Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԸ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՅՐԵՆԻՔ

02/05/2014
- 02 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զրույցը վարեցՙ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ապրիլ է, չեկած ամառ ու, փառք Տիրոջ, ամուր է մեր երկնակամարը, զուլալ ու մաքուր: Ով էլ փորձի խաթարել, կպատժվի անդարձ: Թե չէ տասնամյակներ շարունակ գարունն ու ապրիլը մեզանում մի բան էր միայն հիշեցնում, տխրության մատնում: 2015 թվականն էլ Եղեռնի 100-ամյա տարելիցով միայն կարեւորվում, ստվերում նույնիսկ այնպիսի կարեւոր հոբելյան, ինչպիսին է, օրինակ, հայոց արդարության համար կռվի խորհրդանիշ դարձած զորավար Անդրանիկի 150-ամյակը: Լավ է սակայն, որ մեր ժողովուրդն այլեւս նախկին կսկծից ու կորստի դաժան ցավից կծկված, կորացածը չէ ու Ծիծեռնակաբերդ է բարձրանում այլեւս որպես պահանջատեր, որպես կենդանի մեղադրանք անարգ ոսոխին չզսպելու, չարգելելու, ավելին, ուղղակի եւ անուղղակի խրախուսելու խարանը կրող տերություններին:

Ապրիլի 22-ին կարեւոր առաքելությամբ Երեւանում է գտնվում լիբանանահայ մտավորական, լոնդոնաբնակ Հրաչ Գույումճյանը: Նա եկել է Մայր հայրենիքին հանձնելու զորավար Անդրանիկի հուշերի 65 էջանոց ձեռագրերը: Դրանք համահայկական զորավարն ու հայդուկապետը գրել է Անգլիայում եղած ժամանակ եւ տվել ՌԱԿ նշանավոր գործիչ, երկար տարիներ «Ապագայ» թերթի խմբագիր Հովհաննես Պողոսյանին, իսկ վերջինս փոխանցել «Զարթօնքի» նախկին խմբագիրներից Համբարձում Գումրուեան-Գույումճյանին` Հրաչ Գույումճյանի հայրիկին: Հետաքրքրական է, որ այդ ձեռագրերը, որպես ընտանեկան մասունքներ, իրենց հետ Գույումճյանները տարել են Հունաստան, Լիբանան, ապա Անգլիա: Որպես թանկարժեք նվեր պանծալի զորավարի մոտալուտ 150-ամյա հոբելյանին, դրանք հանձնվեցին ՀՀ Պատմության թանգարանին: Այսինքն` կատարվեց տրամաբանական քայլը, որը մեր կարծիքով պիտի վարակիչ դառնա եւ բոլոր հայերն ու հայեցի մասունքներն ի վերջո մի օր պիտի հանգրվանեն մայր հայրենիքում:

Այդ առիթով հանդիպեցինք ընկեր Հրաչ Գույումճյանին, շնորհավորեցինք Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալով եւ Պատմության թանգարանի հատուկ շնորհակալագրով պարգեւատրվելու առիթով եւ մի քանի հարցի շուրջ զրուցեցինք, կիսեցինք մեր մտահոգությունները, կարծիքներ փոխանակեցինք:

Վերջին տարիներին գործի բերումով հաճախ եմ հարաբերվում սփյուռքի ու սփյուռքահայերի հետ: Իմ դիտարկումներով նրանց ճնշող մեծամասնությունը կամ բեյրութցի է կամ` անկախ բնակության վայրից` բեյրութահայի ժառանգ: Աստված իմ, որքան մեծ ու կենսուկ է եղել այդ գաղութը, պատկերացնելն անգամ դժվար է:

– Ծնվել եմ Բեյրութում, կրթվել տեղի դպրոցներում, իսկ բարձրագույն կրթություն ստացել եմ Անգլիայում,-հանդարտ, փափուկ ու հաճելի ձայնով շարունակաբար ժպտալով պատմում է զրուցակիցս` Հրաչ Գույումճյանը: Այնուհետեւ ժպտալով ու նեղվելով իր մասին խոսելուց` շարունակում է.

– Աշխատանքային գործունեությունս սկսել եմ Բեյրութում եւ քաղաքական ասպարեզում զգալի հաջողություններ արձանագրել. եղել եմ Լիբանանի նախագահի խորհրդատու, ներկայացրել լիբանանը բազմաթիվ գիտական, քաղաքական եւ տեխնիկական ժողովներում: Եղել եմ Լիբանանի գիտության բարձրագույն մարմնի ղեկավարը եւ բնական ռեսուրսների գծով պատասխանատու: Թիմակիցներիս հետ հիմնել ենք գիտահետազոտական կենտրոն ծովի եւ ջրի հետազոտման համար: 1985 թ. հիմնադրել եմ նաեւ Լիբանանի երկլեզու գիտական պարբերական: Գիտատեխնոլոգիաների ասպարեզում համագործակցել եմ արաբ, ֆրանսիացի եւ թուրք մասնագետների հետ: Աշխատել եմ նաեւ ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կառույցների համապատասխան ծառայություններում եւ գործի բերումով շատ եմ շրջագայել աշխարհում: Գիտեմ մեր գաղութների մեծ մասին: Կարելի է արձանագրել, որ ալբանահայ գաղութը ինքս եմ «հայտնագործել» բոլորովին պատահաբար: Ազգանունի վերջավորությամբ հետաքրքրվեցի եւ իմացա, որ այդ «փակ» երկրում էլ են հայեր բնակվում եւ, որ ամենակարեւորն էր, իմ ճանաչած հայը երկու զավակ ուներ հայկական անուններով, կարծեմ` Տիգրան եւ Արշակ ու հայախոս ընտանիք:

Զգացվում էր, որ զրուցակիցս սաստիկ նեղվում եւ խուսափում իր անձի մասին խոսելուց, սակայն տեղի տալով իմ հորդորներին` շարունակեց.

– Բնական գիտությունների դոկտոր եմ, մասնագիտացել եմ հատկապես կենսոլորտի թունավորման գծով: Ունեմ մի շարք գիտական հրապարակումներ, կարդացել եմ մեծ թվով դասախոսություններ աշխարհի տարբեր անկյուններում: Հայրս` վաստակաշատ մտավորական, մանկավարժ եւ «Զարթօնք» օրաթերթի նախկին խմբագիր Համբարձում Գույումճյանը 1991 թ. վախճանվեց, մայրս ողջ է եւ իր տարիքի համեմատ` շատ առույգ: Ամուսնացած եմ Շուշան Փափազյան տիկնոջս հետ: Զավակներս Սալբին փաստաբան է, իսկ Րաֆֆին` բանկի փոխտնօրեն: Թոռնիկներս հայախոս են,- յուրահատուկ հպարտությամբ շեշտեց ընկեր Գույումճյանը:

Քսան տարեկանից ՌԱԿ, ՀԲԸՄ եւ ԹՄՄ անդամ եմ, ընտրվել եմ բոլոր վերին կառույցներում: Եղել եմ ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխանդամ, մասնակցել մի քանի ընդհանուր պատգամավորոկան ժողովների: 1011-2013 թթ. Լոնդոնի ԹՄՄ ատենապետն էի, հրաժարվեցի երիտասարդներին աշխատելու հնարավորություն ընձեռելու մտադրությամբ:

Կարծում եմ, մեր գաղափարախոսությունն ու հիմնական նպատակներն ու դրանց աղբյուրները ՌԱԿ-ն է, իսկ ժամանակին ԹՄՄ-ն ստեղծվեց, որպեսզի հնարավոր լիներ օրինական դաշտում տնօրինել կուսակցության ինչքերն ու գումարները: Այսինքն` ԹՄՄ-ն կուսակցապատկան մարմին է, հետեւապես` հաշվետու նրան: Ստացվել է մի իրավիճակ, երբ երկու տարբեր կառույցներ պիտի ծառայեն նույն նպատակին, սակայն դժբախտաբար վերջին ժամանակներս ՌԱԿ-ի եւ ԹՄՄ-ի միջեւ հարաբերությունները դրական վիճակի մեջ չեն, ինչն էլ բոլորիս մտահոգում է: Հարկավոր է ընդամենը պահպանել բարոյականության նորմերը եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Հույս ունեմ, որ մի օր այդպես էլ կլինի: Ելքը՞: Ելքը մեկն է. յուրաքանչյուր անհատ ու կուսակցական եւ միութենական կառույց պիտի որոշ զիջումների գնան հանուն ընդհանուր գործի, հնարավորինս դուրս մղվեն անձնական փառասիրությունները եւ հարցը դրական լուծում կստանա:

Իմ այն հարցին, թե անգլիահայ գաղութն ինչ վիճակում է այսօր, զրուցակիցս մի պահ մտորելուց հետո պատասխանեց.

– Այսօր շուրջ 30 հազար հայություն կա: Գործում են մեր ավանդական երեք կուսակցությունները: Օքսֆորդում եւ Լոնդոնի համալսարաններում ունենք հայագիտական ամբիոններ, օպերայի ընկերակցություն եւ բազմաթիվ կազմակերպություններ: Բավականին աշխույժ, ժրաջան ու աշխատասեր թեմի առաջնորդ ունենք, որ հայանպաստ լայն գործունեություն է ծավալում: Զգալի ակտիվացել են շփումները բրիտանահայության, Սփյուռքի եւ Մայր հայրենիքի հետ:

– Ինչ փոփոխություններ եք տեսնում Երեւանում վերջին տարիների ընթացքում:

– Երեք տարի առաջ էի եկել եւ նկատելի է անշուշտ, որ Երեւանը ավելի է գեղեցկացել, սակայն երեք հարցի մասին կուզենայի խոսել: Նախ, կարծում եմ, որ եթե որեւէ մեկը մի բան անում է, պիտի լավ անի, թե չէ կստացվի միջոցների զուր վատնում: Օրինակ` մայթերի սալահատիկները լավն են, գեղեցիկ, սակայն անվորակ են, դրա համար էլ քայքայվում են: Կարծում եմ դա հսկողության պակասի հետեւանք է:

Երկրորդ` մեր գյուղերը ցավալի վիճակում են: Ամեն ինչ պիտի արվի ժողովրդին տեղում պահելու համար: Դրանով է միայն հնարավոր տեր լինել երկրին: Մասնավոր սեկտորն այս ասպարեզում իմ խորին համոզմամբ մեծ անելիքներ ունի:

Երրորդ` ԶԼՄ-ներում կարդում եմ, որ անտառային ծածկույթը սկսել է պակասել ՀՀ-ում, հանքերը ջրի եւ օդի վրա իրենց խիստ բացասական ազդեցությունն են թողնում, իսկ դա նշանակում է, որ մենք ազգովին առողջական խնդիրներ ունենք ու պիտի այդ ուղղությամբ մտածենք: Առավել եւս, որ ՀՀ-ն այդ առումով մեծաքանակ միջազգային փաստաթղթեր է ստորագրել եւ, պարզապես պարտավոր է հարգել ու պահպանել դրանցում ամրագրված նորմերը:

Երկար զրուցեցինք, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, մասնավորապես, ՌԱԿ-ի ու կուսակցապատկան կառույցների վիճակի ու նրանց ապագայի վերաբերյալ: Շատ հարցերում համակարծիք էինք, մտահոգ մշուշված ապագայի համար, սակայն երկուսս էլ լավատես էինք եւ վստահ, որ գալիքը լավ է լինելու, ապագան` մերը: Վերջում ջերմ մաղթանքներով եւ ապագայում էլի հանդիպելու անկեղծ ցանկությամբ հրաժեշտ տվեցինք միմյանց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

2 ՄԻԼԻՈՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

2 ՄԻԼԻՈՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական