Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԴԵՆ 100 ՏԱՐԻ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ ԳՏՆԵԼՈՒ ՏԵՆԴԻ ՄԵՋ ԵՆ. ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ

21/03/2014
- 21 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մատենադարանի արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանի հետ մեր զրույցը վերաբերում է 1915 թ. Մեծ եղեռնի կազմակերպման եւ իրականացման նյութական դրդապատճառներին` ի թիվս թուրքերի պետական քաղաքականության եւ կրոնական ատելության շարժառիթների: Ա. Աստոյանը հեղինակել է «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ.» ուսումնասիրությունը, որը շուտով լույս կտեսնի նաեւ անգլերենով` որպես հերթական ապտակ ուրիշ ժողովուրդներից խլված նյութական եւ հոգեւոր արժեքներով սեփական պետությունը կանգնեցնող թուրքերի երեսին: Աստոյանն իր գրքում եւ մեզ հետ զրույցում Հայոց ցեղասպանությունը դիտարկում է հայության ունեցվածքի կողոպուտի դրդապատճառի տեսանկյունից: Ընդհանրապես` հայության կրած նյութական կորուստները Հայոց ցեղասպանության հետեւանքով առավել պակաս ուշադրության են արժանացել Հայոց Մեծ եղեռնի մասին հրատարակված հսկայածավալ գրականության մեջ: Գիրքը հենվում է շուրջ 700 արխիվային փաստաթղթի վրա, օգտագործված են Օսմանյան կայսրությունում օտարերկրյա դեսպանների, եղեռնի ականատեսների վկայությունները, անգամ արտացոլված են նյութին անդրադարձած թուրք պատմաբանների տեսակետները: Անահիտ Աստոյանի հետ զրույցի մի շարք մանրամասներ փոխանցելով` փորձենք պատկերացում տալ հայության կրած նյութական վնասների չափերի եւ ծավալների մասին:

«Թուրքերի` հայերի նկատմամբ ատելությունը ոչ քաղաքական է, ոչ էլ կրոնական, այլ միմիայն տնտեսական: Թուրքիո այսօրվա եւ նախկին ղեկավարները թուրք ժողովրդին ներշնչել են քրիստոնյաների ունեցվածքին տիրանալու տենչը: 1915-ին ես պտտեցի ամբողջ Անատոլիայով եւ չտեսա թուրքական մեկ տուն, որտեղ չգտնվեին հայերի կարասիներ, գորգեր կամ ուրիշ իրեղեններ: Վաղը եթե առիթ գտնեն, թուրքերը նույնը պետք է անեն անպատճառ»: Սա թուրքական «Ալեմդար» թերթի խմբագիր Րեֆի Ջեւադ Ուլունայ բեյի կարծիքն, որ նա հայտնել է դեռ Լոզանի խորհրդաժողովում հայ պատվիրակներին: Թուրք մտավորականների այսպիսի տեսակետներ տարբեր ժամանակերում հնչել են, մանավանդ վերջին տարիներն թուրք պատմաբաններից ոմանք մեղքի զգացմամբ են մոտենում հարցին:

Այսօրվա Թուրքիայի ազգային կապիտալի 32 տոկոսը հայկական ունեցվածքն է. սա թուրք պատմաբան Սաիդ Չեթինօղլուի պրպտումների արդյունք-տեսակետն է, ինչը պարզապես վկայում է այն հրեշավոր դրդապատճառի մասին, որը մարմին ստացավ տնտեսապես վատ վիճակում հայտնված եւ այլ պետություններին բազմաթիվ պարտքեր կուտակած Թուրքիայում` հայերի կոտորածների եւ տեղահանության միջոցով նրանց ունեցվածքին տիրանալով խնդիրները լուծելու նպատակով:

«Ընդհանրապես` թուրք պատմաբանները հիմա շատ են գրում այս ասին, ավելի շատ, քան մենք», ասում է Ա. Աստոյանը, նշելով մի շարք թուրք պատմաբանների անուններ, որոնք ընդունում են այս իրողությունը` Սաիդ Չեթինօղլու, Թաներ Աքչամ, Ունգուր Ումիթի, Նեվզաթ Օնարան, Այշե Հյուրի եւ այլք:

Հայ եւ օտար պատմաբանները Հայոց ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանի հայության բնաջնջման շարժառիթների թվում կարեւոր են համարում թուրքերի մոտ արմատացած` քրիստոնյաների ունեցվածքին տիրանալու անհագուրդ կիրքը, թուրքերը հատկապես մեծ նախանձով են վերաբերվել Օսմանյան Թուրքայում հայերի նշանակալից ձեռքբերումներին:« The Iiving AGE» ամերիկյան պարբերականը 1916 թվականի փետրվարի 5-ի համարում «Հայաստանի մահը» հրապարակման մեջ նշում է. «Պատճառներից մեկն ազգային նախանձն է: Թուրքերն իրականում օտարական են իրենց կողմից կառավարվող երկրում: Նրանք բռնի ուժով են նվաճել այժմյան իրենց տարածքները: Չնայած ճնշմանը` հայերն իրենց խելքով եւ այլ հատկանիշներով կարողացել են յուրաքանչյուր բնագավառում առաջինը լինել»:

Պատմաբան Լեւոն Վարդանը գիրք ունի` «Հայկական Տասնհինգը եւ հայերու լքեալ գոյքերը» (1970 թ. Պէյրութ), որն առաջինն է ուսումնասիրել թեման` նշելով, որ Հայոց ցեղասպանության ուսումնասիրողն անպայման պետք է անդրադառնա դրան: Հայոց Մեծ եղեռնին նվիրված ուսումնասիրությունների մեջ շատ փաստեր կան, որոնք մատնանշում են ցեղասպանության` հայերի ունեզրկման դրդապատճառի մասին: Անահիտ Աստոյանը ուսումնասիրել, հանել-մեկտեղել է այդ փաստերը մեկ ուսումնասիրության մեջ: Այնտեղ կան Թուրքիայում օտար դիվանագետների եւ ականատեսների վկայություններ, թուրքական եւ օտար մամուլից հրապարակումներ, Օսմանյան խորհրդարանի քննարկումների, երիտթուրքերի դատավարությունների նյութեր` թեմայի վերաբերյալ:

Հենրի Մորգենթաուն, ԱՄՆ դեսպանը Թուրքիայում, եւս ասում էր, որ հայերի կոտորածի հիմնական նպատակը կողոպուտն է: Որպեսզի պատկերացում լինի` ինչի մասին է խոսքը, Ա. Աստոյանը ներկայացնում է նախ հայերի տնտեսական դրությունը Մեծ եղեռնին նախորդող շրջանում:

Օսմանյան կայսրությունն առաջին համաշխարհային պատերազմից առաջ պարտքերի տակ էր, եւ որպես պետություն վտանգված էր նրա ապագան: Հայերի ձեռքում էին կենտրոնացված տնտեսության բոլոր կարեւորագույն լծակները` առեւտուրը, արդյունաբերությունը, հողամշակումը, հայերն իրենց տաղանդի եւ խելքի շնորհվ կարողացել էին զգալի հարստությունների տեր դառնալ: Թուրքական իշխանություններին եւ թուրք բոլոր խավերին շատ շահավետ էր հայկական ունեցվածքը յուրացնելն ու հայերի հարստությանը տիրանալը: Ի դեպ` դա թուրք ազգի նկարագրի մեջ արդեն նստած է` ուրիշի ունեցվածքը խլելով պետություն ստեղծել.« Եւ հայերի` հազարամյակներով ստեղծված հարստությունը յուրացվեց պետության կողմից, ստեղծվեց թուրքական տնտեսություն, որը չկար: Օսմանյան տնտեսության 65 տոկոսը հայերի ձեռքում է եղել` բանկային գործ, արհեստներ, գյուղատնտեսություն: Երիտթուրքերն իրենց գաղտնի ժողովներում վաղուց էին ծրագրում հայերին կոտորելու եւ նրանց ունեցվածքով իրենց երկիրը ոտքի կանգնեցնելու ծրագիրը: Հայերին բնաջնջելով, նրանց անշարժ եւ շարժական գույքը կողոպտելով` երիտթուրքերը թրքացրին երկրի տնտեսությունը, արտաքին պարտքերը վճարեցին:Օրինակ` Ջոն Կիրակոսյանը գտնում է, որ արդեն մոլեռանդ երիտթուրքերը ավելի մոլեռանդ դարձան ոչ թե քաղաքական դրդապատճառներով առաջին հերթին, այլ այն պատճառով, որ տնտեսության մեջ թուրքերը տանուլ էին տվել քրիստոնյաներին, մանավանդ` հայերին: Այդ պատճառով երիտթուրքերը վախ ունեին, որ շատ շուտով հայերը կտիրանան նաեւ քաղաքական իշխանություններին, ինչպես դա արել էին տնտեսության ասպարեզում: Դա 1915 –ի դրդապատճառներից մեկն էր` հայերի ունեցվածքին տիրանալու եւ երկրի տնտեսությունը թրքացնելու: Մանավանդ ` 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմից հետո թուրքերը հասկացան, որ Հայաստանին որոշ արտոնություններ տալով` իրենք դառնալու են հայերի հպատակը», ասում է Ա. Աստոյանը:

Ա. Աստոյանը` պատասխանելով մեր հարցին, թե արդյոք հնարավո՞ր է դրամական արժեքով հաշվարկել հայերի կրած կորուստները Հայոց ցեղասպանության ընթացքում. «Անհնարին բան է, նշում է նա, մարդկային ուղեղն ի զորու չէ հաշվարկել: Օրինակ, հայտնի է, որ 1919-ին Ազգային միացյալ պատվիրակության նախաձեռնությամբ ստեղծվեց միջազգային հանձնաժողով, որը հաշվարկեց ըստ Փարիզի Խաղաղության վեհաժողովի ներկայացրած պահանջների Արեւմտյան Հայաստանի նյութական կորուստների չափը, որը լինում էր 15 միլիարդ ֆրանկ` ըստ այդ ժամանակվա ֆրանկի համարժեքի, բայց դա չափազանց մոտավոր է: Բացի դա` շարունակվեց կողոպուտը նաեւ քեմալական շրջանում, կողոպտվեց իզմիրահայությունը` ամենահարուստ հայկական համայնքը, հետո նաեւ պոլսահայությունը քեմալական շարժման շրջանում, 1922-23 թվականներին, որին, օրինակ, քիչ են անդրադարձել:Իզմիրի դեպքերից հետո պոլսահայությունը սարսափած, որ Քեմալը պիտի մտներ Պոլիս, թողեց տները, խանութներն ու այգիները` կյանքն ազատելով: Մի օրինակ թուրքական այն ժամանակվա թերթերից մեկից. 1923-ի սկզբին բռնագրավվել է մի ձիթենու այգի, որտեղ 30000 ձիթենի կար, մի այլ այգում` 4500 ձիթենի: Հետո երբ հայերը, քրիստոնյաներն ընդհանրապես, փորձեցին Պոլիս վերադառնալ, դա այլեւս ընդհանրապես արգելվեց: 1920, 1923 եւ 1927 թվականներին երեք օրենք են ընդունել թուրքական իշխանությունները` հայերի մուտքն հավերժ արգելելով իրենց երկիր, իրենց իսկ հայրենի հող»:

Մեր այն հարցին, թե ի վերջո մի օր հնարավոր կլինի՞ բարձրացնել հատուցման խնդիրը Թուրքիայի առջեւ, Ա. Աստոյանը պատասխանեց տարակուսելով. «Գիտեք ի՞նչն է հետաքրքրական` թուրք պատմաբանները շատ են գրում այս մասին, ինձ ծանոթ է արդեն այս թեմայով հետեւողականորեն զբաղվող թուրք պատմաբանների հինգ գիրք, որ վերջին մի քանի տարին է գվել հենց հայերի ունեզրկման մասին: Նրանք անում են այն, ինչ մենք, հայ պատմաբաններս ի վիճակի չենք անելու, քանի հնարավորություն ունեն օգտվելու թուրքական արխիվներից հայկական ունեցվածքի կորուստների մասին` լքյալ գույքերի հանձնաժողովների արձանագրություններն օրինակ ուսումնասիրելով թեկուզ: 1915-ին ընդունված հրահանգների, օրենքի եւ կանոնադրության հիման վրա ստեղծված լքյալ գույքերի հանձնաժողովներն էին, որոնք կազմակերպեցին հայերի ունեցվածքի կողոպուտն ու յուրացումը: Գրքում կան Թուրքիայի վարչապետարանի հանրապետական արխիվի փաստաթղթերը, որտեղ հենց լքյալ գույքերի հանձնաժողովների արձանագրություններն են:

Իսկ հատուցման խնդիր ձեւակերպելուց առաջ նախ հայկական կորուստների մոտավոր սահմանում պետք է տանք` հայկական հանձնախումբ պիտի աշխատի: Իմ ուսումնասիրության մեջ մի գլուխ արդեն նվիրված է հայկական կորուստների մոտավոր հաշվարկին` ես տվել եմ թվերի վերածված փաստեր միայն, անգամ հազարավոր ոսկեդրամների գումարումը չեմ արել»:

Գրքում ներկայացված են 63 օտար ապահովագրական գործակալությունների փաստաթղթեր, օտարերկրյա բանկերի գովազդներ, որոնք գործել են Օսմանյան Թուրքիայում, եւ որոնց շահառուների զգալի մասը հայեր են եղել: Երկիր չկար, որ Թուրքիայում ապահովագրական գործակալությամբ ներկայացված չլիներ:

Արդեն հարյուր տարի է` թուրքերը գանձ են որոնում, թուրքերի մոտ հայերի թաքցրած գանձերը որոնելու տենդ է, բոլորը դրանով են վարակված: Ամեն հայ ընտանիք, մտածելով, որ վերադառնալու է եւ տեղահանությունը ժամանակավոր երեւույթ է` իր հարստությունն ու ոսկին թաղել է ապահով մի տեղ. հայերի լքյալ գույքերի մաս է կազմում թաքստոցներում պահված այդ հարստությունը: Փաստեր կան, որ մարդիկ կճուճներով են թաղել իրենց ոսկին, այնպես որ հարյուր տարի է` թուրքերի մոտ գանձ որոնելու տենդ է: Եւ այդ գանձ որոնողները քանդում են հայկական եկեղեցիները, հայկական տները, եւ էսօր էլ է Թուրքիան հարստանում մեր ունեցվածքի հաշվին:

Իսկ թե ե՞րբ կգա հատուցման պահը` Անահիտ Աստոյանը չգիտե ու հավատ էլ չունի այդ հարցի նկատմամբ: Թուրքերը երկու խնդիր ունեն` նրանք նյութականի եւ ինքնության ճգնաժամի մեջ են: Բոլորի արյան մեջ հայ է հայտնաբերվում, որպես ազգ շատ դեպքերում է կասկածի տակ դրվում թուրքական ինքնությունը, եւ դա շատ է բարդույթավորում թուրքերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ՇԱՀԵՐԸ ԳԵՐԱԿԱՅՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՄՆ-ԵՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՍՏԵՂԾՎԵՑ «ԱԶԱՏՈՒԹԻՎՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹԻՎՆ ՍԵՎԱՆ ՆՇԱՆԵԱՆԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԷ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՍՏԵՂԾՎԵՑ «ԱԶԱՏՈՒԹԻՎՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹԻՎՆ ՍԵՎԱՆ ՆՇԱՆԵԱՆԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԷ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական