Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՎԻԿԻԼԻՔՍԸ» ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

05/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Միշտ էլ հետաքրքրական է իմանալ, թե Ամերիկայի հայկական համայնքն ինչպես է դիտարկվում օտարների կողմից: Այդ պատկերն ավելի գրավիչ է դառնում, երբ գնահատականը տալիս է ամերիկացի դիվանագետը մի ներքին զեկույցում:

«Վիկիլիքսը» մեծ թվով ամերիկյան կառավարական գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, այդ թվում` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հեռագրերըՙ ուղղված Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին: Այդ զեկուցագրերից մեկը, 2009 թվականի նոյեմբերի 17-ի թվագրությամբ, դեսպան Մարի Յովանովիչի «գաղտնի» զեկույցն է, որն ընդգրկում է 2009 թվականի նրա շրջայցը Լոս Անջելես, Բոստոն, Նյու Յորք եւ Վաշինգտոն քաղաքներ:

Ահա դեսպանի զեկույցի որոշ ուշագրավ հատվածներ` «Սփյուռքի համայնքների ներգրավման փորձը. Հայաստան» վերնագրով.

1. Հայ առաքելական եկեղեցու թեմը «Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի իշխանության ներքո է», մինչդեռ Կիլիկիո առաջնորդարանը «ճանաչում է Հայոց կաթողիկոսի իրավասությունը, որը գտնվում է Անթիլիասում, Լիբանան: Սա միայն վարչական նպատակներով է, սակայն Կիլիկիո առաջնորդարանը ճանաչում է Հայաստանի Էջմիածնի կաթողիկոսի աստվածաբանական գերակայությունը: Կիլիկիո առաջնորդարանը կապված է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ)/դաշնակների հետ. հիմնադրվել է 1890 թվականին եւ կազմում է Ամերիկայի հայկական համայնքի երեք խոշորագույն հատվածներից մեկը եւ իր բնույթով պահպանողական է»:

Զեկույցում բացատրվում է, որ «ՀՅԴ-ն/դաշնակները երկու նպատակ ունեն. 1915 թվականի հայերի ջարդերը Թուրքիայում որպես ցեղասպանություն ճանաչումը եւ արեւելյան Թուրքիայում ավանդական հայկական տարածքների վերականգնումը»: Վստահաբար կարելի է ասել, որ Թուրքիայի կառավարությանը դուր չի գա, որ ամերիկյան դիվանագետը Թուրքիայի հատվածները ներկայացրել է որպես «ավանդական հայկական տարածքներ»: Բացի դրանիցՙ զեկույցում նշվում է, որ ՀՅԴ-ն «աջակցում է կանանց օժանդակ միությանըՙ հայտնի որպես Հայ օգնության միություն (ՀՕՄ), ի լրումնՙ երիտասարդական եւ մշակութային միություններին եւ ԱՄՆ-ում գործեղ խոշոր լրատվամիջոցներին, ներառյալ` թերթեր, ռադիո եւ հեռուստատեսություն»:

2. Զեկույցում ամերիկահայ կաթոլիկները ներկայացված են որպես «ամենափոքր կրոնական դավանություն…. Հայ կաթոլիկ եկեղեցին աջակցում է քիչ թվով դպրոցների եւ մանկատների, բայց գրեթե ոչ մի գործունեություն չի ծավալում Հայաստանում»:

3. «Հայ բողոքական համայնքը համարվում է ամենահին հայկական համայնքը Միացյալ Նահանգներում, եւ այդ համայնքի անդամները շատ ակտիվ են իրենց` Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությամբ»:

4. «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը» (ՀԲԸՄ) հիմնադրվել է 1906 թվականին, երկրորդ խոշոր հատվածն է եւ ամենամեծ բարեգործական կազմակերպությունը հայկական համայնքում…. Նրանք կապված են Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) հետ, նաեւ հայտնի են որպես ռամկավարներ, որն ակտիվ է (բայց լուսանցքային) Հայաստանում, Սփյուռքի ամերիկյան համայնքում եւ Միջին Արեւելքում, ինչպես Լիբանանում»:

5. «Հնչակները կամ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը երրորդն է հայկական համայնքի քաղաքական կազմակերպությունների խմբում եւ ամենասակավաթիվը: Նա գործում է որպես քաղաքական ակումբ Կալիֆորնիայում եւ հրատարակում է շաբաթաթերթ»:

6. Զեկույցում թվարկվում են նաեւ «անկախ կազմակերպություններ, որոնք քաղաքական բնույթ չունեն», ինչպես Ամերիկայի հայկական համագումարը [ԱՀՀ], «Լինսի» հիմնադրամը, «Գաֆեսճյան» հիմնադրամը եւ «Թուֆենկյան» հիմանդրամը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) տեղադրված է այս կատեգորիայում, չնայած զեկույցն ընդունում է, որ Հայ դատի հանձնախումբը «ընդհանուր առմամբ ճանաչվում է որպես դաշնակցականների լոբբիստական կազմակերպություն»:

7. Զեկույցը մարդասիրական խմբում ընդգրկել է Հայ օգնության ֆոնդը, «Հայաստան» համահայկական հիմադրամը, Հայաստանի մանուկների հիմնադրամը, «Ջինիշյան» հիմնադրամը, Հայկական ակնաբուժական ծրագիրը եւ Հայաստանի ծառատունկ ծրագիրը, սակայն չի նշում Միացյալ հայկական հիմնադրամի մասին, որը 700 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստան 1988 թվականի երկրաշարժից ի վեր:

8. Դեսպան Յովանովիչը Հայաստանի սփյուռքի նախարարությունը եւ Ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացնում է որպես Հայաստանի կառավարության կողմից Սփյուռքի հետ կապ հաստատելու օրինակներ:

9. Զեկույցում հայկական Սփյուռքը քննադատվում է «Հայաստանում ժողովրդավարության, ընտրական բարեփոխումների եւ քաղաքացիական հասարակության զարգացմանը» չաջակցելու համար: Սակայն այնտեղ նշվում է, որ ամերիկահայերը ֆինանսական օժանադակություն են ցուցաբերում երկու վերլուծական կենտրոններիՙ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնին եւ «Սիվիլիթաս» հիմնադրամին:

Դեսպան Յովանովիչի զեկույցի առավել հետաքրքրական բաժինը վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին: Նա պնդում է, որ ամերիկահայ կազմակերպությունները «սեւեռուն ուշադրություն են դարձնում Հայաստանի արտաքին քաղաքականության որոշումներին եւ արագորեն համախմբում են իրենց աջակիցներին ընդդեմ Հայաստանի կառավարության, եթե Սփյուռքի խմբերը գտնում են, որ կառավարությունը չի գործում Հայաստանի լավագույն շահերից ելնելով: Շատ խմբեր դեմ են հանդես եկել կառավարության տարածաշրջանային հաշտեցման ջանքերին, այն հիմնավորմամբ, որ նման հաշտեցումը չի ընդգրկում Լեռնային Ղարաբաղի եռացող հակամարտության լուծումը կամ ճանաչում, որ Օսմանյան կայսրությունն իրագործել է 1915 թվականի ցեղասպանությունը: Այլ կազմակերպություններ, ինչպիսիք են Ամերիկայի հայկական համագումարը եւ ՀԲԸՄ-ն, հրապարակայնորեն աջակցել են կառավարության քաղաքականությանը, ուղղված տարածաշրջանային համագործակցությանն ու Կովկասում Հայաստանի մեկուսացմանը վերջ դնելուն: 2009 թվականի սեպտեմբերին, ԱՀՀ-ն, ՀԲԸՄ-ն, Արեւելյան եւ Արեւմտյան թեմերի եկեղեցիները եւ ռամկավարները հանդես եկան հայտարարությամբ, որով աջակցում էին նախագահ Սարգսյանի` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արտաքին քաղաքականությանը»:

Չնայած դեսպանի զեկույցը պարունակում է հետաքրքրական տեղեկություններ, սակայն ճշգրիտ եւ համապարփակ ձեւով չի բնութագրում ամերիկահայ համայնքի ողջ պատկերը:

Թարգմանությունը`

ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

40 000 ԵՎՐՈ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՀԱՅԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական