Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«UWC ԴԻԼԻՋԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ

03/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 30-ին IDeA («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի հրավերով «UWC Դիլիջան» միջազգային դպրոց այցելեցին Հայաստանում հավատարմագրված դեսպանները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հյուրերը շրջեցին դպրոցի տարածքում, ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին, դպրոցի ծրագրերին, ինչպես նաեւ տեղեկացան Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում քաղաքում իրականացվող այլ ծրագրերի մասին:

«Դպրոցի հանդեպ հետաքրքրությունը մեծ է թե՛ հայաստանցիների եւ թե՛ օտարերկրացիների կողմից, ուստի որոշեցինք «UWC Դիլիջան»-ը ներկայացնել Հայաստանում աշխատող միջազգային համայնքի անդամներին: Դպրոցն իր առաջին 90 աշակերտներին կընդունի 2014թ. սեպտեմբերին, եւ ընդունելության գործընթացը սկսված է: Բոլոր ցանկացողներին խորհուրդ եմ տալիս դիմել www.am.uwc.org կայքի միջոցով եւ դա անել հնարավորինս շուտ»,- նշեց IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը :

«Մեծ խանդավառությամբ ենք սպասում Դիլիջանում միջազգային դպրոցի բացմանը», – ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «Կարծում եմ, սա Հայաստանի համար ճիշտ մոդել է` երիտասարդներ ներգրավելու ողջ աշխարհից, ներառյալ նրանց, ովքեր նախկինում Հայաստանի հետ կապեր չեն ունեցել: Շատ կարեւոր է այն փաստը, որ դպրոցը ունենալու է մեծ կրթաթոշակային ֆոնդ: Դա նշանակում է, որ այն չի լինելու դպրոց միայն հարուստ ընտանիքների երեխաների համար` այն բաց կլինի ցանկացած շնորհալի երիտասարդի համար: IDeA հիմնադրամը մեծ ջանքեր է գործադրում գումարներ հայթայթելու ուղղությամբ, որպեսզի ֆինանսական գործոնը ոչ մի երեխայի համար խոչընդոտ չհանդիսանա», – նշել է ԱՄՆ դեսպանը:

«Վերջերս եմ նշանակվել Ռումինիայի դեսպան Հայաստանում, եւ այնպիսի դպրոց ենք փնտրում երեխաներիս համար, որը լավ հիմք կհանդիսանա նրանց ապագա մասնագիտության համար: Անչափ ուրախացանք, երբ տեղեկացանք, որ Դիլիջանում UWC դպրոց է կառուցվում: UWC դպրոցները համաշխարհային ճանաչում ունեն», – ասել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեն :

UWC Դիլիջան դպրոցը IDeA հիմնադրամի լայնածավալ բարեգործական նախաձեռնությունն է: Ս.թ. հոկտեմբերին դպրոցը դարձավ Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի լիիրավ անդամ եւ ստացավ UWC Դիլիջան անվանումը: Դպրոցը վերջերս ստացել է «IB World School« կարգավիճակ, որը հնարավորություն կտա սաներին իրենց կրթությունը շարունակելու աշխարհի լավագույն համալսարաններում:

Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից` 16-ից 18 տարեկան 90 աշակերտների համար: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Շնորհալի աշակերտների մեծամասնությունը դպրոցում սովորելու է անվճար` կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանցի շնորհալի երեխաները կազմելու են UWC Դիլիջան դպրոցի աշակերտների 10-12%-ը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԼՈՒՍՆԱԳՆԱՑ Է ԱՐՁԱԿԵԼ

Հաջորդ գրառումը

ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Էմին ջան, թեթև տար

13/05/2025

Հիմա քեզ տհաճ է, որ ուրիշ թատրոնների կոլեգաներդ նույնիսկ հանրային կես բառ չեն արտաբերի: Այդ լռությունը նրա համար է, Էմին...

ԿարդալDetails

Էմին Թորոսյանը դադարեցնում է գործունեությունը ՊՀԹ -ի տնօրենի պաշտոնում

13/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 13.05.2025

13/05/2025

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

13/05/2025

Հիշեք ֆաշիզմի պաշտպանների դեմքերն ու անունները. Արման Աբովյան

13/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական