Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թոշակառուներ, առա՞ջ…

Գեղամ Մկրտչյան
28/11/2025
- 28 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
36
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցյալ դարի 70-ական թվականների մեր ուսանողական միջավայրում մի ժամանակ բանավոր արձակ բանաստեղծության նման այսպիսի մի կարճ կատակ-«պատում» շրջանառվեց: Քիչ աղոտ հիշողությամբ՝ մոտավորապես հետեւյալը. «Մենք իրար սիրում էինք: Ամիսը մեկ հանդիպում էինք, գնում կինո, թատրոն, սրճարան… եւ այլն: Բայց մի օր չար մարդիկ մեզ բաժանեցին: Ու հիմա մենք չենք հանդիպում… Ես այլեւս չեմ գնում կինո, թատրոն, այլուր: Ես առանց քեզ տխուր եմ: Ես ուզում եմ, որ մենք նորից միասին լինենք: Ես քեզ սիրում եմ… թոշակ»: Երեւի հասկանալի եղավ՝ խոսքը ուսանողական կրթաթոշակի մասին էր: Որը, այն ժամանակվա անվճար կրթության պայմաններում հատկապես եթե տանից էլ համարյա այդքան ունենում էիր, մայրաքաղաքում ոչ-երեւանցի ուսանողիդ բավարարում էր ե՛ւ ապրելու (նաեւ վարձով), ե՛ւ կինո, թատրոն գնալու, գրքեր գնելու, ե՛ւ անգամ ընկերությունից հետ չմնալու համար:

Մի բան, որն այսօր, գաղտնիք չէ, չի բավարարում ներկա կենսաթոշակառուների՝ մեր երկրում ամբողջ մի կյանք ջանք ու վաստակ ներդրած եւ տարիքն առած մարդկանց զգալի մասին՝ քիչ թե շատ արժանապատիվ ապրելու համար:  Գուցե առայժմ այդքան կարող է ապահովել մեր պետությունը: Պետական պաշտոնյաներն ասում են՝ առայժմ ավելին հնարավոր չէ: Փոխարենը վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, կառավարության ամսույս 6-ի նիստում խիստ տոնով երկու շաբաթ ժամանակ տվեց համապատասխան պաշտոնյաներին՝ սահմանելով ու պահանջելով, որ այսուհետեւ «բոլոր թոշակառուները թոշակը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով»: Չգիտենք՝ վարչապետը նման պահանջից առաջ խորհրդակցե՞լ է գործի պատասխանատուների, ոչ շահագրգիռ մասնագետների հետ, առաջնորդվե՞լ է դրա հետ կապված իրավիճակային վերլուծությամբ թե ոչ, կամ գործադիրին ի՞նչ է տալիս բոլորին պարտադիր «էլեկտրոնային դաշտ» բերելը, բայց որ այս կատեգորիկ վճիռը հատկապես գյուղական եւ տարբեր այլ կարգի թոշակառուների համար արհեստական նոր խնդիրներ է ստեղծելու, թերեւս ակնհայտ է:

Տեխնիկական առաջընթացն, իհարկե, կանգ չի առնում, բայց այն միշտ չէ, որ բարիք է: Մանավանդ եթե ներդրվում է հապշտապ, առանց բավարար նախապատրաստման եւ առանց դրա բացասական հետեւանքները հաշվի առնելու: Թոշակառու մարդկանց հետ կապված այս դեպքում, թվում է, սա կամայական որոշում է, եւ եթե կառավարությունը պահանջում է որ, օրինակ, մեծ թիվ կազմող գյուղական բնակավայրերում ապրող բոլոր թոշակառուներն էլ բանկոմատով ստանան իրենց թոշակները, պետք է նախ գոնե ամեն գյուղում տեղադրվեին դրանք՝ ծեր, հիվանդ, միայնակ մարդկանց եւ մյուս տարեցներին հարկադիր «զորաշարժի» չենթարկելու, չզայրացնելու-վիրավորելու ու ամեն անգամ չտանջելու համար:

Իսկ ի՞նչ են ասում իրենք՝ թոշակառուները կամ այդպիսիք ունեցող նրանց հարազատները, քաղաքացիները: Ներկայացնենք համացանցում մեզ առաջինը պատահած առանձին լրատվական եւ այլ կայքերի ֆեյսբուքյան էջերում խնդրի վերաբերյալ տեղ գտած արձագանքներից մի փոքր մաս, ի բաց առնելով ակնհայտ ոչ կոռեկտ բառապաշարով արձագանքներն ու ձեւակերպումները: Չունենալով տվյալ անձանց համաձայնությունները, չենք գրի նրանց լրիվ անուն-ազգանունները:

Ազնիվ Հ.– Թոշակառուները, հատկապես միայնակները, կանգնելու են լուրջ խնդիրների առաջ, եւ այս… օրենքը վտանգավոր է: Եթե ընդունվի, խառնաշփոթ է լինելու ու քաշքշուկ:

Շողիկ Տ.– Մայրս երկրորդ կարգի հաշմանդամ է, հազիվ քայլում է, ո՞նց եմ տանելու բանկ, որ քարտ հանեմ: Թող ուրեմն հրաման տա, որ բանկի աշխատակիցները գան տուն ու գործընթացն իրականացնեն:

Մարիետա Ս.– Թոշակառուն 97 տարեկան է, մի կերպ է քայլում, ինչպե՞ս վարվել:

Աիդա Ս.– Ասենք մի պահ պատկերացում ունե՞ս գյուղի 87 տարեկան կույր կին՝ ո՞նց է ստանալու:

Էլմիրա Ք.– Բա միայնակ թոշակառուն որ չի կարողանում դուրս գա՝ դա ո՞նց պետք է լինի:

Գայանե Պ.– Հերիք է, էլի, մի հատ էլ մարդկանց կարծիքը հարցրեք: Թոշակառուն կարո՞ղ է քարտից օգտվի, ոչ բոլորն են կարողանում, ինչո՞ւ եք խեղճ ծեր մարդուն  սթրեսի ենթարկում: Ժողովրդին դարձրիք հոգեկան հիվանդ, ինչքա՞ն կարելի է:

Արմեն Ս.– Որ թոշակառուի հաշվին բանկե՞րը հարստանան…

Արարատ Դ.- Ինչո՞ւ եք վատ վիճակի մեջ դնում մարդկանց: Այդպե՞ս եք հարգում մեծերին, գոնե թոշակները բարձրացրեք:

Սոֆյա Մ.– Ի՞նչ ես ընկել թոշակառուների հետեւից, մի քանի կոպեկ կտաք՝ քթներիցս կբերեք, զզվեցրիք, ամոթ է:

Հասմիկ Թ.– Խայտառակ որոշում է:

Արուսյակ Ա.– Էլի ժողովրդի դեմ մի բան մոգոնեց…

Կարինե Մ.– Եկեղեցուց «պրծավ», հիմա էլ կպավ խեղճ կիսասոված թոշակառուներին. էս ի՞նչ պատիժ է մեր գլխին, այ ժողովուրդ:

Արմիդա Գ.– Ինչո՞ւ եք բեւեռվել էդ թշվառ թոշակի վրա… բան ու գործ թողած՝ ընկել էդ տանջված անճար ծերերի ետեւից: Ամոթ է, թողեք մարդիկ խաղաղ ծերությունը ապրեն: Սա իրավունքների ոտնահարում է:

Շողիկ Ի.– Դուք իրավունք չունեք սահմանափակել մարդու իրավունքները… Դուք բռնանում եք մարդու իրավունքների վրա, եւ դեռ ձեզ ժողովրդավար եք համարում:

Կարինե Ղ.– Հետո ասում են արտագաղթ չլինի. Ով հնարավորություն ունենա՝ կփախչի, մանավանդ թոշակառուն:

Հռիփսիմե Ն.– Իսկ ե՞րբ կկիրառեք ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ ապահովելու օրենսդրական քայլեր, մարդասիրական ծրագրեր…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիմա ինչպե՛ս նայեմ նրանց երեսին… Ասողիկ աբեղա Կարապետյան

Հաջորդ գրառումը

Խստագույնս դատապարտում եմ բոլոր նվաստացող և իրենց կոչմանը հակառակ ընթացք որդեգրած հոգևոր սպասավորներին. Պողոս վարդապետ

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026
Հաջորդ գրառումը

Խստագույնս դատապարտում եմ բոլոր նվաստացող և իրենց կոչմանը հակառակ ընթացք որդեգրած հոգևոր սպասավորներին. Պողոս վարդապետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական