեւ հաջող աշխատող տարանցիկ տարածք լինելու ուղղությամբ: Նկատի ունենալով ռուս-իրանական խոշոր նավթագազային վերջին գործարքներըՙ Հայաստանը ստանում է գերազանց հնարավորություններ: Այն բանից, թե կկարողանա՞ Հայաստանը պատրաստել հասկանալի եւ առարկայական նախագիծ նոր ինդուստրիալիզացիայի համար, կախված կլինի հայկական տնտեսության ճակատագիրը: Նկատի ունեցեք, որ ռուսաստանյան կոորպորացիաները եւ չինովնիկությունը չափազանց դանդաղաշարժ եւ ոչ ճկուն են, որպեսզի նրանցից ավելորդ նախաձեռնողականություն սպասվի:

Երրորդ խնդիրՙ Միջտարածաշրջանային ինտեգրում

Եվրասիական ինտեգրման գլխավոր թյուրըմբռնումներից մեկն այն է, թե ամեն ինչ կախված է միության մայրաքաղաքներից եւ կենտրոնական իշխանություններից: Ռուսաստանը չափազանց մեծ երկիր է, որպեսզի արդյունավետ լուծումներ սպասենք Մոսկվայի հետ հարաբերություններից: Իրականում գլխավոր խնդիրը տարածաշրջաններում գործընկերներ գտնելն է եւ «մարզ-մարզ» եւ նույնիսկ «արտադրություն-արտադրություն» մակարդակով միջտարածաշրջանային գործելու ի վիճակի նախագծեր առաջ մղելը: Նոր միության մեջ Հայաստանի մարզպետների հիմնական գործը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մարզային մակարդակներով ուղիղ կապեր հաստատելը պետք է լինի: Օրինակ Սյունիքի մարզը, որտեղ 85%-ը լեռնահանքային արդյունաբերությունից եկամուտներն են, պետք է ուղղվի դեպի Ուրալի դաշնային տարածաշրջան: Գյուղատնտեսական մթերք արտադրող մարզերը մեծ հնարավորույուններ ունեն գործըներներ գտնելու Ռուսաստանի հյուսիսի եւ Սիբիրի մարզերում: Ապրանքների եւ կապիտալի ազատ տեղաշարժի հնարավորությունը լուրջ դռներ է բացում դեպի միության երկրների շուկաներ, դեպի էներգետիկ ռեսուրսներ եւ ազատ գործարարության հեռանկար, առանց Երեւանից դուրս գալու բիզնես անել Բրեստից մինչեւ Վլադիվոստոկ:

Գլխավորը հիշելն է, որ Եվրասիական ինտեգրումը կենդանի եւ դինամիկ գործընթաց է, որը նոր-նոր է թափ հավաքում, եւ նա, ով ավելի շուտ կյուրացնի այդ գործընթացի սկզբունքներն ու տրամաբանությունը, նա էլ կստանա առավելագույն շահույթ: Շահույթ, որն արտահայտվում է ոչ այնքան դրամական միջոցներով, որքան արդյունավետ պետություն եւ արդար հասարակություն կառուցելու հնարավորությամբ: Պետություն, որը հենվում է միջպետական իրական կոոպերացիայի սկզբունքների վրա եւ երաշխավորում է հարգարժան, պահանջարկված աշխատանք, արժանապատիվ ծերության ապահովություն եւ մի հասարակություն, որը հիմնված է ինտերնացիոնալիզմի եւ դաշնային աշխատանքի նկատմամբ հարգանքի վրա:

Ռուսերենից թարգմանեց ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

Ա. ՄԻԼԼԵՐ. «ԴԱՏԱՐԱՆԸ ԿԻԵՎԻՆ ՉԻ ՕԳՆԻ: ՈՒԿՐԱԻՆԱՆ ՍՆԱՆԿ Է»

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Ա. ՄԻԼԼԵՐ. «ԴԱՏԱՐԱՆԸ ԿԻԵՎԻՆ ՉԻ ՕԳՆԻ: ՈՒԿՐԱԻՆԱՆ ՍՆԱՆԿ Է»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական