Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՏԱԼԻՈՅ ՄԷՋ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՕՐԵՐ

27/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԹՈՐԻՆՈ

Հայկական Կիլիկիոյ մասին գիտաժողով

Դեկտեմբերի 5-ին, Թորինո քաղաքին մէջ տեղի ունեցաւ հայագիտական ժողով մըՙ «Կիլիկեան Հայաստանը Բիւզադիոնի սահմաններուն վրայ. Կիլիկիոյ կորուսեալ փառքը (Թ.-ԺԵ. դդ.)» բնանիւթով: Գիտաժողովին այսպիսի խորագիր տալով, կազմակերպիչներըՙ պրոֆ.ներ Կլաուդիա Բոնարդի եւ Դոնատելլա Թավերնա, ուզած էին շեշտել Կիլիկեան Հայաստանի մշակութային եւ քաղաքական միջնորդի դերը Բիւզանդիոնի եւ Մահմետական աշխարհի միջեւՙ սկսեալ Թ. դարէն մինչեւ ԺԴ., նոյնիսկ ԺԵ. դար: Գիտաժողովը, որ կը վայելէր Թորինոյի Բազմարուեստից ինստիտուտի եւ Պո-Արաքս մշակութային ընկերակցութեան հովանաւորութիւնը, ուղղուած էր յատկապէս ճարտարապետութեան եւ արուեստի դոկտորականի ուսանողներուն եւ անշուշտ լայն հանրութեան:

Առաւօտեան խօսողները եղանՙ պրոֆ. Մարիօ Գալլինա (Թորինոյի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետ), որ շօշափեց ընկերային եւ տնտեսական կառոյցներու եւ բնակչութեան տեղաւորման փոփոխութիւնները բիւզանդականէն մինչեւ Հայկական Կիլիկիոյ շրջանը: Պրոֆ. Հ. Լեւոն Զեքիեան (Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարան-Վատիկանի Արեւելագիտական ինստիտուտ) խօսեցաւ եռամեծ վարդապետ Ներսէս Լամբրոնացիի աստուածաբանական նոր եւ հանճարեղ մերձեցումներուն մասին: Պրոֆ. Կլաուդիա Բոնարդի (Թորինոյի Բազմարուեստից ինստիտուտ) խօսեցաւ Կիլիկեան Հայաստանի քաղաքաշինութեան եւ բերդաշինութեան մասին, յատկապէս ուշադրութիւն դարձնելով Անաւարզայի, Սսոյ եւ Կոռիկոսի Բերդերուն:

Կէսօրէ ետք, Ալեսանդրոյ Թոզինի (Թորինոյի Բազմարուեստից) նկարագրեց Բիւզանդիոնի եւ Իսլամական աշխարհի իշխանական պալատներուն ճարտարապետական կառոյցը, յատուկ կարեւորութին տալով Խիրբաթ ալ-Մաֆջարի համալիրին: Էմանուէլէ Մորեցցի (Թորինոյի Բազմարուեստից) խօսեցաւ Կանիտելլիսի դամբարանատան մասին: Բենեդետտա Քոնթին (Կա Ֆոսկար) բնութագրեց Հայաստանի մէջ իմաստասիրական մտքի սլացքը եւ մասնաւորապէս Դաւիթ Անյաղթի հայեացքը թուաբանական ու երկրաչափական ծաւալներու եւ ձեւերու եւ ասոնց հայ ճարտարապետութեան վրայ թողած ազդեցութիւնը: Դոնատելլա Թավերնա (Թորինոյի համալսարան) նկարագրեց Անաւարզայէն Արեւմուտք գաղթած սուրբերուն պատկերաբանութիւնը եւ պաշտամունքը Եւրոպայի մէջ: Հուսկ, Էրմիս Սեգաթթի (Միլանի Կաթոլիկա համալսարան) զեկոյցներու շարքը փակեց, ներկայացնելովՙ Իտալիոյ հայ գաղութներու մասին 1997-ի գիտաժողովի գործերու երրորդ բաժնին նոր լոյս տեսած հատորըՙ «Հայերը Իտալիոյ ճանապարհներուն վրայ» (Gli Armeni lungo le strade dItalia):

Օրը փակուեցաւ երաժշտական համերգով մը: Ներկաները վայելեցին հայ աւանդութեան հոգեւոր եւ ժողովրդական երգի հոգեպարար մեղեդիները, շնորհիւՙ ջութահար (viola) Մաուրիցիօ Ռեդեգոզօ Քարիթեանի եւ դուդուկահար Արամ Իփեքճեանի: Նուագողներուն միասնական կատարումը, վարպետ եւ համադաշն, հրապուրեց բոլոր ներկաները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ` 2013 ԹՎԱԿԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական