Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԵՐԸ ԿԱՌԵՐԵՍՎԵՆ ԻՐԵՆՑ ԱՆՑՅԱԼԻՆ ՊՐՈՖԵՍՈՐ ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԻՎ

11/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Երեկ տեղի ունեցավ բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունը. ականատես վերապրողների վկայություններ» ստվարածավալ գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը, որը մինչ այս լույս էր տեսել հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այն կազմվել է 700 ականատես վերապրողների վկայությունների հիման վրա: Գիրքը հրատարակվել է 1500 օրինակով:

«Հայոց ցեղասպանությունը. ականատես վերապրողների վկայություններ» գրքի անգլերեն տարբերակը թարգմանել են Տիգրան Ծուլիկյանը եւ Անահիտ Դարբինյանը, իսկ թուրքերենը` Տիգրան Տերողումջյանը եւ Պետրոս Չավիքյանը:

Հայոց ցեղասպանության 100-ամյա հիշատակի առիթով գիրքը թուրքերեն Ստամբուլի «Բելգե» հրատարակչությունում հրատարակել է Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան, առաջադեմ թուրք մտավորական, հասարակական-քաղաքական գործիչ Ռագըբ Զարաքոլուն , որը երեկ շնորհանդեսին մասնակցեց: Ի դեպ, Ռագըբ Զարաքոլուի կողմից Ստամբուլում հրատարակվել են նաեւ Վերժինե Սվազլյանի եւս մի քանի գրքեր, որոնցից «Մուսա Լեռան 40-ը» գրքի պատճառով Ռագըբ Զարաքոլուն բանտարկվել է, իսկ ամբողջ տպաքանակը այրել էին:

Ցավով պետք է նշենք, որ Ռագըբ Զարաքոլուն, վերադառնալով Ստամբուլ, դատի առաջ է կանգնելու, քանի որ գիրքը հրատարակվել է «Բելգե» հրատարակչությունում, որը ղեկավարում է Ռ. Զարաքոլուն:

Շնորհանդեսին ներկաներին Ռ. Զարաքոլուն ողջունեց հայերեն. «Բարեւ ձեզ, սիրելի հայրենակիցներ»:

Լրագրողների հետ զրույցում հարցին, թե չի՞ վախենում Թուրքիա վերադանալուց, Ռագըբ Զարաքոլուն պատասխանեց. «Սա խղճի հարց է, իսկ ես չեմ կարող խղճիս դեմ գնալ»:

«Թուրքիայի իշխանական խավը մերնմաններին միշտ ցանկացել է լռեցնել եւ նման դատական գործերը դրա ապացույցն են: Մի քանի օրից պետք է դատարանի առջեւ կանգնեմ, եւ այս գործը հարուցվել է դեռեւս երկու տարի առաջ, իսկ փոքր տղաս արդեն երկու տարի բանտում է»,- ասաց Ռ. Զարաքոլուն եւ ավելացրեց, որ Թուրքիայի համար մեծ պատիվ է հրատարակել նման գիրք, որի վրա կես դարի աշխատանք է տարվել. «Թուրք հասարակությանը ամենամեծ ասելիքն այս գրքում է գրված` պարզ, ժողովրդական վկայություներ, որոնք ապրել են այդ ամենը: Յուրաքանչյուր ոք, ով կարդա գիրքը, կտեսնի իր գավառը, եղելությունը եւ կառերեսվի իր ծնողների, պապերի հետ»,- ասաց Ռագըբ Զարաքոլուն:

Մեծ մտավորականը նշեց, որ իրենք հրատարակել են նաեւ բժիշկ Իվ Թեոնոնի «1915 թ. մարտին» գիրքը, որը հենց Վատիկանում գտնվող պետական արխիվի եւ ականատեսների վկայությունների հիման վրա է ստեղծվել: Ի դեպ, բժիշկ Իվ Թեոնոնը իր գիտական թեզը գրել է այդ թեմայի հիման վրա. «Դոկտորին բոլորը ծաղրում էին, ասելով` դու ի՞նչ բժիշկ ես, եւ նա ապացուցեց, որ կարող է նաեւ պատմության դոկտոր դառնալ»:

Գրքի հեղինակ Վերժինե Սվազլյանը նշեց, որ այս գրքի թուրքերեն տարբերակը շատ կարեւոր է թուրքերի համար, որ եթե վաղը նյուրնբերգ լինի, ապա այս վկայությունները վառ ապացույցներ կլինեն. «Ռ. Զարաքոլուն թուրքական «Զարափ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ սա ոչ միայն հայ ժողովրդի պատմությունն է, այլեւ` թուրքերի, սա մեր պատմությունն է»: Վ. Սվազլյանը այս գործը շատ է կարեւորում, քանի որ 1987 թ. «Բելգե» հրատարակչությունը տարբեր բնույթի գրքեր է տպագրել, սակայն նման գիրք դեռ չի հրատարակվել, սա իսկապես երեւույթ է Թուրքիայի մշակութային եւ քաղաքական կյանքում. «Ռ. Զարաքոլուն ասաց, որ այս գիրքը պետք է նվիրի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին»:

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն իր հերթին նշեց. «Ամեն հայ իր գոյությունով ապացուցում է, որ այդ հրեշավոր հանցագործությունը նպատակին չհասավ: Այս աշխատությունը շուրջ կես դարի պատմություն ունի, եւ սա թուրքական հասարակությունը հնարավորություն է տալիս ծանոթանալու մազապուրծ եղած ականատեսների վկայություններին: Վստահ եմ, որ այս գործից հետո Թուրքիայում կավելանան այն մարդկանց թիվը, որոնք կընդունեն եւ կդատապարտեն ցեղասպանությունը: Այս աշխատությունը դեռ երկար ճանապարհ է անցնելու»:

Նախորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՅԱՆ ՍՏԵՂԾԵԼ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ

Հաջորդ գրառումը

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՎ ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՎ ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Տեսանյութ. Ռուբիոն չի պատասխանել լրագրողի հարցին. Մանիլայում Լավրով-Ռուբիո հանդիպումն ավարտվել է

23/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում. գրում է ՌԻԱ Նովոստին:...

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026

Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում 1. Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք...

Հորմուզի նեղուցն ականապատված է, մեկ նավ հրդեհվել է. Իրանը նորից է զգուշացնում ԱՄՆ-ին «չարաճճիություններ չանել»

23/07/2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հինգշաբթի  ականապատված Հորմուզի հարավային նեղուցով անցնելու փորձից հետո մի տանկեր հրդեհվել է, մինչդեռ երկու այլ նավեր...

Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու դեպքով կրտսեր սերժանտի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ...

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական