Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՔ ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՈՐ ՀԱՐԹԱԿՈՒՄ

25/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես ժամանակակից արվեստի, այնպես էլ հայկական կերպարվեստի անցած հարյուրամյակի լավագույն նմուշների հանդեպ կոմերցիոն հետաքրքրությունը բարձրացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է միջավայրի քաղաքակիրթ զարգացում: Քաղաքակիրթ կամ կուլտուրական միջավայր ասելով հասկանում ենք փոխազդեցություն կենդանի գործընթաց ստեղծողի եւ դիտորդի, ստեղծագործության եւ գնորդի միջեւ, իսկ աուկցիոների, գալերիստի, արվեստաբանի, արվեստի մենեջերի խնդիրը այդ շփման կազմակերպումը եւ այն հետաքրքիր ձեւաչափերի ստեղծումն է, որոնք կգրավեն կոլեկցիոներների, արվեստագետների եւ հասարակաության ուշադրությունը:

Դեկտեմբերի 22-ին «ԱԱ Աուկցիոնը» եւ www.hi-artonline.com նախագիծը բացում են արվեստի նոր հարթակ, որի խնդիրն է դառնալ կենդանի աճուրդների անցկացման վայր եւ լինել քաղաքում կերպարվեստի ամենաակտիվ կենտրոններից մեկըՙ ստեղծելով հենց այն մշակութային միջավայրը, որի մասին խոսվում է:

«ԱԱ Աուկցիոնը» իր դռները հասարակության առջեւ բացեց ընթացիկ տարվա դեկտեմբերի 21-ին, «Ոսկե դար» պատկերասրահում, որն առաջիկա տարում կդառնա աճուրդների, ցուցահանդեսների, եզակի ցուցադրումների եւ այլ նախագծերի անցկացման վայր:

Եղիշե Թադեւոսյան. Գեղանկարչություն, գրաֆիկա, արխիվային նյութեր

Ցուցահանդեսը եզակի է նրանով, որ ներկայացնում է հայ մեծ առաջատար-գեղանկարչի 80 աշխատանքՙ արվեստի նվիրյալ, մասնավոր կոլեկցիոներ Վահագն Գրիգորյանի բացառիկ հավաքածուից: Բացի նախկինում չցուցադրված նկարներից, գրաֆիկական աշխատանքներից եւ էսքիզներից, այցելուները կարող են տեսնել գեղանկարչի լուսանկարները, հարազատներին ու մտերիմներին ուղղված նամակները, ինչպես նաեւ այլ եզակի նյութեր անձնական արխիվից: Լինելով ռուս մեծ նկարիչ, պատմական գեղանկարչության եւ բնանկարի վարպետ Վասիլի Պոլենովի աշակերտըՙ Եղիշե Թադեւոսյանը հայտնի դարձավ որպես արվեստում հայկական պլեների հիմնադիր: Հայկական գեղանկարչության դպրոցի ձեւավորման ժամանակաշրջանում Եղիշե Թադեւոսյանը մտավ պատմությունՙ դասվելով այնպիսի նկարիչների շարքին, ինչպիսիք են Այվազովսկին, Սուրենյանցը, Գայֆեջյանը, Բաշինջաղյանը, Սարյանը:

Լույսի նուրբ զգացողությունը, անբասիր կատարումը, հայրենի երկրի նկարագիրն արտահայտելու կարողությունը Եղիշե Թադեւոսյանին հնարավորություն են տվել ստեղծելու մոտ 500 հոյակապՙ փոքր չափի էտյուդներ, որոնցից շատերը համարվում են հայկական կերպարվեստի, հատկապես բնանկարի մարգարիտներ:

Առաջին անգամ Հայաստանում Լեւոն Թութունջյանի գեղանկարչությունը

Եվրոպական սյուրռեալիզմի նախահայրերից մեկի, ծագումով հայ, ֆրանսիացի գեղանկարիչ Լեւոն Թութունջյանի գլուխգործոցը Հայաստանում տեսնելու եզակի, առանց չափազանցության զարմանալի հնարավորությունը կոլեկցիոներ, արվեստը գնահատող Սարգիս Գրիգորյանի երկարատեւ ջանքերի շնորհիվ է: Լեւոն Թութունջյանին աշխարհը բարձր է գնահատումՙ նրան համարելով 1920-ականների տաշիզմի հիմնադիրներից մեկը: Նրա գեղանկարչությունը հիմնականում արտացոլում է Ցեղասպանության ողբերգության թեման, որի սարսափը նկարիչն ապրել է մանկության տարիներին: Նկարը, որը կներկայացվի www.hi-artonline.com նախագծով, ունի երկար տարիների հետաքրքրաշարժ պատմություն եւ հանդիսանում է Ցեղասպանության թեմայով Թութունջյանի առաջին աշխատանքը սյուրռեալիստական ինքնատիպության մեջ: Ստեղծվելով անցած դարի 30-ականներինՙ այն հանդիսանում է համաշխարհային սյուրռեալիզմի ամենազդեցիկ աշխատանքներից մեկը: Թութունջյանի գլուխգործոցը աճուրդի է հանվել Ֆրանսիայում 1990 թվականին աշխարհի 50 ամենահայտնի նկարիչներիՙ Դալիի, Պիկասոյի, Միրոյի, Շագալի, Ռոդենի, Ռենուարի, Մոնեի, Մանեի, Թյունինգի, Դոնգենի, Լեկորբուզյեի եւ այլոց ստեղծագործությունների կողքին: Արվեստի մեծագույնՙ աշխարհի լավագույն թանգարաններին արժանացած գործերին հաղորդակցվելու հնարավորությունը կարելի է համարել մեր երկրում մշակութային կարեւորագույն իրադարձություններից մեկը: Լեւոն Թութունջյանի անվան հատուկ սրահում արվեստի կենտրոնը կներկայացնի Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի եւ այլ վարպետների եզակի գլուխգործոցները:

Աբստրակտ արվեստ. Աշոտ, Գարիկ, Խաչատուր

Ժամանակակից նկարիչներ Աշոտ Հարությունյանը (քանդակագործ), Գարիկ Կարապետյանը եւ Խաչատուր Մարտիրոսյանն աբստրակտ ուղղությանն ամենահետաքրքրական ներկայացուցիչներն են: Բացի այդ, մինիմալիստի անկրկնելի ձեռագիր ունեցող այս եռյակի «տանդեմը» հետաքրքրական է նրանով, որ ընդունակ են ամենահամարձակ փորձարարությունների եւ որոնումների: Նոր նախագիծը, որը ներկայացնում են Աշոտը, Գարիկը եւ Խաչատուրը, ժամանակակից հայկական արվեստի «մեյնստրիմի» իսկական նմուշ էՙ ոչ տիպիկ, կարծրատիպեր կոտրող, դիտողի համար պատկերավորման ընդունված ձեւերի շրջանակից դուրս արվեստի տեսակը բացահայտող:

Աճուրդ

Արվեստի ստեղծագործությունների կենդանի աճուրդը, որը կազմակերպվում է ԱԱ Աուկցիոնով, կկայանա 2014 թվականի մարտի սկզբին: Նկարները, քանդակները, հնաոճ իրերը, գրաֆիկական աշխատանքներն ու այլ լոտերը կներկայացվեն www.hi-artonline.com(aa.auction.am) արդեն հունվար ամսին, իսկ փետրվարի 14-ից աճուրդի հանված աշխատանքների բնօրինակները կցուցադրվեն «Ոսկե դար» պատկերասրահում:

Մասնակցության պայմաններին ծանոթանալու, այս կամ այն լոտը ձեռք բերելու ցանկությունը կարելի է արտահայտել ինտերնետային կայքի օգնությամբ կամ այցելելով արվեստի կենտրոն:

Ծրագրերը եւ ցուցահանդեսներն իրականացնում է «Աբրահամ եւ Աննա աուկցիոն» կենտրոնը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ Orange-Ի ՑԱՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐՈՎ ԲՋՋԱՅԻՆ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՖԻԼՄ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳԻ «ՕՍԿԱՐԻ» ԱՅՍ ՏԱՐՎԱ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՖԻԼՄ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳԻ «ՕՍԿԱՐԻ» ԱՅՍ ՏԱՐՎԱ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական