Ճապոնիայում ստեղծված ռոբոտներից մեկը հանձնել է ընդունելության քննություններ, որոնք նրան թույլ կտային սովորել երկրի մասնավոր համալսարանների 70 տոկոսում: Ռոբոտը բարձր գնահատականներ է ստացել Ճապոնիայի պատմությունից, համաշխարհային պատմությունից եւ մաթեմատիկայից, ցածր գնահատականներՙ անգլերենից եւ ճապոներենից, քանի որ տեքստերը հասկանալու համար անհրաժեշտ են ավելի խոր գիտելիքներ:
Այդուհանդերձ քննական հանձնաժողովի անդամները նշել են, որ Տորոդո-կուն անվանակոչված ռոբոտը ունի մեծ հնարավորություններ: «Վեստի» հեռուստաալիքը հաղորդում է, որ ռոբոտը ստեղծած գիտնականները ներկայումս փորձում են այն կատարելագործել եւ հասցնել այնպիսի մակարդակի, որ կարողանա ընդունելության քննություններ հանձնել Տոկիոյի համալսարանումՙ երկրի ամենահեղինակավոր բուհերից մեկում: