Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼԸ ՀՈԳՈՒՍ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՎԼԱԴԻՄԻՐ ՍԱՀԱԿՅԱՆ

30/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցազրույցը վարեց ՔՆԱՐԻԿ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

1953 թ-ին ծնված Վլադիմիր Սահակյանը մասնագիտությամբ կինոռեժիսոր է, ավարտել է կինոյի եւ ռեժիսուրայի բաժինը: Իր ողջ գիտակցական կյանքում ստեղծագործել է, սակայն երբեք չի տպագրել իր նյութերը: Խորը եւ յուրահատուկ մտքի թռիչքով օժտված այս մարդը իր ստեղծագործություններում` հոգին բաց անելով փորձել է ներկայացնել իրականը, իր իսկ ստեղծած երեւակայական գրչով…

– Դուք Ձեր հեղինակային ֆիլմի սցենարն ունեք ՙ «Աստծո աչք» խորագրով: Ի սկզբանե ինչո՞վ եք ոգեչնչվել, եւ ո՞րն է եղել հիմնական պատճառը նման ֆիլմի սցենար գրելու:

– Ես հայ եմՙ մանկուց հավատացյալ, եւ միշտ կարծել եմ, որ Աստծու պահած եմ: Ես պարզապես հավատում եմ, եւ որն էլ, կարծում եմ, ամեն բանի սկիզբն է: Ընկերներով շատ դեպքեր են եղել, երբ հավաքվել ենք, քննարկել, յուրաքանչյուրս մեր մտքերն ենք հայտնել. դրանք պարզապես մտքեր չէին, բոլոր կարծիքներն էլ կարելի է ասել հանճարեղ էին: Այդ ժամանակ ինձ հետ էր նաեւ իմ հարեւանը ՙ Ռոբերտ Սահակյանը, որն ինձ հետ հավասար պայքարել է ավարտին հասցնելու մեր համատեղ ջանքերով մտածված ֆիլմը:

– Ըստ ձեզ, ձեր գրած ֆիլմը ամբողջակա՞ն էր, չկա՞ր որեւէ բացթողում, որը կցանկանայիք լրացնել:

– Բացթողումներ չկան, պարզապես կան բաներ, որոնք ես չեմ տպագրել եւ չեմ գրել, բայց ամեն բան մտածված է եղել: Պատրաստվում էի նաեւ նկարել, բայց ֆինանսական պատճառներով չստացվեց:

– Իսկ այդ դեպքում չե՞ք փորձել դիմել որեւէ կազմակերպության, կամ հեռուստաընկերությունների, որոնց կողմից միգուցե կխրախուսվեր ձեր աշխատանքը:

– Սուտ է, սուտ. նրանք չէին հատկացնի այդ գումարը…

– Հիմնականում ի՞նչն է ձեզ ոգեշնչում ստեղծագործելիս:

– Հնարավոր էՙ չհավատաք, բայց ես ոչնչով չեմ ոգեշնչվում: Ոգեշնչանքը, կարելի է ասել, միշտ իմ մեջ է: Ես կարող եմ քնած լինել, կողքիս լինի մատիտ, թուղթ եւ մութ տարիների մոմ, եւ ահա, պատրաստ եմ ստեղծագործելու: Այդպիսի ոգեշնչանքով ստեղծված բանաստեղծություններից մեկը անվանել եմ «Երկվորյակ»: Այն սկսեցի գրել, երբ գիշերը արթնացել էի եւ կանգնել պատուհանի մոտ. մոմի արտացոլած լույսի տակ նկատեցի իմ երկրորդ ես-ին:. Ես ամբողջովին ուրիշ դեմք տեսա, եւ հենց այդ ժամանակ հասկացա, որ ես իմ երկվորյակի հետ էի: Շատ հետաքրքրական Էՙ ամեն մարդ կառուցված է երկու մարդուց. քո ես-ը այն մարդն է, որի հետ դու խոսում ես, կիսվում, բարկանում, ժպտում եւ միայն հասուն տարիքում ես հասկանում, որ դու մենակ չես:

– Իսկ ձեր ստեղծած յուրաքանչյուր գործում որքանո՞վ եք կարողանում պահպանել ազգային արժեքը եւ ի՞նչ նշանակություն ունի այն ձեզ համար:

– Իհարկե պետք է ոգեշնչված լինի ազգայինով: Կարծում եմ, որ հիմնականում պետք է լինի պատմական թեմա, որն ավելի վառ կարտահայտի ազգայինը: Ինձ համար բավական է, որ տվյալ ստեղծագործողը հայ է, եւ որ դեպքը կատարվել է Հայաստանում, բայց թեման պետք է հետաքրքրական լինի նաեւ ազգայինից դուրս: Կարող եմ վստահ ասել, որ մեր կինոն տուժել է, քանի որ դուրս չէինք գալիս մեր ազգային սահմաներից. ուրիշներին դժվար թե հետաքրքրեր մեր կինոն… Պարզապես շատ ազգայնացված լինել չի կարելի:

– Երբեւէ մտածե՞լ եք ձեր ստեղծագործություններով գումար վաստակելու մասին:

– Ոչ, ստեղծագործելը իմ հոգու հանգստությունն է, կարելի է ասելՙ հոբբին, որի միջոցով չեմ ցանկացել փող աշխատել: Ստեղծագործող հոգին միշտ իմ մեջ է, եւ յուրաքանչյուր գործում իմ ստեղծագործական եռանդն եմ դնում: Եվ ի վերջո, եթե մի բանի մեջ կա արվեստ, դա չի կարող մահանալ:

– Արվեստը իր ամբողջ հմայքով ի՞նչ է ձեզ համար:

– Կյանքն է, որով ապրում եմ եւ որով արտահայտում եմ հոգուս բոլոր զգացմունքները:

– Սերը ձեր ստեղծագործություններում եւ սերը իրական կյանքում ինչպե՞ս եք արտահայտել:

– Գրեթե ամբողջությամբ արտահայտել եմ զգացմունքներս: Սիրել եմ գժի պես. կնոջս հանդեպ ունեցած սերս այնքան պատկերավոր եւ իրական է պատկերված ստեղծագործություններիս մեջ, որ անգամ նրան էր զարմացնում, թե ինչպես եմ կարողացել հասկանալ, բացահայտել նրա էությունը: Ասեմ նաեւ, որ աստղակերպով ջրհոս եմ. դա նշան է սիրո, տաղանդավոր լինելու… Ամեն մարդ չէ, որ կարող է սիրել, եւ եթե չլիներ սերը, միգուցե ես չստեղծագործեի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱԼԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ

Հաջորդ գրառումը

ԷՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԷՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական