Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԶՈՐՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՈՎ…

28/03/2014
- 28 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ամեն անգամ, երբ հայերի ու հայության դեմ Հայաստանից դուրս աշխարհի որեւէ մասում որեւէ բռնարարք է կատարվում, անզորության զգացումն է պատում մեզ: Այդպես եղավ, հիշելու համար ընդամենը մի երկու դեպք, Հրանտ Դինքի սպանությունից, Գուրգեն Մարգարյանի կացնահարումից հետո: Սովորաբար նման դեպքերին եւ բռնարարքներին հետեւել է մեր հակազդեցությունըՙ բացառապես բողոքի արտահայտություններով, դիվանագիտական որոշ քայլերով ու, կարիքի դեպքում, մարդասիրական օժանդակություններով, ավելի շուտՙ սեփական խղճի հանգստությանը ծառայող:

Անզորության զգացումը պատել է մեզ նորից, այս անգամՙ հայկական ու հայարմատ Քեսաբի դեմ թուրքական ջարդարարությանը հաջորդող այս օրերին: Վրդովված է ողջ հայությունը, ցավում է դեռ շարունակվող ողբերգությունը, տանջում է մենակ եւ անզոր գտնվելու տվայտանքը: Ճիշտ է, այս անգամ էլ եղան բողոքի արտահայտություններ, որոնցից առաջինը Հաագայից պաշտոնապես հնչեցրեց Հանրապետության նախագահը, որին հետեւեցին կամ կանխեցին մեր հոգեւոր առաջնորդները, կուսակցությունները: Այս անգամ էլ կատարվեցին ու դեռ կկատարվեն դիվանագիտական քայլեր, որոնց իբր բազմանշանակՙ բայց իրականումՙ աննշանակ բանաձեւումը Ազգային ժողովում կատարեց մեր արտգործնախարարը («Մեր ներկայացուցիչներն արդեն ձեռնարկել են համապատասխան քայլեր», եւ այլն): Եղավ նաեւ, այս անգամՙ աննախադեպ, խորհրդարանի մեր 6 պատգամավորների փաստահավաք (fact finding) առաքելությունը Սիրիա, որը տարօրինակ երկչոտութամբ որակվեց իբրեւ «մասնավոր այց»: Տակավին կլինեն նաեւ մեծ ու փոքր կազմակերպությունների նվիրահավաք¬օգնությունները աղետահար մեր ազգակիցներին…

Բայց մնում է ու դեռ կմնա անզորության զգացողությունը:

Կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողացել հակաթույնը գտնել թունավոր այն պետությանը, որը Թուրքիա է կոչվում: Քանի դեռ չենք կարողացել զսպիչ հակահարված տալ թուրքական իշխանությունների հակահայ արարքներին, դրանք լինեն Էրդողանի, Չեթինի, Դեմիրելի, Օզալի կամ որեւէ ուրիշ հակահայ ոճրագործի ղեկավարությամբ:

Այդ զգացողությունը դեռ կմնա անքան ժամանակ, քանի դեռ չենք սովորել, այսքան տառապանքներից հետո, ամենակարեւորըՙ կանխել բռնարարքները: Այդ ինչպես եղավ, որ Քեսաբի բնակչությունը անակնկալի եկավ մարտի 21-ի արշալույսին իրականացված հարձակումից: Ի՞նչ անակնկալ, երբ դեռեւս 2012 թ. հոկտ.ի 24-ին ֆրանսիական «Լը Մոնդն» էր զգուշացնում այդ մասին:

Ո՞ւր էր եւ ո՞ւր է մեր անվտանգության ծառայությունն իր հետախուզությամբ ու հակահետախուզությամբ: Չէ՞ որ այդ ծառայությունը ազգային է կոչվում, հետեւաբար ծառայելու է ողջ ազգին, ուր էլ որ այն գտնվի…

Անզորության զգացումը կուտի մեզ, քանի դեռ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԵՍԱՊԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՇՈՒՐՋ ՉԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՀՈՒՅՍԵՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՇՈՒՐՋ ՉԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՀՈՒՅՍԵՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

Նարեկ Կարապետյանը գրում է․ Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ...

ԿարդալDetails

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը

26/09/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական