Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԲՈՐՈՒՍԻԱՆ» ՄԵԾ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼԻ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ

13/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ութ հանդիպումներով վերջնագիծը հատեց ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը: Դորտմունդի «Բորուսիան» Մարսելում տեղի համանուն թիմի հետ չափազանց ծանր մրցապայքարում խաղավերջում կարողացավ կորզել հաղթանակը (2-1) եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Ուրախալի է, որ խփած հաղթական գոլում իր մեծ ներդրումն ունեցավ Հենրիխ Մխիթարյանը, որի ձախ եզրով անցումից սկսվեց գոլային ավարտ ունեցած կոմբինացիան:

Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանն իր տպավորություններն է հայտնել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին. «Մենք շատ հպարտ ենք: Հիանալի հանդիպում անցկացրինք, թեեւ չիրացրինք գոլային մի շարք պահերը: Խաղի ընթացքում տեղեկացանք, որ «Նապոլին» հաղթում է «Արսենալին» 1-0 հաշվով, ուստի մեր ողջ ուժերը ներդրեցինք ցանկալի արդյունքի հասնելու համար: Կարող էինք խմբային փուլն ավարտել 3-րդ տեղում, սակայն լավ կատարեցինք մեր աշխատանքն ու դարձանք F խմբի հաղթող:

Միշտ էլ դժվար է խաղալ մի թիմի դեմ, որը թեեւ 10 հոգով էլ հուսալիորեն էր պաշտպանվում, նաեւ հարձակվում էր ու գոլ խփելու հնարավորություն ուներ: Կարողացանք ազատ տարածություններ գտնել ու 2-րդ գոլը խփել: Այս տարի շատ դժվար խմբում էինք հայտնվել, ինչպես նախորդ տարի: Կային մարդիկ, որ կասկածում էին մեր հաջողությանը: Գուցե անհնարինն արեցինք: 2-րդ գոլից հետո շատ ուրախ էի, քանի որ հաջողվեց խաղը հաղթական ավարտի հասցնել ու շարունակել պայքարը 1/8 եզրափակիչում: Մեր թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են հիանալի հանդիպում անցկացնել»:

Իսկ ահա թե ինչպիսի կարծիք են հայտնել թիմերի մարզիչները:

Յուրգեն Կլոպ («Բորուսիա») – Ընդհանուր առմամբ ամեն ինչ ճիշտ արեցինք, սակայն շատ սխալներ թույլ տվեցինք, չկարողացանք գոլային մի շարք պահերն օգտագործել: Շատ դժվարին խաղ ստացվեց: Գնդակը համառորեն չէր հայտնվում մրցակցի դարպասում: Իմ սաները հսկայածավալ աշխատանք կատարեցին եւ ի վերջո հասան իրենց նպատակին:

Ժոզե Անիգո («Մարսել») – Երբ թիմն ամբողջովին ներդնում է ուժերը, այլ որակի խաղ է ստացվում: Հասկանում էինք, որ նույնիսկ լրիվ կազմով դժվար է դիմագրավել «Բորուսիային», իսկ 10 հոգովՙ առավել եւս: Սակայն մենք այսօր ամաչելու ոչինչ չունենք: Այսօր մեր ֆուտբոլիստներն արժանի խաղ ցուցադրեցին:

«Բորուսիայի» հաղթանակը զրկեց «Նապոլիին» հաջորդ փուլի ուղեգրից: Իտալական ակումբը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Արսենալին» եւ միավորներով հավասարվեց առաջատարներին: «Նապոլիին» ընդամենը մեկ գոլ չբավականացրեց «Արսենալին» շրջանցելու համար: Իտալացիները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայում:

E խմբից պայքարը կշարունակեն «Չելսին» ու «Շալկե-04-ը»: «Չելսին» 1-0 հաշվով հաղթեց «Ստյաուային», գերմանացիները 2 անպատասխան գնդակ խփեցին «Բազելի» դարպասը:

G խմբում ժամկետից շուտ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած Մադրիդի «Ատլետիկոն» 5-րդ հաղթանակը տոնեցՙ 2-0 հաշվով պարտության մատնելով «Պորտոյին»: Դրանով իսպանացիները մեծապես նպաստեցին «Զենիթի» հաջողությանը, որը թեեւ Վիեննայում 1-4 խոշոր հաշվով պարտվեց «Աուստրիային», սակայն 6 միավորով գրավեց 2-րդ տեղը եւ իրավունք ստացավ հանդես գալու 1/8 եզրափակիչում:

H խմբում «Բարսելոնը» «Կամպ Նոու» մարզադաշտում ջախջախեց «Սելթիկին» (6-1): Այդ խաղում Պիկեն բացեց հաշիվըՙ դառնալով միջազգային պաշտոնական մրցումներում «Բարսելոնի» հոբելյանականՙ 1000-րդ գոլի հեղինակը: Իսկ հանդիպման հերոսը բրազիլացի Նեյմարն էր, որը ոչ միայն բացեց գոլերի հաշիվը չեմպիոնների լիգայում, այլեւ դարձավ հեթ տրիկի հեղինակ: «Բարսելոնը» նախորդ տուրում էր ապահովել հաջորդ փուլի ուղեգիրը: Իսկ ահա 2-րդ ուղեգրի համար համառ պայքար էր ծավալվել «Միլանի» եւ «Այաքսի» միջեւ: Գոլազուրկ ոչ-ոքին «Միլանին» ուղեգիր պարգեւեց:

Խաղից առաջ «Այաքսի» մոտ 500 ֆանատներ հարձակվել են «Միլանի» խանութի վրա: Իտալական ոստիկանության հետ բախումների ընթացքում 2 մարդ դանակով վիրավորվել է: Նրանցից մեկի վիճակը բավականին լուրջ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Yes, we have» ԳՐՔԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական