Ուրբաթ, Հուլիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ՇԱՀԵՐԸ ԳԵՐԱԿԱՅՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՄՆ-ԵՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ

21/03/2014
- 21 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Միսնկի խմբում յուրաքանչյուրն իր շահն ունի, պատմությունն ու ժամանակն էլ քանիցս ապացուցել են շահերի հավերժությունը այն դեպքում, երբ մնացյալն ածանցյալ է: Ուկրաինական ճգնաժամի, Ռուսաստանին միանալու Ղրիմի հանրաքվեի ու մյուս զարգացումների ֆոնինՙ Լեռնային Ղարաբաղի հարցի, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վրա դրանց ազդեցությունը առայժմ արտահայտվում է խմբի համանախագահների ակտիվացմամբ:

Այդ ազդեցությունը սահմանափակված է ղարաբաղյան խնդրում ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի շահերով, որոնց մեջ հակամարտության ակտիվացումը ներկա դրությամբ չի ներառված: Որեւէ պարագայում պատերազմի վերսկսումը չի կարող հարմար տարբերակ լինել համանախագահող երկրներից որեւէ մեկի համար, ուստի ակնհայտ է, որ համանախագահները կաշխատեն հնարավորինս ակտիվ ու գործունյա պահել Մինսկի գործընթացը` անկախ ղրիմյան եւ ուկրաինական հարցերում այդ երկրների դիրքորոշումների տարբերությունից ու հակադրությունից:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մարտի 19-ի իր վերջին «թվիթում» նշել է, թե սպասում է Հաագայում մարտի 23-25-ին կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների հետ հանդիպմանը: Այսինքն` Մինսկի խմբում, չնայած համանախագահող երկրների փաստացի սառը պատերազմական հարաբերություններին, փորձում են համատեղել ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին աջակցելու համատեքստում:

Այս առումով կարեւոր է նաեւ Ուորլիքի նախորդ «թվիթներից» մեկը, որտեղ համանախագահը նշել էր Ռուսաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքը շարունակելու ունակության մասին այն պայմաններում, երբ Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգները չի ընդունում Ռուսաստանի դիրքորոշումը, այսինքն` այդ երկու երկրները լեզու չեն գտնում: Ավելին, ամերիկացի դիվանագետը առաջարկել է դասեր քաղել ուկրաինական իրադարձություններից:

Ամեն դեպքում, թեեւ պաշտոնական արձագանք չկա Ուորլիքի` Հաագայում կայանալիք հանդիպման առնչությամբ, սակայն ակնհայտորեն այդ հանդիպումը նախապատրաստվում է` կողմերի համաձայնությամբ ու աջակցությամբ: Մասնավորապես, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իր իսկ նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու, ի շարս այլ հավաստիացումների, նշել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու աշխատանքը Մինսկի խմբի շրջանակներում:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանից ուղերձներն այլ բնույթի են. նախագահ Իլհամ Ալիեւը Նովրուզ է շնորհավորել ու նշել, թե ռազմական բյուջեն կարեւոր դեր է խաղալու հակամարտության կարգավորման հարցում: Մտածել, թե Ալիեւն իսկապես միամիտ է ու ոչ իր հոր որդին, միամտություն կլինի, քանի որ ուժային տարբերակով ղարաբաղյան հարց լուծելու ադրբեջանական փորձի հավանականությունը ներկա դրությամբ մոտ է զրոյի:

Եվ եթե ասվածը, համեմված Հայաստանի «տարածքի զգալի մասը ադրբեջանական է» սոուսով ներքին լսարանի ականջներն է շոյում, ապա արտաքին աշխարհի համար կարող է ցույց տալ Ադրբեջանի` բանակցություններին ապակառուցողական դիրքորոշմամբ մասնակցելու տրամադրությունը:

Ալիեւն անդրադարձել է եւս մեկ հանգամանքի` նշելով, թե տարածքային ամբողջականությունը կարեւորագույն հիմնարար սկզբունք է, ինչի առնչությամբ մնում է Ալիեւ կրտսերին առաջարկել, որ վերջին տասնամյակների պատմությունը դիտարկի ոչ թե ներքին լսարանի համար ճառ պատրաստողի, այլ միջազգային իրավիճակից հետեւություններ անողի մակարդակից, քանի որ գնալով ավելի շատանում են նախադեպերը, երբ տարածքային ամբողջականությունը ստորադասվում է, մեծամասամբ` ազգային ինքնորոշման իրավունքին:

Մյուս կողմից, Ադրբեջանից, արդեն ոչ նախագահի, բայց գաղափարախոս ներկայացող անձանց` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նովրուզ Մամեդովի մակարդակով էլ շարունակում են վերջին շրջանում կրկնության հաճախակիությամբ ռեկորդներ սահմանող դժգոհությունները Մինսկի խմբի աշխատանքից:

Ինչ էլ ասելու լինենք, փաստ է, որ բոլոր համանախագահողների մակարդակով բանակցային գործընթացը ղարաբաղյան հարցի շուրջը փորձում են կենդանի պահել, այսինքն` ուկրաինական իրադարձությունների ազդեցությունը դեռեւս զգացնել չի տալիս: Բացի այդ, եւ հատկապես ուկրաինական իրողությունների պարագայում, որեւէ տերության հարմար չէ եւս մեկ «տաք օջախ» ունենալ Հարավային Կովկասում. առանց դրա էլ Ուկրաինային ու Ղրիմին առնչվող գլխացավանքը հերիք է:

Եզրափակենք. ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր գործունեությունը`անկախ գերտերությունների սրված հարաբերություններից: Այլ հարց է, թե որքանով են ամուր ընդհանրապես ԵԱՀԿ-ն որպես կառույց պահպանելու հիմքերը…

Նախորդ գրառումը

«ԻՆՉՈՎ Է ԱՎԱՐՏՎՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՃԳՆԱԺԱՄԸ»

Հաջորդ գրառումը

ԱՐԴԵՆ 100 ՏԱՐԻ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ ԳՏՆԵԼՈՒ ՏԵՆԴԻ ՄԵՋ ԵՆ. ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԴԵՆ 100 ՏԱՐԻ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ ԳՏՆԵԼՈՒ ՏԵՆԴԻ ՄԵՋ ԵՆ. ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ

Լրահոս

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026

Մեղսակից է ոչ միայն մեր ընտրություններում գրանցված, արձանագրված, վիճարկված, բողոքարկված ու դեռ շարունակվող «սահմանադրական» խժդժությունների, այլեւ նույնիսկ եվրոպական երկրների նկատմամբ...

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026

Սահմանադրական դատարանը 7 քաղաքական ուժերի (մնացել էին 6-ը) դիմումներով դատաքննության փուլն ավարտել է եւ անցել խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի հուլիսի...

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026

Հունիսի 25-ին Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը գրառում էր արել X-ում՝ «կառավարության հաջորդ նիստում նախագիծ կներկայացնեմ, որ նպատակաուղղված կլինի Իսրայելի...

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026

Գիտնականները զգուշացնում են օվկիանոսների տաքացման լուրջ հետեւանքների մասին: Գերմանական Քիլ քաղաքի Գեոմար օվկիանոսների հետազոտությունների Հելմհոլց կենտրոնի տվյալների համաձայն, ջերմաստիճանի ներկա...

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին լուրը շատերի մոտ կարող է հուզական արձագանք առաջացնել: Ոմանք կասեն, որ հրեական պետությունը...

«Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա: Ինչո՞ւ է ռուս-թուրքական համակարգումը դարձել տարածաշրջանային եւ միջազգային անհրաժեշտություն»

03/07/2026

Հունիսի 26-ին այս վերնագրով հոդված է հրապարակվել եգիպտոսյան «Ալմասրի Ալյոում» (Almasry Alyoum) թերթում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այցը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական