Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱԿ ՀԱՄԱԿԱՐԳ

18/04/2014
- 18 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Հայաստանյան մամուլը բացի քլնգելուց ու բանսարկելուց ուրիշ բան չգիտի», վերջերս ասում էր հին ծանոթներիցս մեկը, որ տարբեր տարիներ աշխատել է պետական համակարգում եւ հիմա էլ նոր կառավարության կազմությանն է սպասումՙ մի տեղ աշխատանքի տեղավորվելու համար: «Տես, ասում է նա, հիմա որ Հովիկը (Աբրահամյան) նշանակվեց (վարչապետ), լրագրողները ի՞նչ են անելու մարդունՙ գզգզելու են, մինչեւ որ մի քանիսին մի բան տաՙ հանգստանան»:

Հարկ չեմ համարում հին ծանոթիս բացատրելու կամ, գոնե, հիշեցնելու Շահան Շահնուրի խոսքըՙ «Թշվառութեան բերանէն միշտ գէշ հոտ կուգայ»: Եվ մեր մամուլը, տպագիր թե համացանցային, թշվառ վիճակի մեջ է եւ, հետեւաբար, վերապրելու իր պայքարում հետեւելու է նաեւ «խփիր, որ ստանաս» մարտավարությանը:

Բայց ամեն հետեւանքի պատճա՛ռն է կարեւորը:

Իսկ այս պարագայում պատճառները մեկից ավելի են.- Իսկական շուկայի եւ շուկայական հարաբերությունների չգոյություն, հասարակության չարացածություն, լղոզված եւ պարագայաբար օգտագործվող օրենքներ, անգրագիտություն, արժեհամակարգերի շփոթ: Կա նաեւ մեկ այլ պատճառ, որը թերեւս ամենակարեւորն էՙ քաղաքական փակ համակարգ:

2011-2013 թթ.ին Հայաստանը գազի դիմաց Ռուսաստանին պարտք է կուտակել շուրջ 300 միլիոն դոլար, բայց ազգաբնակչությունը, այսինքն վճարողը, չգիտի այդ մասին: Ամբողջ երկու տարի կառավարությունը դեպի աջՙ դեպի Եվրոպա նշան է տալիս, բայց հանկարծ թեքվում է դեպի ձախՙ դեպի Ռուսաստան, առանց ինչուն եւ ինչպեսը բացատրելու: Պաշտոնանկ է արվում վարչապետը, բայց ասում ենՙ վաղուց էր հրաժարական ներկայացրել: Փնտրում են նոր վարչապետի, պարզվում էՙ նրան փնտրելու բնավ կարիք չկա: Եվ այսպեսՙ շարունակ: Ամեն բանՙ փակ դռների հետեւում, վերեւից ներքեւ, բոլոր մակարդակներում, նույնիսկ ընթացիկ հարցերում:

Հիշեցի Հայաստանում ծառայած եվրոպական երկրներից մեկի դեսպանին, որ Երեւանից գնաց Թել-Ավիվՙ նույն պաշտոնով: Մեկ տարի անց արձակուրդի էր եկել Երեւան: Հանդիպեցինք դարձյալ: «Գիտես, ասաց, Հայաստանում որեւէ հարց մինչեւ վերջ պարզելու-հասկանալու համար պետք է դիմել վարչապետին, նախարարներին: Բարեբախտաբար այստեղ շատ հեշտ էր հանդիպելը: Առավոտյան զանգում ես, կեսօրին ընդունվում վարչապետի կամ նախարարի կողմից: Մինչդեռ Իսրայելում շատ դժվար է որեւէ նախարարի հետ անմիջական ժամադրություն վերցնելը. երբեմն ամիսներ է տեւում, մանավանդ եթե հարցը հրատապ չէ»: Եվ զարմացական հարցիս, թե հապա ինչպես են օտարերկրյա դեսպաններն աշխատում այդ երկրում, հանգիստ պատասխանեց. «Հաճախ իսկի կարիք էլ չկա պետական պաշտոնյաներին հանդիպելու. լուրջ մամուլն այնտեղ ամեն ինչ գրում է»…

Իսկ ի՞նչ պիտի գրի մեր մամուլը, նույնիսկՙ լուրջ մամուլը: Ստիպվածՙ պիտի… անլրջանա: Քանզի եթե համակարգը փակ է, ապա լայնորեն բացվում է դուռը ենթադրությունների, ամեն տեսակ գուշակությունների առջեւ, նաեւՙ խծբծանքների ու «քլնգումների»:

Մի՛ մեղադրեք մամուլին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱԶԳ»-Ի ՀԱՋՈՐԴ ՀԱՄԱՐԸ

Հաջորդ գրառումը

ՀՀԿ-Ն ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԱԿԻԱՑՐԵԼ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀՀԿ-Ն ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԱԿԻԱՑՐԵԼ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական