Կիրակի, 26 Հուլիս, 2026

Խստագույնս դատապարտում եմ բոլոր նվաստացող և իրենց կոչմանը հակառակ ընթացք որդեգրած հոգևոր սպասավորներին. Պողոս վարդապետ

Խստագույնս դատապարտում եմ բոլոր նվաստացող և իրենց կոչմանը հակառակ ընթացք որդեգրած հոգևոր սպասավորներին, ովքեր ձեռքն են մեկնում, հանդիպում են հակաեկեղեցական արշավ սկսած դավաճան իշխանավորի հետ:

Աղոթքս է, որ Աստված միաբան սիրո մեջ պահի Մայր Աթոռի զինվորյալ միաբանությանս և անսասան Հայոց Հայրապետին: Իսկ ուրացող եպիսկոպոսները այլևս ինձ համար դուրս են Միբանական Ուխտից:

Տերը Դատավոր մեզ բոլորիս: Թող մեր հավատավոր ազգը և նվիրյալ, քաջ քահանա հայրերը մնան անսասան ու ամուր իրենց Աստվածատուր Սուրբ կոչմանն ու առաքելությանը:

Տեր Պողոս վարդապետ Վարդանյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան