Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2014-Ի ԲՅՈՒՋԵՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ` ԿՈՒՏԱԿԱՅԻՆՈՎ ՀԱՆԴԵՐՁ

13/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում 70 կողմ, 40 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց 2014 թվականի բյուջեի նախագիծը, որը մինչ այդ ընդդիմադիրների կողմից մի լավ քննադատվել էր, ու հատկապես նրա այն բաղադրիչը, որով ներդրվում է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Պատգամավորների ներկայացրած 326 առաջարկից ամբողջությամբ կամ մասնակի ընդունվել է 81-ը, անընդունելի համարվել 87-ը: Լրամշակված բյուջեի եկամտային մասը կկազմի 1 տրիլիոն 135 մլրդ 900 մլն դրամ, ծախսերի գծովՙ պլանավորված է 1 տրիլիոն 246 մլրդ 400 մլն դրամ, դեֆիցիտը կկազմի 110 մլրդ 500 մլն դրամ: Նախորդ օրը բյուջեի հանդեպ իրենց բացասական դիրքորոշումներն էին ներկայացրել «Ժառանգությունը», ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, եւ հենց այդ խմբակցությունների պատգամավորներն էլ դեմ են քվեարկել բյուջեին:

Իսկ երեկ արդեն խոսեց վարչապետ Տիգրան Սարգսյանը ` նշելով, որ պատգամավորների շատ առաջարկներ դեռ ամիսներ լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում, եւ առաջարկների միայն 27 տոկոսն է մերժված համարվում: Բյուջեի առաջնահերթությունների մասին «Ազգը» բազմիցս գրել է` չենք կրկնի: Վարչապետը նշեց, թե Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանն հարաբերական առավելություններ է ձեռք բերելու թեթեւ արդյունաբերության ոլորտում, իսկ երկու ոլորտի` կաշեգործության եւ տեքստիլ արդյունաբերության ծրագրեր արդեն իսկ կառավարության հավանությանն են արժանացել, նկատի առնելով, որ ՄՄ տարածքում կարելի է նախկինում եղած արտահանման ցուցանիշներն այս ուղղություններով վերականգնել:

Անդրադարձ անելով 2014-ի մի շարք առաջնահերթություններին` վարչապետը մատնանշեց բիզնես միջավարի բարելավման շարունակման անհրաժեշտությունը, որի համատեքստում է հարկային եւ մաքսային վարչարարության բարելավումն ու դատական համակարգի կատարելագործումը: Բիզնես մթնոլորտի բարելավման բաղկացուցիչ որպես նաեւ թվարկեց շինարարության ոլորտի թույլտվության մեխանիզմների կատարելագործումը, որպես Հայաստանում ձեռնտու ներդրումների համապատասխան միջավայր:

Եվ, իհարկե, վարչապետը կանգ առավ ընդդիմադիրների բուռն քննադատությանն արժանացած 2014-ին ներդրվելիք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վրա, որին, իր խոսքով, կառավարությունը նախապատրաստվել է 10 տարի, եւ որ` այդ ռեֆորմն առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եւ տնտեսության բոլոր ոլորտներին: Ռեֆորմի անխուսափելիության մեջ համոզելով իր ընդդիմախոսներին` վարչապետը նշեց, թե 510 հազար կենսաթոշակառուի թոշակների վճարման համար 2014-ին հատկացվել է 240 միլիարդ դրամ, միջին թոշակը կավելանա 15 տոկոսովՙ 31 հազար դրամից հասնելով 36 հազարի, չնայած դրան նա համոզված էր, որ դա բավարար չէ արժանապատիվ ծերություն ապահովելու համար. նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 41 հազար դրամ, իսկ առողջապահական նվազագույն զամբյուղըՙ 51 հազար դրամ, բազային կենսաթոշակըՙ ընդամենը 14 հազար դրամ, պարզ է, որ հարյուրհազարավոր քաղաքացիներ, որոնք ապրում են թոշակների հաշվին, գտնվում են աղքատության շեմից ցածր մակարդակի վրա.«Որպեսզի մենք կարողանանք բազային կենսաթոշակը 14 հազարից հասցնել 41 հազարի, մեզ միայն այդ գործողության համար կպահանջվի առնվազն 270 մլրդ լրացուցիչ ֆինանսավորում: Իսկ դա կնշանակի, որ եթե մեր պետական բյուջեի 48 տոկոսն այսօր սոցիալական ծախսեր են, եւս 20-25 տոկոսային կետով ավելացումը թոշակների վճարումների, մեր պետության համար այնպիսի բեռ է, որ մենք չենք կարող այդ բեռը դնել պետական բյուջեի վրա, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետությունում 500 հազար քաղաքացի է այսօր վճարում եկամտային հարկ, եւ Հայաստանի Հանրապետությունում այսօր գործում է սերունդների համերաշխության սկզբունքը: Այսինքն` այդ սոցիալական հարկի շնորհիվ մենք պետք է ապահովենք մեր ծերացող բնակչության արժանավայել կենսաթոշակները», նշեց վարչապետը:

Ինչպե՞ս լուծել խնդիրը, երբ ունենք ծերացող բնակչություն ու մոտակա 10 տարիների ընթացքում թոշակառուների թիվը շեշտակիորեն ավելանալու է, պետական բյուջեի վրա սոցիալական ծախսերի բեռը` տարեցտարի խորանալու. «Մենք համոզված ենք, որ այն կենսաթոշակային բարեփոխումը, որ մենք ներկայացնում ենք ձեր դատին, այլընտրանք չունի, որովհետեւ մենք ձեզ հետ միասին անցնում ենք ավելի արդար համակարգի, որովհետեւ սերունդների համերաշխության մոդելով կառուցված կենսաթոշակային համակարգը ենթադրում է, որ այսօր թոշակառուն կարող է ստանալ այնքան կենսաթոշակ, ինչքան որ պետությունն ի վիճակի է հավաքագրել իր աշխատող քաղաքացիներից: Իսկ դա նշանակում է աշխատող քաղաքացիների վրա բեռի ավելացում կամ հավասարաչափ թոշակների բաշխում: Եվ մենք ասում ենք` յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտավոր է պետության հետ միասին մտածել իր ապահով ծերության համար եւ պարտավոր է հատկացումներ կատարել ամեն ամիս իր անհատական հաշվի վրա: Լրացուցիչ խթան ստեղծելու համար 2014 թվականի պետական բյուջեի նախագծում մենք հատկացրել ենք 20 մլրդ դրամ, որովհետեւ 275 հազար քաղաքացի հունվարի 1-ից պետք է անցնի նոր համակարգի, եւ առաջին վճարումները, մինչեւ փետրվարի 20-ը, պետք է իրականացնեն իրենց անհատական հաշվառման հաշիվների վրա: Եվ պետությունը ստանձնում է պարտավորություն 5 տոկոսով ավելացնել իրենց խնայողությունը, այսինքն` կրկնապատկել այն 5 տոկոսային վճարումը, որն իրականացնում է յուրաքանչյուր աշխատող քաղաքացի:

Տարիների ընթացքում կուտակված միջոցները խթանելու են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը, որովհետեւ մենք ձեւավորելու ենք «երկար փողերի» շուկա, առանց որի չի կարող լինել նաեւ երկարաժամկետ ռեսուրսների գոյացում մեր տնտեսական համակարգում, եւ երկարաժամկետ ռեսուրսները չեն ուղղվելու մեր տնտեսության զարգացմանը», բացատրեց Տիգրան Սարգսյանը:

Նրա կարծիքով` ռեֆորմը հաջողելու է: 275 հազար քաղաքացի ինքնուրույն պետք է որոշում կայացնի, թե որ կուտակային սխեմային է ինքն ուզում մասնակցել: 275 հազար քաղաքացի ամեն ամիս վերահսկելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, օպերատորին, որը կառավարելու է կենսաթոշակային հիմնադրամը, վերահսկելու է տոկոսադրույքները, թե ինչպիսի տոկոսադրույքներ են նրանք ստանում այդ խնայողությունների դիմաց, արդյոք արդյունավե՞տ են կառավարում իրենց միջոցները: Դա իրենք իրականացնելու են առնվազն 40-45 տարվա կտրվածքով, ու երբ անցնեն թոշակի` իմանալու են ստանալիքը:

Ահա այսպես մանրամասն վարչապետը հարկ համարեց կանգ առնել կենսաթոշակային բաղադրիչի վրա, չնայած, միեւնույն է, այս բարեփոխման ընդդիմախոսներից Արծվիկ Մինասյանը հնարավորություն գտավ մի այլ օրենքի քվեարկության ժամանակ վարման կարգով ձայն վերցնել եւ վարչապետին ասել, թե կհանդիպեն Սահմանադրական դատարանում, քանի որ խորհրդարանական 4 ուժ դիմելու է ՍԴ այս ռեֆորմի սահմանադրականության հարցով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՐԱՐԱՏԸ» ՎԵՐԱՆԱՅՈՒՄ Է ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ՖՐԱՆՍԻԱ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ՖՐԱՆՍԻԱ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

Այսօր Հայաստանի ճարտարապետների պալատը 172 անդամ–ճարտարապետների անունից հայտարարություն է տարածել, որտեղ խորը մասնագիտական մտահոգությունն են հայտնել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ընթացիկ...

ԿարդալDetails

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025

Երկար տևած հակաեկեղեցական արշավը ստանում է իր վերջնական նպատակի կոնտուրները. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական