Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ԲՈՒԶԱՆԴԻ 13-21 ՀԱՍՑԵՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆՙ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ա. Մ.

Կառավարության որոշմամբ երեկ ավելացվեց առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով հավաքված գումարից «Երեւան» հիմնադրամին վճարման ենթակա գումարը, որն ուղղվելու է Բուզանդի 13-21 հասցեների իրացված տարածքների բնակիչներին ֆինանսական լրացուցիչ օժանդակություն տրամադրելուն: Հիշեցնենք, որ այս հասցեների բնակիչները նախկին կառուցապատողից չէին ստացել իրենց բնակարանները, քանի որ կառուցապատող ընկերությունը դադարեցրել էր շինարարությունը եւ ընդհանրապես իր գործունեությունը: