Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆՔ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ` ԻՐԱՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ

28/03/2014
- 28 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խորհրդային Հայաստանի գիտական ներուժի եւ ամբողջ ԽՍՀՄ-ում նրա ունեցած դերի եւ լուրջ մասնաբաժնի մասին շատ է խոսվել: 90-ականներին, սակայն, անկախ Հայաստանի գիտությունը եւ գիտնականները նույնպես ենթարկվեցին նույն փորձություններին, ինչ ամբողջ երկիրը եւ կրեցին լրջագույն կորուստներ, որոնց մեծ մասը վերականգնելի չէ: Այդուհանդերձ, այն ինչ ունենք եւ ինչ պահպանվել է, հնարավորություն է տալիս իրականացնել տարբեր գիտական ծրագրեր, սերտորեն համագործակցեով արտերկրի հեղինակավոր կազմակերպությունների հետ («Քենդլ» ծրագիրն օրինակ): Խնդիրն այժմ այլ է, ինչպե՞ս անել, որպեսզի գիտական մշակումները կիրառվեն կյանքում, տնտեսության մեջ, նպաստեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Հայաստանի նախագահն ու վարչապետը անցած տարիների ընթացքում պարբերաբար խոսում են գիտական ներուժի օգտագործման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, այս ոլորտի առաջնահերթության մասին: Սրան զուգահեռ, գիտնականները մշտապես բարձրացնում են գիտության ֆինանսավորման ավելացման հարցը: Այդուհանդերձ, ներկա իրավիճակում նախագահի եւ վարչապետի խոսքերն ու գիտնականների պահանջը իրականություն չեն դառնում եւ չեն էլ կարող դառնալ: Ինչո՞ւ:

Մի կողմից պետական բյուջեից գիտությանը որոշակի գումար տրամադրվում է: Մյուս կողմից` անիմաստ է քննարկել` շատ է տրամադրված գումարը, թե՞ քիչ: Դրա համար նախեւառաջ պետք է դիտարկել ի՞նչ արդյունավետություն ունեն գիտությանը տրամադրված միջոցները, ի՞նչ մեխանիզմներ են գործում գիտական մշակումներ իրականացնելու եւ դրանք տնտեսության մեջ կիրառելու ուղղությամբ, վերջին տարիներին մեր տնտեսության ո՞ր ճյուղերում են դրանք ներդրվել: Այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմեցինք իրավասու պետական մարմնին` գիտության պետական կոմիտե:

Ըստ կոմիտեից մեզ տրամադրված պատասխանի` «2011-2012 թվականներին գիտության պետական կոմիտեի կողմից իրականացվել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական հետազոտությունների նախագծերի հայտերի մրցույթՙ համաֆինանսավորման սկզբունքով, որի արդյունքում ֆինանսավորվել են գիտության տարբեր բնագավառներին (բժշկագիտություն, գյուղատնտեսություն, կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա, քիմիա, ֆիզիկա, էլեկտրոնիկա, երկրաբանություն, նյութագիտություն, մեխանիկա) վերաբերող 17 ծրագրեր: Ֆինանսավորման 85 տոկոսը տրամադրվել է պետական բյուջեի, իսկ 15 տոկոսըՙ համաֆինանսավորմանըՙ ոչ պետական կազմակերպությունների, պետական կազմակերպությունների արտաբյուջետային միջոցների կամ հիմնադրամների միջոցներով»:

Ի՞նչ արդյունքներ է տվել ֆինանսավորումը: Ըստ գիտպետկոմի, «ստացված արդյունքները գոհացուցիչ համարելով, կոմիտեն անհրաժեշտ է համարում շեշտել, որ սրանք գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքներ են, որոնք անմիջական տնտեսական էֆեկտ չեն ենթադրում: Նպատակն ավելի շուտ տնտեսության պահանջարկի ուսումնասիրությունն է, տնտեսության կողմից գիտությանը տրվող պատվերների համակարգի ձեւավորումը», ապա նշվում ընդամենը երկու օրինակ, որտեղ ֆինանսավորված ծրագրերով մշակված որոշ տեխնոլոգիաների հիման վրա գործում են փորձնական արտադրություններ: Դրանք են «ԼԱ-2» ժանգի ձեւափոխիչի ստացման եւ «Չորաթան» հայկական թթվակաթնային սննդանյութի ոչ սպիտակուցային ամինաթթուների փոքրածավալ արտադրությունները: Մնացած մշակումների արդյունքներում ստեղծված մտավոր սեփականությունը (արտոնագրերը), ըստ գիտպետկոմի, «կարող է դուրս բերվել շուկաՙ գիտատար նոր արտադրություններ հիմնելուն պատրաստ ներդրողներ ներգրավելու նպատակով»:

Այս պատասխանը ավելի է խորացնում մտավախությունը, որ գիտությունն ու գիտելիքահենք տնտեսությունն իրարից հեռու են եւ իրարից անտեղյակ: Փաստորեն, տարեկան պետական բյուջեից գիտությանը հատկացվում է մոտ 12 մլրդ դրամ, որից 1 մլրդ դրամն ուղղվում է թեմատիկ ֆինանսավորմանը`150-ից ավելի գիտական մշակումների համար: Սակայն հանրությանն անհայտ են ֆինանսավորվող թեմաները, յուրաքանչյուրին տրամադրվող գումարը, ստացվող արդյունքները, դրանց տնօրինումն ու տնտեսության մեջ կիրառման ձեւերը: Գիտության պետական կոմիտեի պաշտոնական կայքում այս մասին ոչինչ չկա, այս ամենը շարունակում է արվել ոչ հրապարակային` կարելի է ասել գաղտնի: Բազմաթիվ գիտնականներ այս կացությունից իրենց դժգոհությունն են հայտնել, դիմելով երկրի նախագահին, կառավարությանը, լրատվամիջոցներին` նաեւ մեր թերթին: Սակայն ապարդյուն:

Վերջին 3 տարիներին պետական բյուջեից գիտությանն ավելի քան 30 մլրդ դրամ է հատկացվել: Սա ահռելի գումար է, բայց գործնականում կիրառվել է ընդամենը 2 ծրագի՞ր: Բնական է, որ անմիջական տնտեսական արդյունք ակնկալել հնարավոր չէ, բայց այդ դեպքում ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է ակնկալել այդ արդյունքը: Գիտնականներից շատերը հարցադրումներ են բարձրացնում` ի՞նչ չափանիշների հիման վրա է արվում այս կամ այն գիտական թեմայի ֆինանսավորումը, ո՞վ է պատասխանատու դրանց արդյունավետության համար, ինչո՞ւ ֆինանսավորվող թեմաների մրցույթների կազմակերպիչը, հանձնաժողովի անդամների ընտրություն կատարողը, ֆինանսավորողը եւ գնահատման վերջնական որոշում կայացնողը միեւնույն մարմինն է: Ընդ որում, այդ նույն հանձնաժողովի մեջ ընդգրկված մարդիկ կոմպետենտ չեն այս կամ այն ճյուղի նեղ մասնագիտական հարցերից եւ հետեւաբար չեն կարող օբյեկտիվորեն որոշել դրանց ֆինանսավորման նպատակահարմարությունը: Չի երեւում, թե ո՞րն է գիտությունների ազգային ակադեմիայի դերը: Մինչդեռ, խոսքը միլիարդավոր դրամների տնօրինման մասին է, ինչն, ըստ էության, անհասկանալի է եւ անվերահսկելի:

Որոշակի չափանիշներ եւ մեխանիզմներ կան պետական գնումների, ճանապարհների շինարարության, պետական կառույցների հիմնանորոգման համար: Դրանք անցնում են աուդիտ, օրենքի պահանջով հրպարակային հաշվետվություններ են հրապարակվում, ստուգվում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, վերահսկիչ պալատի եւ այլ կառույցների կողմից: Գիտության համար որեւէ չափանիշ չի գործում, հետեւաբար պարզել, թե որքանո՞վ են արդյունավետ ծախսվում պետական միջոցները, հնարավոր չէ: Թերեւս միայն արդյունքով, որը բացակայում է…

Նախորդ գրառումը

ՀՈՒՅՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ 50 ՏԱՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑ. ԱՅՍ ԵՐԿՈՒ ԹԵՄԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԻՄ ՆՈՐ ՖԻԼՄԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ»…

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑ. ԱՅՍ ԵՐԿՈՒ ԹԵՄԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԻՄ ՆՈՐ ՖԻԼՄԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ»...

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական