Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՋԻՆՍԵՐ ԵՎ ԱՅԼ ՀԱԳՈՒՍՏՆԵՐ` ԱՐԴԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

14/03/2014
- 14 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Դեռեւս 1967թ Հարութ Փափազյանի հայրը Սիրիայում հիմնեց հյուսվածեղենի եւ կարի արտադրամաս, որի գործերով հետագայում զբաղվեցին որդիները, որոնք այսօր արդեն Հայաստանում շարունակում են հայրիկի գործը` արտադրելով սպորտային հագուստներ, ջինսե տաբատներ եւ ներքնազգեստներ:

«Սիրիայում ես կտորի արտադրամաս ունեի` վարագույրի եւ բազմոցի համար կտոր էինք արտադրում: Մեր արտադրամասն արդեն իր տեղը գրավել էր շուկայում», ասաց կարի արտադրամասի ղեկավար Հարութ Փափազյանը` ավելացնելով. « Սիրիայում գտնվող արտադրամասի բոլոր գործիքները, արտադրական մեքենաները, բոլորը մնացել են այնտեղ, ոչինչ չենք կարողացել մեզ հետ բերել, միայն մենք կարողացանք դուրս գալ երկրից»:

Հարութ Փափազյանն արդեն մեկ տարի երեք ամիս է, ինչ բնակվում է Երեւանում, իսկ արտադրական գործունեությունն սկսել է Հայաստան վերադառնալուց ընդամենը 3 շաբաթ հետո:

«Մինչեւ մշտական տեղափոխվելը Հայաստան, բազմիցս եկել-գնացել եմ, հայրենիքիս ծանոթ էի: Մինչ պատերազմի սկսվելը հորս հետ որոշել էինք Հայաստանում եւս տեքստիլի բիզնես հիմնել, այդ շրջանում չստացվեց»:

Հարութ Փափազյանը ուրախությամբ նշեց, որ այստեղ կան ուրիշ սիրիահայեր, որոնք եւս բիզնեսներ են հիմնել ու հաջողություններ են գրանցել, սակայն, սիրիահայերի մի մասն էլ հույս են փայփայում Սիրիայում իրավիճակը հանդարտվելուն պես ետ վերադառնալ, քանի որ այստեղ չեն կարողացել որեւէ լուրջ գործունեություն ծավալել. «Բոլորն էլ, իհարկե, ցանկանում են ապրել իրենց մայր հայրենիքում` Հայաստանում, եթե լինի համապատասխան պայմանները: Իսկ ես ցանկանում եմ պայքարել եւ այստեղ մնալ, չեմ ցանկանում Հալեպ վերադառնալ»:

Անդրադառնալով առկա խնդիրներին Հարութ Փափազյանը նշեց, որ դրանցից մեկը տեղական շուկան է, եւ նա ցանկանում է, որպեսզի իր արտադրանքները հենց Հայաստանում վաճառվեն, քանի որ տարածվելով այլ երկրներ` գումարի 70 տոկոսը դուրս է գնում, իսկ` 30-ը մնում է Հայասանում, որի համար տխրում է. «Ինչո՞ւ հարեւան երկրները հզորանան, դառնան եվրոպական երկրների նման, փոխարենը թող Հայաստանը հզորանա»:

Հ. Փափազյանի հավաստմամբ, իրենց կողմից ներկրվող կտորեղենը բարձ որակի են, որոնք գնում է եվրոպական եւ արաբական երկրներից:

Հայաստանում մենք արտադրում ենք Stella ֆիրմային ներքնազգեստներ` ինչպես կանացի, այնպես էլ տղամարդու: Արտադրում ենք սպորտային հագուստ ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց համար նախատեսված, ունենք նաեւ ջինսե տաբատների մեծ տեսականի` «Մաքս ջինս» անվամբ:

Անդրադառնալով գնային քաղաքականությանը Հարութ Փափազյանը տեղեկացրեց, որ ջինսե տաբատների գները տատանվում են 6500-7500 դրամի միջեւ, իսկ սպորտային հագուստները` 2400-4000 դրամի:

Բոլոր ցանկացողները հայկական արտադրության նշված տեսականին կարող են գնել Սուրմալու առեւտրի կենտրոնի 426 տաղավարից, իսկ շուտով կավելանա նաեւ եւս 2 առեւտրի սրահ:

Անդրադառնալով խնդիրներից մյուսին` գումարին, Հ. Փափազյանն ասաց. «Վաճառականին երբ ասում ես, որ դրսից հագուստը բերում ես X գումարով, իսկ ես նույն հագուստը քեզ կտամ ավելի ցածր գնով եւ նույն որակի, գնիր իմ հայաստանյան արտադրությունը, նա չի մերժում, սակայն առձեռն գումար չի տալիս ապրանքի դիմաց, ասում էՙ «երբ վաճառվի, այդ ժամանակ կտամ»: Սակայն միեւնուն դեպքում դրսից, օրինակՙ Թուրքիայից, ապրանքը բերելիս նա առձեռն է վճարում: Իսկ այդպես ինձ համար ժամանակի կորուստ է, քանի որ չեմ կարող սպասել, մինչեւ տվածս հագուստեղենը վաճառվի, գումարը հավաքեմ, որպեսզի կտոր պատվիրեմ, հաջորդ մասը արտադրեմ: Նշեմ նաեւ, որ դրսից ապրանք բերելու դեպքում, եթե վնասված կամ դեֆեկտ ունեցող հագուստներ լինենՙ մնում է առեւտրականի վրա, իսկ ես պատրաստ եմ հետ վերցնել եւ նորը տրամադրել, սակայն…»:

Հ. Գ. Հարկ ենք համարում եւս մեկ անգամ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ Թուրքիայում երկրի ընդհանուր եկամտի որոշ տոկոս տրամադրվում է բանակի վերազինման համար: Եկամտի մեջ մտնում է նաեւ այնտեղի գնված ապրանքները` հագուստները, ինչպես տուրիզմը:

Հետեւաբար դուք ձեր ձեռքով մի գնեք զենք ու տվեք թուրքին, այլեւ` զարգացրեք հայրենական արտադրանքը` գնելով Հայաստանում արտադրված հագուստները, ինչպես նաեւ տարատեսակ ապրանքներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ Է Orange-Ի ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՋ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՋ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական