Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է

Պեկինում մեկնարկել է համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցաշարը, որի մասնակիցների թվում է Լեւոն Արոնյանը: Առաջին օրը կայացան արագ շախմատի մրցաշարի առաջին 4 տուրերը:

Արոնյանն անհաջող մեկնարկեցՙ սպիտակներով պարտվելով Վան Հաոյին: 2-րդ տուրում հայ շախմատիստը հաշտություն կնքեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ: Հաջորդ տուրում Լեւոնը վերջապես անդրանիկ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով վիետնամցի Լե Քուանգ Լիեմի նկատմամբ: 4-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Այսօր կկայանան արագ շախմատի մրցաշարի ավարտական 3 տուրերը: 4 տուրից հետո Արոնյանն ունի 2 միավոր: 5-րդ տուրում նա սեւերով կմրցի նույնպիսի արդյունք ունեցող Շահրիյար Մամեդյարովի հետ:

Մրցաշարի առաջատարը 3,5 միավորով հունգարացի Պետեր Լեկոն է: 3-ական միավորով նրան հետապնդում են Սերգեյ Կարյակինը եւ Վան Հաոն: Ալեքսանդր Գրիշչուկը, Վան Յուեն, Յան Նեպոմնյաշչին եւ Գատա Կամսկին վաստակել են 2,5-ական միավոր: