Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՍԵՐԲԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐՙ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարության եւ Սերբիայի Վոեվոդինա մարզի մշակույթի վարչության միջեւ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` 2013 թ. դեկտեմբերի 18-22-ը Երեւանում կանցկացվի Սերբիայի մշակույթի օրեր: Պատվիրակության կազմում ընդգրկված են Նովի Սադ քաղաքի մշակույթի գործիչներ Դրագան Իլիչը, Սվետոզար Նեշիչը, Ալեքսանդր Գլիգիչը, Սլոբոդնկա Ստեւիչը, Դարկո Պոլիչը, Դանիել Բաբիչը:

Սերբիայի մշակույթի օրերի ընթացքում պատվիրակությունը կներկայանա մշակութային ծրագրով. դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Ռուսական արվեստի թանգարանում կբացվի գեղանկարիչ Դանիել Բաբիչի աշխատանքների ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 30-ը: Նույն օրը ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ինգմար պիանո դուո» դուետի համրգը (Ալեքսանդր Գլիգիչ, Սլոբոդնկա Ստեւիչ):

Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ին Հայաստանի ազգային գրադարանում Դարկո Պոլիչը կներկայացնի Նովի Սադ քաղաքում հայկական եկեղեցու վերակառուցման նախագիծ: Իսկ երեկոյանՙ ժամը 19:30-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում կրկին ելույթ կունենա «Ինգմար պիանո դուո» դաշնամուրային դուետը:

Հայաստանի մշակույթի օրեր Սերբիայում անցկացվել են 2010 թվականից: Վերջին միջոցառումըՙ 2011 թ. հունվարի 19-ից փետրվարի 6-ը Նովի Սադ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանում Ս. Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսն էր եւ արվեստագետի ֆիլմերի ցուցադրությունը: