Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԵՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

09/05/2014
- 10 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Վանաձորի տարեցների տան մեկ օրը

Մեր սկիզբն ու ավարտը, մանկությունից ծերություն ապրվող կյանքը յուրաքանչյուրիս համար ճանապարհի անկրկնելի փորձություն է, որի հաջողության կամ անհաջողության պատճառը մեր սեփական գործողությունները, մտածողությունը, մեր մտքերն են, որքան էլ դրանք պայմանավորված լինեն միջավայրի, այլոց հետ ունեցած մեր հարաբերություններով: Կյանքի հաշվեմատյանը մեր պարտավորությունների ու պատասխանատվությունների իրավացի արձագանքն է այնուամենայնիվ, որքան էլ չուզենանք ընդունել կամ դեռ հասու չլինենք դրան:

Պարզ լավատեսությունը ոչինչ կամ ինքնախաբկանք է, եթե գործուն միջամտության ազդեցությունը բացակա է.- մեր հայացքի ներքո հանրային կյանքը, մարդկային հարաբերությունները կորցնում են իրենց նախկին չափանիշները, արժեքները.-անտարբերությունը սողոսկում է ներս այնպես անառարկելիորեն, որ սոցիումի քայքայման պատճառներից ամենահիմնականը կարելի է համարել, երբ մարդը հեռանում է կարեկցանքի` իրեն մենաշնորհված զգացումից:

Մանկություն եւ ծերություն` կարելի՞ է արդյոք զուգահեռ անցկացնել այս երկուսի միջեւ. – եթե դրանք որպես մարդու կյանքի ամենաանպաշտպան վիճակները դիտելու լինենք, իհարկե` այո: Մանկատուն եւ ծերանոց, սրանք նույնպես զուգահեռվում են, եթե նկատելու լինենք տեղի բնակիչների իրական վիճակն ու հոգու ամենախոր ապրումը`լքվածությունը ամենամերձավորից` մի դեպքում ծնողից, մյուսում` զավակից: (Միայն եթե առաջինը դեռ սկիզբն է եւ ամբողջ մի կյանք ունի առջեւում պահած, մյուսը ավարտն է, հոգու կրած վերջին ցավը, հուսախաբությունը):

Այնպես որ մանկատների ու ծերանոցների գոյությունը որքանով տխուր կամ անհարիր է մեր կամ որեւէ այլ իրականությանը, նույնքանով ոչ միայն մխիթարական, այլեւ անհրաժեշտ է: Եւ որքան մեծ է պետական, հանրային ուշադրությունը այսպիսի հաստատությունների նկատմամբ, այդքան ավելի բարձր է տվյալ հանրության բարոյական նկարագիրը:

Վանաձորի «Գէորգ եւ Սիրվարդ Գարամանուկ» տարեցների տունը իր հարկի ներքո տարիներ շարունակ օթեւանել է առաջացած տարիքում մենակ մնացած հարյուրավոր մարդկանց, ներկայում 41 տարեցներ հանձնված են այս հաստատության խնամքին: Նրանք թեեւ գոհ են տեղի սոցիալական պայմաններից, ապրուստից, աշխատակիցների վերաբերմունքից, անգամ իրենց լքած զավակներից, որոնք տարբեր պատճառներով, գուցե նաեւ կյանքի ինչ-ինչ պայմաններով պարտադրվածՙ ծնողներին թողել են օտարների խնամքին, միեւնույն էՙ բոլորի հայացքում նույն տխրությունը կտեսնես` ծերունական անհուսության հետ միախառնված լքվածության դաժան զգացումը, ինչն արձանագրել են կանանց միամսյակի ավարտին Վանաձորի տարեցների տուն` Ստեփանավանի մշակույթի պալատի տնօրենության կազմակերպած այցը լուսաբանած տեղի հեռուստակայանների տեսախցիկները (ինձ մնում էր հեռակա կարդալ այդ հայացքները…): Ինչպես նախորդ շրջանում, փաստորեն արդեն ավանդույթ դարձրած եւ իրենց մշակույթի պալատի գործունեության մաս կազմած այս ծրագրով տնօրենությունը եւ աշխատակիցիները նպատակ ունեն հանրային ուշադրությունը ուղղել անապահով խավերին, ավելի շուտ կարեւորել մեզանում աստիճանաբար պակասող գթասրտության զգացումը, հատկապես այն մարդկանց նկատմամբ, ում կյանքը հարվածել է:

Նվերները կամ սննդամթերքը` Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի կողմից տրամադրված, իհարկե ուրախության առիթ էին տարեցների տան բնակիչների համար, մշակույթի պալատի ժողգործիքների եւ վոկալ համույթների երգն ու պարը, անհատ կատարողների ասմունքըՙ նմանապես, որ շատ արագ փոխեցին նրանց տրամադրությունը, սակայն ծերերի հանդեպ ուշադրության զգացումն էր, որ առանձնացրեց, տարբերեց այդ մեկ օրը մյուսներից, երբ նրանք զգացին ջերմության ուրիշ շունչ, հատկապես դպրոցահասակ երեխաների կողմից, որոնք իրենց թոռները չէին իհարկե, բայց այլեւս ինչ կարեւոր է դա, երբ բաժանման պահին ոմանք արտասվում էին…

Այցելուների ջերմ խոսքերն ու բարի արարքները փարատեցին մեկ օրվա նրանց տխրությունը, կտրեցին միապաղաղ առօրյայից. բարի հիշողություն մնաց: «Մեր հոգու պարտքն է դա», այսպես է մտածում տարեցների տան փոխտնօրեն Գայանե Գեւորգյանը: Եւ իսկապես, ուշադրությունից առավել ինչի՞ կարիք ունեն կյանքի վերջին տարիները ծերանոցում անցկացնող այս մարդիկ, նրանցից ոմանք էլ գուցե կյանքի վերջին օրերն են հաշվում արդեն:

Մշակույթի պալատի տնօրեն Անուշ Ղարաքեշիշյանը, ձեռնարկելով եւ կարեւորելով այս ծրագիրը, այնուամենայնիվ համոզված է, որ նման տների գոյությունը հարիր չէ մեր ժողովրդին եւ ցանկանում է, որ դրանք վերանան Հայաստանից, որ զավակները չլքեն ծնողներին, լինեն նրանց կողքին: Կյանքը սակայն իրենն է ասում, իրականությունից փախչել չես կարող, եւ մենք էլ այնպիսին ենք, ինչպես մարդկային աշխարհն է` նույն արատներով, թերություններով կամ առավելություններով, եւ ոչինչ մեզ օտար կամ խորթ չէ:

…Օրեր առաջ էր. քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում տեղի կրպակատերերը իրենց համար «ուրախություն էին սարքել»` ծաղրուծանակի ենթարկելով մի խեղճ թշվառականի: Կիսացնորված ցնցոտիավորի` կեղտից սեւացած դեմքին սոված աչքերը պսպղում էին ոնց որ ածխի սեւ կտորներ: Պարի զվարթ մեղեդին բռնել էր փողոցը: Կինը պարում էր տենդագին, ողջ մարմնով գալարվում` թեւերը տարածած պտտվում. կողքինները ծափ էին զարկում, հռհռում… վաճառականները պարի դիմաց ուտելիք էին խոստացել նրան, ու սրանք բոլորը հայ մարդիկ էին…:

Բարեբախտաբար այսպիսի երեւույթները սակավ հանդիպող են, եւ գթասրտությունն ու բարեսիրությունը դեռ չեն լքել մեզ: Միայն թե թեեւ բարերարությունը, բարի գործը սիրում են ծածուկ մնալ, այնուամենայնիվ գալիս են ժամանակներ, երբ այս մասին բարձրաձայնելը դառնում է անհրաժեշտություն: Երբ համատարած անտարբերությունը, զգացմունքազրկումը սպառնում է հանրությանը, գթասրտությունը կարիք է զգում հիշեցնելու իր մասին: Դա անհրաժեշտ է ոչ թե եւ ոչ միայն կարիքավորներին, դա բոլորիս է անհրաժեշտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՅԱՆՔՙ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ

Հաջորդ գրառումը

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՑԻ ՏԱՐԱԳԻՐ ԱԶԳԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՈՒԽՏԱԿՑՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՆՈՐՕՐՅԱ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՑԻ ՏԱՐԱԳԻՐ ԱԶԳԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՈՒԽՏԱԿՑՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՆՈՐՕՐՅԱ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025

Նոր ընտրված Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն՝ կարծում եմ: Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն ընդդիմադիր հայացքներ ունեցող...

ԿարդալDetails

Ուղիղ.Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 22.10.2025

22/10/2025

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական