Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉԻ՞Ց ԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՅԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐՆ ՈՒ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ

06/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վարչապետի եւ էկոնոմիկայի նախարարի անդրադարձն ու բացատրությունները

Կառավարության երեկվա նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի առջեւ Երեւանի «Ոսկու շուկայի» աշխատողների բողոքի ակցիային, որը տեղի էր ունեցել նախորդ հինգշաբթի:

«Ոսկու շուկայի աշխատակիցները, կառավարության շենքի մոտ պարբերաբար ցույցեր են կազմակերպում, եւ բողոքի պատճառները շատ տարբեր են: Ես ծանոթացել եմ տեղեկանքին, որն ինձ ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությունը: Այն տեղեկատվությունը, որը զետեղված է այդ տեղեկանքի մեջ, բացարձակապես չի համապատասխանում ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը: Միեւնույն ժամանակ, տեսչության պետն ինձ հայտնեց, որ պետական ծրագրով դեկտեմբերի տասին նրանք պլանավորում են համալիր ստուգում իրականացնել ոսկու շուկայում: Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ տեսչական ստուգման ժամանակ նվազագույնի հասցնենք տնտեսվարող սուբյեկտին պատճառվող անհարմարությունները: Հաշվի առնելով այս հանգամանքըՙ մեր տարբեր տեսչական մարմինների գործողությունները պետք է համադրելի դարձնենք, որ այնտեղ հաճախակի ստուգում չանենք», ասաց վարչապետը: Նրա ներկայացմամբ, ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են աշխատանքային պայմաններից, այնտեղ ստեղծված հակահրդեհային եւ սանիտարական վիճակից, հաճախորդները` որ ձեռք են բերում իրեր, որոնց վրա դրոշմ չկա, որոնց որակի վերաբերյալ կան լուրջ կասկածներ:

«Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, առողջապահության նախարարության տեսչություններին եւ գործակալություններին, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչությանը, պետական եկամուտների կոմիտեին, որ համատեղ ծրագրով սկսեն այդ ստուգումը, որ ծրագրված է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության կողմից, որպեսզի նրանք գործ ունենան ստուգման մեկ գործընթացի հետ, եւ մենք վերջնականապես հասկանանք, թե ինչո՞ւ են մեր քաղաքացիները պարբերաբար բողոքում, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է կատարվում այդ շուկայում, ի՞նչ ռիսկեր կան», նշեց Տիգրան Սարգսյանը:

Այս հարցի վերաբերյալ լրագրողներին որոշակի պարզաբանումներ տվեց նաեւ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը : Նա նշեց, որ տուգանքների չափը չի կարող գերազանցել 50 հազար դրամը: Տուգանվում են այն տնտեսվարողները, որոնց վաճառված ոսկեղենի վրա հարգադրոշմ չի լինում: «Չկա նման բան, որ զարդի վրա հարգորոշումը լավ չերեւա ու դրա համար մարդկանց տուգանեն: Տուգանքներ նշանակված են եղել միայն այն ժամանակ, երբ կնիքներից որեւէ մեկը բացակայել է», ընդգծեց նախարարը: Նրա խոսքերով, հարգադրոշմող կազմակերպությունների մոտ նույնպես ստուգումներ են իրականացվում, եւ եթե նրանք չեն կարողանում նորմալ հարգադրոշմում իրականացնել, նույնպես տուգանվում են:

Վահրամ Ավանեսյանը կարեւորեց պլանային ստուգումների իրականացումը, որպեսզի մի կողմից` արտադրողներն ու վաճառողները, մյուս կողմից` գնորդները հավասար պայմաններում լինեն: «Չեմ կարծում, որ Հայաստանում որեւէ մեկը կցանկանա ոսկու շուկայից ապրանք գնել, որը չլինի ոսկի, կամ լինի ավելի ցածր հարգադրոշման ոսկի: Հարգադրոշման կնիք խփելը 100-300 դրամ արժե, իսկ տուգանքները` 50 հազար դրամ: Հարգադրոշմներ խփելը բավական էժան ծախս է` համեմատած տվյալ արտադրանքին», շեշտեց էկոնոմիկայի նախարարը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՍԻՐԻԱՑԻ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՄԵՆՔ ԵՎ ՍՐԻԿԱՆԵՐԸ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՆՔ ԵՎ ՍՐԻԿԱՆԵՐԸ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական