Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ «ՉԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ

18/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Թվում էրՙ Մաքսային միությանն անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ի հայտարարությունից, դրան հաջորդած հայ-ռուսական ամենատարբեր մակարդակի շփումներից եւ հատկապես ՌԴ նախագահ Պուտինի Հայաստան այցից հետո ռուսաստանյան փորձագիտական շրջանակները գոնե հրապարակային դրսեւորումներում չափազանց զգույշ կգտնվեն Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ դատողություններում:

Բայց դա միայն թվում էր: Իրականում կա ռուսաստանյան քաղաքագետների մի խումբ, որի ներկայացուցիչներն ադրբեջանական լրատվամիջոցների մշտական վիզավիներն են: Այս խումբն, ահա, աչքի է ընկնում հայ-ռուսական հարաբերությունների եւ ԼՂ հարցի մասին չափազանց «էքստրավագանտ», եթե ավելին չասվի, դիտարկումներով:

Հերթական «բացահայտումներն» արել է PolitRus. com վերլուծական-փորձագիտական ցանցի ղեկավար Վիտալի Արկովը (տես http://www.vesti.az/news/185518): Ըստ Արկովիՙ «Լեռնային Ղարաբաղի` Հայաստանի հետ միանալը Մաքսային միությանը կառաջացնի Ադրբեջանի լիովին արդարացի բացասական վերաբերմունքը: Դա` մի կողմից:

Մյուս կողմից էլ, եթե Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին փաստաթղթերում վերապահում արվի, որ դրանք չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա, եւ Հայաստանը դրանք ստորագրի, ապա դրանով իսկ իրեն կբացահայտի կեղծիքի մեջ, չէ՞ որ մինչ այժմ նա Լեռնային Ղարաբաղը համարում է իր տարածքը»:

Նախ, ո՞վ է լսել, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը համարի իր տարածք: Եթե այդպես լիներ, ապա ի՞նչ իմաստ կունենային բանակցությունները, որ Ադրբեջանի հետ վարվում են ամենաբարձր մակարդակով: Մի՞թե ռուսաստանցի փորձագետը տեղյակ չէ, որ Հայաստանը բանակցություններում պաշտպանում է ոչ թե Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրավազորության իր, այլ` ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Վիտալի Արկովն, իհարկե, տեղյակ է այդ ամենին: Հակառակ դեպքում պետք է կասկածել, որ ռուսաստանյան փորձագիտա-վերլուծաբանական կենտրոնը ղեկավարում է ԼՂ խնդրին անիրազեկ մեկը, իսկ դա պատիվ չի բերում ոչ միայն նրան, այլեւ` Ռուսաստանին` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի:

Իրականում Վիտալի Արկովն ունի խնդրի «սեփական» պատկերացումը: «Նրա» կարծիքով, «գոյություն ունի լիովին բանական տարբերակ, բայց հազիվ թե Բաքվին եւ Երեւանին բավարարող տարբերակ` դուրս բերել Հայաստանի (՞՞՞- Վ. Ա.) զորքերը Լեռնային Ղարաբաղի (՞՞՞- Վ. Ա.) տարածքից, մտցնել այնտեղ Ռուսաստանից եւ Վրաստանից (պատկերացնում եք` ռուս-վրացական «դեսանտ» Լեռնային Ղարաբաղո՞ւմ- Վ. Ա.), թույլ տալ, որ փախստական ադրբեջանցիները վերադառնան այնտեղ (իսկ ո՞ւր գնան Շահումյանից, Գետաշենից, Մարտակերտի հյուսիսարեւելյան գոտուց փախստական հայերը- Վ. Ա.) եւ տարածքը, տեղական իշխանության մարմիններով հանդերձ, հայտարարել ինքնավարություն` Մաքսային, իսկ հետագայում` Եվրասիական միության իրավազորության ներքո: Պայմանով, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը նույնպես կանդամակցեն նշված կազմավորումներին»:

Կրկնենք` Վիտալի Արկովն «իր տարբերակն» առաջարկել է ադրբեջանական vesti.az-ի միջոցով: Ընդ որում, վերապահում է արել, որ այն «հազիվ թե բավարարի Երեւանին եւ Բաքվին»: Այդ դեպքում ո՞ւմ է բավարարում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի «տարածքը հռչակվի ՄՄ, իսկ հետագայում` Եվրասիական միության իրավազորության ենթակա ինքնավարություն»: Միայն փորձագետ Վիտալի Արկովի՞ն, թե՞…

Հարցը կարելի է թողնել անպատասխան: Հնարավոր է նաեւ չնկատելու տալ, որ ռուսաստանյան փորձագիտական որոշ շրջանակներ Ադրբեջանին հետեւողականորեն ինչ-ինչ ակնարկներ են անում: Բայց, այդուհանդերձ, հարկ է նաեւ ընդունել, որ Ռուսաստանում, ինչպես եւ ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում չկան այսպես կոչված «անկախ» վերլուծական-փորձագիտական կենտրոններ: Փաստ է, որ դրանք սպասարկում են այդ պետությունների կամ առանձին քաղաքական վերնախավի շահերը:

Ընդունենք, որ PolitRus.com-ը Կրեմլի նախագիծը չէ, այլ` ինչ-որ քաղաքակաան շրջանակների, եւ Վիտալի Արկովն արտահայտել է վերջիններիս տեսակետը: Բայց նույնիսկ այդ դեպքում նրա «տարբերակից» ստացած ծանր տպավորությունը չի մեղմվում այն պարզ պատճառով, որ ՌԴ պաշտոնական շրջանակներն էլ ասում են, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը «դրականորեն կազդի ԼՂ խնդրի կարգավորման վրա»:

Կա, իհարկե, նաեւ «պահեստային հնարավորություն»` ենթադրել, որ, գուցե, vesti.az-ը նենգափոխե՞լ է ռուսաստանցի փորձագետի մտքերը: Այսպես հնարավոր կլիներ մտածել, եթե Վիտալի Արկովը միակը լիներ, ով մշտական կապի մեջ է ադրբեջանական լրատվամիջոցների հետ: Ցավոք, այդպես չէ, ուրիշները նույնպես «աղ են ցանում» ՄՄ-ին Հայաստանի միանալու հետ կապված տրամադրություններին: Ուստի մեզ մնում է կրկնել վերնագիր հարցադրումը` ո՞վ է, որ «չի վերահսկում» ռուսաստանցի փորձագետներին…

Նախորդ գրառումը

ԱՅԱԹՈԼԼԱՀ ԱՄԵԼԻ. ԽՈՋԱԼՈՒԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԷԻՆ «ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԵՎ «ՄՈՍՍԱԴԸ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական