Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍՆԵՐԸ «ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆ» ՀՈՂԵՐԸ

21/03/2014
- 21 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Եվ այսպես տեղի ունեցավ այն, ինչին կարելի էր սպասել: Ուկրաինան, առայժմ Ղրիմի կորստով, կրկնեց այն նույն բիրտ սխալը, ինչ որ մի քանի տարի առաջ թույլ տվեց Վրաստանը: Իրենց ագրեսիվ, բայց անհենք հավակնություններով նրանք հակամարտության մեջ մտան Ռուսաստանի հետ, անխոհեմաբար հույսը դնելով ԱՄՆ-ի եւ Եվրոմիության վրա: Եվ երկուսն էլՙ Սաակաշվիլին թե Մայդանը, անփառունակ պարտություն կրեցինՙ տարածք կորցրին: Ռուսական տերության վերականգնման գործընթացը թեժ փուլ է թեւակոխումՙ գոհունակությամբ նշում է ռուս նացիոնալիստական թերթերից մեկը:

Ղրիմի իրադարձությունները կանխատեսելի էին, համենայն դեպս Վլադիմիր Պուտինի համար: Ռուսաց նախագահը նրբանկատորեն քայլ առ քայլ իր երկրին է վերադարձնում գերտերությանՙ կայսերապետության կարգավիճակը, անկախ նրանից դո՞ւր է գալիս դա եվրոպացիներին թե ամերիկացիներին: Հազիվ թե չափազանցություն լինի, եթե ասենք, որ Պուտինն այսօր աշխարհի ամենահաշվենկատ, ամենահեռատես քաղաքագետն է, գուցեեւ, իրոք, ամենաազդեցիկը: Ինչպես նախանձով ասաց ֆրանսիացի քաղաքական մի վերլուծաբան, այս մարդուն զարմանալիորեն հաջողվում է նվազագույն շանսը վերածել մեծ հնարավորության:

Ընդդիմադիր Մայդանն սկզբում արդարության հրապարակ էր հիշեցնում, երբ մարդիկ ընդվզում էին հրեշավոր կոռուպցիայի, օլիգարխիայի, սոցիալական անհավասարության դեմ եւ այլն: Սակայն Մայդանը հաղթեց եւ օլիգարխները դարձան նահանգապետեր ու նախարարներ, ծայրահեղական գրոհայինները թափանցեցին իրավապահ մարմինները: Պարզ դարձան հեղափոխության իրական նպատակները:

Հայերիս խնդիրը չէ խորանալ ուկրաինական ֆաշիզմի, նացիզմի, շովիմիզմի եւ զանազան այլ «իզմերի» մեջ: Մի բան պարզ է, որ ուկրաինացիները ընդամենը գործիք դարձան Արեւմուտքի հակառուսական աշխարհաքաղաքական նկրտումների իրագործման ասպարեզում: «Ծերուկ» Բժեզինսկին վաղուց է տարփողում այն միտքը, որ Ռուսաստանը երբեք կայսրություն չի դառնա առանց Ուկրաինայի: Ուրեմն բոլոր հնարավոր ու անհնար ձեւերով պետք է այդ ստրատեգիական տարածքը դուրս հանել Ռուսաստանի ազդեցությունից ու այն դարձնել վերահսկելի: Արեւմուտքի կողմից տարբեր ապարդյուն փորձերից հետո առաջ քաշվեց ուկրաինական ցեղի «եզակիության» քարոզչությունը, որ դուք ռուսից տարբեր եք, նրանցից լավն եք, վերջապես անկախ եք, եվրոպական եք եւ այլն: Ու այդ գաղափարախոսության հիմքը դարձավ անսանձ ռուսատյացությունը, երբ ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը, ռուս ժողովուրդը, ռուսական քաղաքակրթությունը, մեղսագործ Պուտինը եւ այլն: Եվ սա գործեց, պարարտ հող գտավ առանց այն էլ հակամոսկալյան Արեւմտյան Ուկրաինայում ու փորձեց սողոսկել դեպի ռուսախոս արեւելյան նահանգները:

Պատժամիջոցների մասին: Հայտնի է, որ պետության տնտեսական հիմքը նրա քաղաքականության երաշխիքն է: Արեւմուտքին թվում էր, որ Ռուսաստանն այնուամենայնիվ մտավախություն կունենար զանազան պատժամիջոցների հարցում: Հօգուտ այդ համոզման բերվում էր հետեւյալ փաստարկը. ԱՄՆ – ի ներքին համախառն արտադրանքը դոլարային արտահայտությամբ 2013 թվականին կազմել է 16,2 տրիլիոն, Եվրոմիությանըՙ 17, 2, իսկ ահա Ռուսաստանինըՙ 2,2 տրիլիոն դոլար: Այսինքն, ի՜նչ կարող է անել 2,2-ը միացյալ 33,4 – ի դիմաց: Միչդեռ պարզվում է որ պուտինյան ճիշտ հաշվարկի դեպքում կարող է եւ տվյալ դեպքում Ղրիմը կրկին դառնում է ռուսական, իսկ «պատժամիջոցները» դառնում են ողորմելի: Եվ այստեղ տեղին է խոսել վերածնվող ռուսական «ոգու» մասին: Ռուս – ուկրաինական հակամարտության հարուցած բարոյահոգեբանական ամենամեծ բեկումը թերեւս կարելի է համարել ռուս ժողովրդի ազգային ինքնագիտակցության աննախադեպ վերելքը: ԽՍՀՄ–ի փլուզումից, այլասերիչ ու քայքայիչ փորձարարություններից հետո թերարժեքության բարդույթի մեջ հայտնված ազգը նորից համակվեց կայսերական ոգով, հավատով ու վստահությամբ իր ղեկավարի հանդեպ: Պատահական չէ, որ որոշ ռուսական լրատվամիջոցներ, արձանագրելով երկու երկրների փոխհարաբերությունների հետագա զարգացման անորոշությունը, միաժամանակ ուրվագծում են «Պուտինի պլանի» որոշ ուղղություններըՙ Ղրիմը դարձնել Կրեմլի ռազմաստրատեգիական հզոր հենակետ, Ուկրաինայի հարավ-արեւելքում ստեղծել ռուսամետ տարածաշրջանների լայն գոտի, Ուկրաինայում ստեղծել «կառավարելի քաոս» եւ տնտեսապես, ֆինանսապես, վարչական առումով քայքայելով երկիրը, ծնկի բերել բանդերականներին, Գալիցիան տարանջատել մնացյալ Ուկրաինայից ու որպես պատիժ «նվիրաբերել» Եվրոպային եւ այլն:

Ժամանակակից աշխարհում սահմաններն իրոք փոխվում են: Սակայն փոխվում են, ասում է ռուս մի փորձագետ, մի պայմանով, որ այն երկրները, որոնք տվյալ պահին կազմում են գլոբալ ընտրախավը, քաղաքական ու տնտեսական իրավունքների տեսակետից փոխհամաձայնության գանՙ կոնսենսուսի: Այդ դեպքում ուժային գործոնի դեմ միջազգային իրավունքը վերացական է դառնում: Ռուսաստանը վերադառնում է աշխարհի ուժեղագույնների շարքը եւ օբյեկտիվորեն իր ներկա ներուժով դառնում հիշյալ ընտրախավի բաղկացուցիչ մասը: Նույնիսկ Արեւմուտքի կամքին հակառակ: Իր վերջին հարցազրույցներից մեկում Վլադիմիր Պուտինը, խոսելով ԱՄՆ – ի նախագահ Օբամայի հետ բազմաժամյա հեռախոսաշփումների մասին, ասաց, որ դրանք կոնֆիդենցիալ են եւ ինքը չի կարող մեկնաբանություններ տալ: Դատելով ամերիկյան պատժամիջոցների անողնաշարությունից, կարելի է ենթադրել, որ երկու երկրների ղեկավարները Ղրիմի եւ առհասարակ Ուկրաինայի հարցում որոշակի փոխհամաձայնության են հասել, գաղտնի պահելով, թե ով – ինչ զիջումների է գնացել: Ի վերջո չի մոռացվել, թե ինչքան անատամ էին ամերիկացիները Վրաստանի մասնատման իրադարձություններում: Գուցե ռուսները զիջումների են գնացել Սիրիայի, Իրանի հարցում: Խորհելու տեղիք է տալիս Սիրիայի հետ ԱՄՆ – ի դիվանագիտական հարաբերությունների անակնկալ խզումը:

Ռուսաստանը «հավաքում է» հողերը, սիրում են ասել այստեղ: Լա՞վ է մեզ համար Ռուսաստանի ուժեղացումը, թե՞ վատ: Հանդես գալով Հայաստանի հեռուստատեսությամբ, Ազգային ժողովի պատգամավորներից մեկը, արձագանքելով հաղորդումը վարողի ընդգծված կասկածներին մեր երկրի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանին ապավինելու մեջ, աներկբա հայտարարեց, որ բովանդակ աշխարհում չկա մի այլ երկիր, որը երաշխավորեր հայոց պետության անվտանգությունը, եւ այդ այն դեպքում, երբ մի հարեւանդ Ադրբեջանն է, մյուսը մեր հավերժական ոխերիմ թշնամին իր միլիոնանոց արդիական բանակով…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՐԵՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՅ ՔԵԶ ՀԻՄԱՐ ՆԱՊԱՍՏԱԿ… ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՈԴԻՍԱԿԱՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՅ ՔԵԶ ՀԻՄԱՐ ՆԱՊԱՍՏԱԿ... ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՈԴԻՍԱԿԱՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական