Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ 2015-ԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՄԲ

10/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերանորոգման նպատակով փակ է ու կվերաբացվի 2015 թ.-ի ապրիլի 24-ին նոր ցուցադրությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Նրա հավաստմամբ` վերանորոգման արդյունքում թանգարանի տարածքը կմեծանա 2.5 անգամ, բացի դրանիցՙ կավելանա եւս մեկ հարկ: «Եթե աժմ մեկ հարկում է ամփոփված թանգարանային ողջ հարստությունը, ապա 2015-ին թանգարան-ինստիտուտը կունենա երկրորդ հարկ: Վերանորոգումից հետո առաջին ժամանակավոր ցուցադրությունը կլինի 2014 թվականի ապրիլին` առաջին աշխարհամարտի 100-ամյակի կապակցությամբ: Թանգարանը հիմնական ցուցադրությունը կվերաբացի 2015 թվականի ապրիլի 24-ին` բովանդակային ու տեխնիակական նոր հագեցվածությամբ»,- տեղեկացրեց Սուրեն Մանուկյանը:

Նրա խոսքով` կան կարեւոր դրվագներ, որոնք դուրս են մնացել թանգարանի ուշադրությունից, եւ այժմ փորձ է կատարվում շեշտադրել դրանք: «Որոշվել է ցուցադրվող նմուշների միջոցով շեշտադրել Հայոց ցեղասպանությունը ոչ միայն իբրեւ բազմահազար հայերի կոտորած, բայց եւ իբրեւ հայկական քաղաքակրթության կործանման եւ հայրենիքի կորուստ»,- նշեց Սուրեն Մանուկյանը` հավելեով, որ ցուցադրությունը կուղեկցվի նորագույն տեխնիկայի կիրառմամբ: «Կլինեն 3D լուծումներ, պատկերներ, «թաչսքրիններ», որոնք հնարավորություն կունենան հարյուրապատիկ ավելացնել ցուցադրվող ն մուշների քանակը»,- տեղեկացրեց թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը:

Խոսելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության մասին` Սուրեն Մանուկյանը հետագա անելիքներից նշեց ցեղասպանագիտական կենտրոն դարձնելու Հայաստանի նախադրյալները: «Այս տարի առաջին անգամ տպագրվեց ցեղասպանագիտական հանդես գիտական պարբերականը, որը հայաստանյան գիտական դաշտ մտցրեց ցեղասպանագիտությունը որպես գիտական ճյուղ: Նախատեսվում է դեկտեմբերին տպագրել եւս մեկ համար, որը կունենա նաեւ անգլերեն տարբերակ: Ցեղասպանագիտությունը որպես գիտություն արմատավորելու գործում կարեւոր է նաեւ ԵՊՀ-ի հետ թանգարան-ինստիտուտ համագործակցությունը, ցեղասպանագիտական մագիստրոսական ծրագրի մեկնարկը»,- նշեց Սուրեն Մանուկյանը: Դա նաեւ թույլ է տալիս Հայաստանը դարձնել համաշխարհային ցեղասպանագիտական կենտրոն: Այդ առումով Սուրեն Մանուկյանը կարեւորեց նաեւ հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չառնիի, ով ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիրն է, անձնական գրադարանի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

«Ամեն երկու տարին մեկ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը անցկացնում է կոնգրես, որը 2015 թվականին կանցկացվի Հայաստանում: Աշխարհի ամենահայտնի 500 ցեղասպանագետները կլինեն այստեղ»,- հավելեց Սուրեն Մանուկյանը:

2015 թվականին կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որին ընդառաջ նախատեսվում են մի շարք տեղական ու միջազգային մասշտաբի միջոցառումներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՋՈԶԵՖ ՔԵՆԵԴԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է 227 ԲԱՆԱՁԵՎԸ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵ՞Ս ԿՓՈԽՎԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵ՞Ս ԿՓՈԽՎԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական