Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԴՐԵՅ ԲԱՐԱՆՈՎԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՀՊԵՆ-Ի ՀԵՏ

20/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Հ.

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջազգային փառատոնի գալա համերգը: Համերգային ծրագրով հանդես եկան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` անվանի ջութակահար Անդրեյ Բարանովի հետ:

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ համերգային ծրագրում կնհչեն միմիայն Խաչատրյանի ստեղծագործությունները: Ի դեպ, այս համերգային ծրագիրը երիտասարդական նվագախումբը կատարել է նաեւ Մոսկվայում:

Ի դեպ, Բարանովը կատարելու է Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», որի երաժիշտն ստեղծագործությունն սովորել է հատուկ փառատոնին կատարելու համար:

«Կոմպոզիտորի հոբելյանին նվիրված փառատոնը մեծ ոգեւորությամբ անցավ. փառատոնը նպաստեց ոչ միայն Խաչատրյանի գործերի քարոզչությանը, այլ նաեւ մենք փորձեցինք ներկայացնել նրա գործերն այլ ֆորմատով: Խոստանում ենք, որ փառատոնը կլինի ամենամյա, ինչը շատ մեծ պարտականություն է, քանի որ փառատոնը պետք է ամուր հիմք ունենա, որպեսզի շարունակություն էլ ունենա»,-ասաց Սմբատյանը:

Խոսելով Բարանովի մասին` Սմբատյանն ասաց, որ իրենք արդեն համագործակցել են. նոյեմբերի 24-ին, ՀՊԵՆ-ը Բարանովի հետ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում համատեղ համերգով է հանդես եկել:

Բարանովը երաժշտական աշխարհ է մտնել նախքան… ծնվելը, քանի որ, ինչպես ասաց երաժիշտը, ծնվել է երաժիշտների ընտանիքում. «Երախտապարտ եմ ծնողներիս, որ լավագույն երաժիշտների միջոցով ինձ սովորեցրել են հասկանալ եւ սիրել դասական երաժշտություն: Ինձ համար ավելի հեշտ է կատարել երաժշտությունը, քան` խոսել դրա մասին», եւ ավելացրեց. «Ես վաղուց էի երազում Խաչատրյան կատարել եւ ահա այսօր ինձ տրվել է այդ առիթը: Կարծում եմ` այդ ստեղծագործությունը կմտնի իմ երգացանկ, քանի որ Խաչատրյանը բացառիկ կոմպոզիտոր է»:

Ի դեպ, Բարանովը 2012-ին մասնակցել է Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթին եւ հաղթելով` ստացել է Ստրադիվարիուսի «Հագինս» ջութակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՐՔԵՐԻ ՊԱԿԱՍ Է ԶԳԱՑՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական