Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

05/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսիի մամուլի ասուլիսը լրջորեն անհանգստացրել է Ադրբեջանին: Հարեւան երկրում հատկապես ուշադրության են առել իրանցի դիվանագետի դիտարկումներն այն մասին, որ «ադրբեջանցիները տարածքային հավակնություններ ունեն նաեւ Հայաստանի, այլ երկրների նկատմամբ» եւ որ «Ադրբեջանն ստեղծվել է 1918թ.-ին»:

Դեսպան Ռեիսին, իհարկե, երկու դեպքում էլ ճիշտ է: Բայց ահա ադրբեջանական կողմը, չունենալով որեւէ հակափաստարկ, ավելի ճիշտ` ծախսելով իրանական Ատրպատական նահանգը «հնագույն ադրբեջանական պետություն» ներկայացնելու իր ողջ «զինանոցը», բավական ճարպկորեն նենգափոխել է իրանցի դիվանագետի դիտարկումները, դրանք ներկայացրել այնպես, թե նա «չի հարգում Իրանի հոգեւոր առաջնորդի տեսակետը» Լեռնային Ղարաբաղի հարցում:

Ըստ vesti.az-ի, «մի քանի տարի առաջ (կոնկրետ ե՞րբ- Վ. Ա.) ադրբեջանական մի լրատվամիջոց (ո՞ր- Վ. Ա. ) դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի եւ հոգեւոր առաջնորդի քարտուղարությանը, որպեսզի ճշտի նրա կարծիքը Լեռնային Ղարաբաղի շուրջը հայ-ադրբեջանական (՞- Վ. Ա.) հակամարտության վերաբերյալ»:

Ադրբեջանական «լրատվամիջոցի» տեղեկացմամբ, ստացվել է «պատասխան», որտեղ ասված էր. «Այաթոլլա Խամենեի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հանդեպ ի սկզբանե եղել է հստակ եւ բաց. Ղարաբաղը մուսուլմանների հողն է, եւ նրանք, որ զոհվել են` մարտնչելով հանուն դրա, շեհիդներ են, իսկ անջատողականների հետ ցանկացած կապ «հարամ» է եւ անօրինական»:

Թե որքանո՞վ է ճիշտ, որ ադրբեջանական «լրատվամիջոցն» այս «պատասխանն» է ստացել ԻԻՀ հոգեւոր առաջնորդի գրասենյակից, խիստ կասկածելի է, քանի որ vesti.az-ը սույն «մեջբերման» որեւէ աղբյուր չի մատնանշել: Բայց եթե անգամ ԻԻՀ հոգեւոր առաջնորդն այդ տեսակետն ունի, միեւնույն է, Հայաստանում Իրանի դեսպանի գնահատականները որեւէ կերպ դրան չեն առնչվում, որովհետեւ նա չի խոսել Լեռնային Ղարաբաղի պատկանելության թեմայով, այլ փաստել է, որ Ադրբեջանն իր հարեւան երկրների հանդեպ ունի տարածքային նկրտումներ:

Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը նենգափոխել դեսպան Ռեիսիի հստակ արտահայտած միտքը, իրավիճակը վերստին խճողել իսլամական համերաշխության մասին մտավարժանքներով: Դա ունի շատ պարզ բացատրություն. Բաքվում հասկացել են, որ իրանական կողմը բոլորովին էլ փակված չի համարում «Հարավային Ադրբեջանի» թեման, որը մինչեւ վերջերս, մինչեւ Իրանի եւ Արեւմուտքի հարաբերություններում որոշակի «ձնհալ» կնկատվեր, Իլհամ Ալիեւի կառավարությունը եւ նրա կողմից լիովին վերահսկվող խորհրդարանը ճանաչել էին որպես «հրատապ լուծում պահանջող»:

Երբեւէ պաշտոնական Բաքուն ստիպված է լինելու շատ հստակ դիրքորոշում արտահայտելու` վե՞րջ է դնում Իրանի հյուսիսային նահանգները բռնակցելու քաղաքականությանը, թե՞ ոչ, հրաժարվում է իրանական հազարամյա մշակույթը կողոպտելուց, թե՞ ոչ: Իրանական կողմի բուն հարցադրումը սա է: Եվ որքան էլ Բաքուն ճգնի խնդիրը նենգափոխել ԼՂ հարցում Իրանի կողմնորոշումը «ճշգրտելու անհրաժեշտությամբ», երկու երկրների հարաբերություններում դրանից քիչ բան է փոխվելու:

Տառացիորեն օրերս ՅՈՒՆԵՍԿՕ-ն «համաշխարհային մշակութային արժեք» է ճանաչել «չովգան» կոչվող խաղը, ինչն առաջ է բերել իրանական կողմի զայրույթը: «Այդ նույնն է, եթե մենք ասենք, որ շոտլանդական վիսկին իրանական խմիչք է»,- CNN-ին ասել է իրանցի մի պրոֆեսոր: Մինչդեռ Ադրբեջանի մշակույթի նախարարն անպատկառ կեցվածքով հայտարարել է, թե «դա ողջ ադրբեջանական ժողովրդի հաղթանակն է»:

Հետաքրքրական է` ո՞ւմ դեմ: Իհարկե` Իրանի, որի կառավարությունն արդեն շուրջ մեկ տարի նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորում է խոչընդոտել, թույլ չտալ, որ պարսիկ բանաստեղծ Նիզամիի շիրմաքարի պարսկերեն գրությունը ջնջվի եւ փոխարինվի ադրբեջաներենով, ինչպես ցանկանում է անել Ադրբեջանի կառավարությունը:

«Չլինի՞ թե հարեւան երկրների հանդեպ տարածքային հավակնությունների մասին խոսելիս ԻԻՀ դեսպանը նկատի է ունեցել Ադրբեջանի նախագահի այն միտքը, որ Երեւանը եւ Զանգեզուրը պատմական ադրբեջանական հողեր են, որտեղ ադրբեջանցիները կվերադառնան անպայման»,- փարիսեցիաբար հարցրել է vesti.az-ի մեկնաբանը, եւ ինքն էլ պատասխանել. «Բայց այդպես ասելիս նա նկատի է ունեցել, որ ԼՂ հարցի կարգավորումից հետո ադրբեջանցիները կկարողանան ապրել Երեւանում եւ Զանգեզուրում»:

Թե ի՞նչ է երեւակայել Իլհամ Ալիեւը, տվյալ համատեքստում որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում: Կրկնում ենք. դեսպան Ռեիսին միանշանակորեն հասկանալ է տվել, որ 1918թ.-ին ստեղծված Ադրբեջանը չի կարող մրցակցել հազարամյակների պատմություն ունեցող Իրանի հետ, եւ ժամանակն է, որ պաշտոնական Բաքուն հրապարակավ հրաժարվի Ատրպատականի եւ իրանական մշակույթի հանդեպ իր իսկ համար վտանգավոր ոտնձգություններից:

Նախորդ գրառումը

«ՎԻԿԻԼԻՔՍԸ» ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաջորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԲԱՑԱՌԵԼ ԵՆ ԱՐԱՖԱԹԻ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԲԱՑԱՌԵԼ ԵՆ ԱՐԱՖԱԹԻ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական