«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր, մարտի 21-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար – գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնի այս համերգաշրջանի ամենակար-որ ծրագրերից մեկը` Գյուստավ Մալերի «Երգ երկրի մասին» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան, «Ազգին» տեղեկացրեց նվագախմբի մամուլի խոսնակը:
Սիմֆոնիկ այս ստեղծագործությունը` գրված նվագախմբի – երկու վոկալ կատարողի համար, առանձնանում է իր բանաստեղծական տեքստով, որին հայ ունկնդիրն առաջին անգամ հնարավորություն կունենա ծանոթանալու նա- հայերեն լեզվով: Ֆիլհարմոնիկի նախաձեռնությամբ հատուկ այս համերգի առթիվ բանաստեղծական բոլոր վեց մասերը թարգմանվել են Հակոբ Մովսեսի կողմից – տպագրված կներկայացվեն ներկա ունկնդիրներին:
Համերգին` որպես մենակատարներ հրավիրված են հանդես գալու Զանդրա Մքմաստերը (մեձո սոպրանո, Հյուսիսային Իռլանդիա) – Լիպարիտ Ավետիսյանը (տենոր, Հայաստան)` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Անվանի մեձո սոպրանո Զանդրա Մքմաստերը երաժշտական կրթությունն ստացել է Մեծ Բրիտանիայում` Լոնդոնի Trinity College երաժշտական բարձրագույն դպրոցում – Լոնդոնի օպերային կենտրոնում: Համերգներով հանդես է Բեռլինի սիմֆոնիկ, Լիոնի ազգային, Նորվեգիայի ռադիո սիմֆոնիկ – միջազգային կար-որություն ունեցող բազմաթիվ այլ նվագախմբերի հետ Եվրոպայում – Միացյալ Նահանգներում:
Տենոր Լիպարիտ Ավետիսյանը հայ օպերային արվեստի ամենահեռանկարային երգիչներից է. սովորել է Եր-անի – Մոսկվայի կոնսերվատորիաներում: Հանդես է եկել «Վիվա Վերդի» փառատոնում, Լոնդոնի «Հայաստանի պատանի տաղանդներ» համերգաշարում, Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» 21-րդ միջազգային փառատոնում: Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է. համերգներով հանդես է եկել Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում, Բելգիայում, Անգլիայում: Եր-անի օպերային թատրոնի մեներգիչ է: