Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐՍԿՍՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎԱՑՆԵԼ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ

21/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Սահմանին տեղի ունեցած վերջին խախտումները վնասում են խաղաղության հեռանկարները: Այս մասին դեկտեմբերի 19-ի ուշ երեկոյան տարածված մամուլի հաղորդագրությամբ ընդգծում են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի ավարտին:

ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված մամուլի հաղորդագրության համաձայն, Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Իգոր Պոպովն ու Ջեյմս Ուորլիքը ամփոփել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ տարածաշրջան այցելությունը դեկտեմբերի 15-19: Ըստ այդմ, դեկտեմբերի 15-ին համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Բաքվում էին, 16-ին` Երեւանում, 17-ին էլ հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ:

Հաղորդագրությունը թվագրված է դեկտեմբերի 19-ով` տարածման վայր նշելով Երեւանը: Թե դեկտեմբերի 18-19-ին համանախագահներն ինչ են արել եւ որտեղ` չի մանրամասնվում:

Ամեն պարագայում, հաղորդագրությունը հիշեցնում է նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան նախագահների մակարդակով հանդիպումը, որին հաջորդեց արտգործնախարարների մասնակցությամբ քննարկումը արդեն դեկտեմբերի 4-5-ին Կիեւում: Ըստ այդմ, վճռականություն է հայտնվել շարունակելու բանակցությունները 2014-ի հունվարին: Նախագահների հաջորդ հանդիպումը նախապատրաստելու նպատակով իրականացվելիք արտգործնախարարների հանդիպումից հետո էլ համանախագահները կլինեն Շվեյցարիայում` ԵԱՀԿ-ում նախագահող երկրի հետ խորհրդակցությունների նպատակով:

Համանախագահները ընդգծել են, որ սահմանին խախտումները վնասում են խաղաղ գործընթացի հեռանկարները: Նրանք կոչ են արել կողմերին «ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը, եւ աշխատել պահպանել այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի բանակցային սեղանի շուրջն առաջընթաց գրանցելուն»:

Փաստացի բանակցությունների վերսկսման հետ համանախագահները ինչ-որ հույսեր իսկապես կապում են, քանի որ կոչ են անում ապահովել բանակցություններում առաջընթացի հասնելուն նպաստող մթնոլորտ, միեւնույն ժամանակ կրկին հավասարության նշան դնելով կողմերի միջեւ, ինչը գուցե դիվանագիտական կամ մաքոքային մոտեցմամբ կարելի է արդարացի համարել, սակայն արդյունավետ` ոչ մի կերպ:

Մյուս կողմից, հետաքրքրական է, որ վերջին շրջանում ինչպես թվիթերյան կարճ հաղորդագրություններով, այնպես էլ մամուլի հետ առավել շատ շփվելու մոտեցմամբ զգալի ակտիվություն է դրսեւորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը մինչեւ համանախագահների անունից մամուլի հաղորդագրության տարածումը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը:

Ուորլիքը տեղեկացրել է, որ Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները 90 րոպե առանձնազրույց են ունեցել, որին որեւէ մարդ ներկա չի եղել, զրույցն էլ, ըստ ամերիկացի համանախագահի, ավարտվել է հավատով, թե նախագահները կարող են միմյանց հետ աշխատել: Ուորլիքը Վիեննայի հանդիպումը կառուցողական է որակել:

Հարցին, թե ո՞րն է ամենադժվարին խնդիրը նախագահների քննարկումներում, ամերիկացի համանախագահը նշել է, թե կան մի շարք շատ դժվարին հարցեր, որոնց պետք է անդրադառնալ: «Դա է պատճառը, որ այդ խոսակցությունը շարունակվում է արդեն 20 տարվա հրադադարից հետո: Դրանք դժվարին խնդիրներ են, սակայն, իրոք, ես հավատում եմ, որ երկու կողմերը կարող են գտնել ճանապարհ դեպի առաջ, որը, իրոք, օգնի երկու կողմերին, որ երկու կողմերը կարող են տեսնել ճանապարհ դեպի առաջՙ կարգավորում, որ, իրոք, ոչ մեկը չկորցնի եւ բոլորը շահեն… Ոչ թե որ ժողովուրդըՙ լինի Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի, զոհողություններ անի: Ոչ, մենք դա չենք խնդրում: Մեր հույսն այն է, որ կողմերը, բոլոր կողմերը կհամարեն, որ իրենց շահերից է բխում այս ձգձգվող հակամարտությանը երկարատեւ, խաղաղ կարգավորում գտնելը», մանրամասնել է Ուորլիքը:

Բոլոր խնդիրների շարքում ամերիկացի դիվանագետը մեծապես կարեւորել է «խոր անվստահությունը բոլոր կողմերի միջեւ»: Ուորլիքի համոզմամբՙ այդ հարցը լուծելու ճանապարհը ժողովուրդների միջեւ շփումների մակարդակում է, ընդ որում` հայերը, ադրբեջանցիները, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում են լավագույնը իրենց ընտանիքների համար, ապագայի համար, նրանք ցանկանում են խաղաղություն եւ բարգավաճում, ու ոչ ոք չի ուզում պատերազմ:

Թուրքական համատեքստում դեսպան Ուորլիքը կրկին հավաստիացրել է, որ ղարաբաղյան կարգավորման առումով Թուրքիայի եւ նրա տարածաշրջանային հարաբերությունների հետ ոչ մի առնչություն չկա, թեեւ Թուրքիան, որպես հարեւան, դերակատարություն ունի տարածաշրջանում: Ինչ վերաբերում է Իրանին, ապա, ըստ Ուորլիքի, ներկայումս որեւէ խողովակ չկա Իրանի հետ:

«Սա մի հակամարտություն է, որը կարող է լուծվել, եւ ես իրոք հույս ունեմ, որ քաղաքական առաջնորդները կարող են ուղի գտնել հանուն մարդկանց», հույս է հայտնել ամերիկացի դիվանագետը, ընդգծելով, որ «Ադրբեջանում, Հայաստանում եւ, անշուշտ, Լեռնային Ղարաբաղում» մեծացող նոր սերունդը միմյանց չի ճանաչում ու տեսնում է միայն լրատվամիջոցներով, ինչն աղավաղվում ու սխալ է մեկնաբանվում: Տվյալ դեպքում կարելի է ենթադրել, որ եթե նախկինում հայ-ադրբեջանական մերձեցման սակավաթիվ փորձեր էին արվում, ապա հիմա, հնարավոր է նաեւ ԱՄՆ-ից եկող միջոցներով, դրանք ինտենսիվանան:

Մյուս կողմից, եթե այս ամենին ավելացնենք նաեւ, որ Եվրոմիության անունից էլ են հնչում քաղաքացիական հասարակության ու ընդհանրապես հակամարտության կողմերի հասարակությունների շփումների անհրաժեշտությունն ու կարեւորությունը, ապա հաջորդ տարվանից կարելի է սպասել այդ շփումները գործնականում հնարավոր դարձնելուն ուղղված քայլեր: Ուղղակի հուսանք, որ չի լինի նույն «արդյունավետությունը», ինչ ամերիկյան ներգրավվածությամբ ստացվեց հայ-թուրքական հարթակում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱԶԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ` ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ

Հաջորդ գրառումը

ՁՎԻ ԴԵՖԻՑԻՏ ԵՎ ԳՆԱՃ ՉԵՆ ԼԻՆԻ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՁՎԻ ԴԵՖԻՑԻՏ ԵՎ ԳՆԱՃ ՉԵՆ ԼԻՆԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Փաշինյանը գրում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց...

ԿարդալDetails

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025

Տեսանյութ. Ներգաղթածների դեմ  ռեյդերը զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել Լոս Անջելեսում

07/06/2025

ԱՄՆ-ին անհրաժեշտ է նոր քաղաքական կուսակցություն. Մասկ

07/06/2025

Մոսադը մասնակցո՞ւմ է ուկրաինական անօդաչուների կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումներին

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական