Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՁԱԽՈՂՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

29/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Արեւելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական օրակարգային հարցերին կանդրադառնան այսօր` երեկվա ընթրիքից հետո

Վիլնյուսն այսօր փաստացի ամրագրելու է, որ Արեւելյան գործընկերություն ասվածից առանձնակի բան դուրս չեկավ, թեեւ ձախողում ասելն էլ թունդ է ասված: Ձախողում չէի կոչի, քանի որ Արեւելյան գործընկեր երկրներում, այսպես թե այնպես, ստորագրելու թե նախաստորագրելու կամ ընդհանրապես ոչինչ չստորագրելու պարագայում էլ Եվրոպական միության ներգրավմամբ ու անմիջական աջակցությամբ որոշակի բարեփոխումներ, այդուհանդերձ, իրականացվել են, ինչը հաջողություն է եւ բնավ ոչ` ձախողում:

Հայաստանում, օրինակ, զգալի բարեփոխումներ են իրականացվել նույն Եվրոպական միության աջակցությամբ, ու թեեւ դրանց զգալի մասն իրականություն չի դառնալու, կյանքի չի կոչվելու` չնախաստորագրվող Ասոցիացման համաձայնագրի պարագայում, ակնհայտ է, որ գոնե որոշ արժեքային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ Հայաստանում կշարունակեն մնալ այն ուղղությամբ զարգացման ճանապարհին, որպիսին ձեւավորվել է ԵՄ աջակցությամբ` նույն Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Ձախողումը թերեւս կարելի է վերագրել հավակնություններին, հատկապես երբ դիտարկումն արվում է եվրոպական կողմից: Հավակնություններ, որոնց իրականություն դառնալու ճանապարհին կանգնել է պուտինյան Ռուսաստանը, եւ ինչպես ապացուցվեց, այսօր հյուսիսային այդ երկրի ղեկավարությունն ունի այնքան կարողություն, որ զուտ ռուսական մեթոդներով հասնի իր նպատակին:

Արեւելյան Եվրոպայի երկրների համար դեպի Արեւելք դուռը բաց պահելը նախ եւ առաջ մեծ կարեւորություն կարող էր հաղորդել հենց այդ երկրներին, սակայն ստեղծված իրավիճակում ավելի շուտ Արեւելյան գործընկերության երկրներին այս պատմության մեջ ներքաշած եվրոպացիներին այսօր մնում է որեւէ կերպ փրկել իրենց դեմքը, քանի որ ձախողված որակել սեփական ու այդքան գովերգված նախաձեռնությունը ոչ մեկին ոչ հաճելի, ոչ էլ օգտակար կլինի: Այսինքն` կարելի է սպասել, որ Եվրոմիությունը ինչ-որ նոր ձեւաչափով կամ այլ հարթակներում կփորձի առաջ տանել հարեւանության իր գաղափարը, միեւնույն ժամանակ, որոշ չափով հեռանալով Ռուսաստանի խանդին զոհ գնացող Արեւելյան գործընկերության գաղափարից:

Ռուսաստանը բրտորեն, սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, արդյունավետորեն «հետ կանգնեցրեց» ոչ միայն Հայաստանին, այլեւ Արեւելյան գործընկերության ամենամեծ կշիռ, ինչու չէ` նաեւ կարեւորություն ունեցող Ուկրաինային: Եվ հաշվի առնելով, որ նույն Ուկրաինայում էլ եվրոինտեգրմանը տրամագծորեն հակառակ գործընթացներ են արդեն մեկնարկել, դժվար է լավատես լինել եվրոպացիների այն հայտարարությունների առնչությամբ, թե 2014-ին Ուկրաինայի հետ Ասոցիացման համաձայնագիրը կստորագրվի:

«Ազգը» տեղեկացրել էր Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շատ հետաքրքրական օրակարգի մասին, որում առաջին օրը` նոյեմբերի 28-ին, ժամանումից եւ ոչ պաշտոնական ընթրիքից հետո այլ բան նախատեսված չէր: Սա, իհարկե, չի նշանակում, թե նախատեսված չէին ու չիրականացվեցին երկկողմ, բազմակողմ բազմաֆորմատ ու տարատեսակ հանդիպումներ, սակայն գագաթաժողովի եւ, ըստ այդմ, բոլորի մասնակցության ձեւաչափով ոչ մի այլ բան նախատեսված չէր:

Այսօր արդեն գագաթաժողովը կնախագահի Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարուզոյի հետ: Գագաթաժողովին կմասնակցեն նաեւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Քեթրին Էշթոնը, ընդլայնման ու եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ու առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտը: Ըստ լիտվական նախագահության պատրաստած օրակարգի, այսօր կլինեն ստորագրման արարողություններ` առանց մանրամասնելու, թե ինչ է ստորագրվելու եւ ում միջեւ: Այդուհետեւ հենց նստաշրջանն է, որին կհաջորդի մամուլի հաղորդագրությունը:

Վրաստանը երեկ արդեն Ասոցիացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումն իրականացրեց, այսօր միայն կապահովի դրա պաշտոնական կողմը: Ավելին, Վրաստանն արդեն իսկ հայտարարել է, թե ստորագրումն էլ չի ուշանալու. Վրաստանը շտապում է այն ստրորագրել արդեն նվազ, քան մեկ տարի անց` 2014-ի սեպտեմբերին:

Մոլդովայի պարագայում էլ գործերը կընթանան այնպես, ինչպես նախատեսվում էր, հատկապես որ Մոլդովայի` եվրոպական ինտեգրման ճանապարհը կարծես ավելի հարթ է ընթանում այն համատեքստում, որ արդեն իսկ լրջորեն խոսվում է անցագրային ռեժիմի վերացման մասին: Ու եթե հաշվի առնենք, որ Ռումինիայից էլ ամենաբարձր մակարդակով հայտարարում են Մոլդովայի հետ միասնական պետություն ձեւավորելու հեռանկարի մասին, ակնհայտ է, որ այս երկրի` Արեւելյան գործընկերության շրջանակներում առաջընթացը սրընթացություն է ձեռք բերում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ու Բելառուսին` իրենք գիտեն. նախապես հայտարարություններ են արվել, թե նրանց ասոցիացում պետք չէ, ուրեմն մնում է, որ խորհրդանշական ձեւակերպումներով փաստաթղթեր շրջանառվեն, եթե, իհարկե, որեւէ բան նախատեսվում է շրջանառել: Ադրբեջանի հետ թերեւս կստորագրվի վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը:

Հայաստանի հարցում արդեն իսկ ներկայացրել ենք, որ մեր տեղեկություններով` Հայաստանի հետ առանձին փաստաթղթի ստորագրումը շատ փոքր հավանականություն ունի, քանի որ Հայաստանի անունից ինչ-որ բան առաջարկվել է, բայց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանիՙ տարբեր երկրների այցելությունները թերեւս բավարար չէին շատ կարճ ժամանակում ԵՄ-ի անդամ երկրների համաձայնությունն այդ փաստաթղթի առնչությամբ ստանալու համար, ինչը պարտադիր պայման է ԵՄ-ի հետ որեւէ փաստաթուղթ համաձայնեցված համարելու համար:

Հայաստան-Եվրոմիություն համատեղ հայտարարություն ստորագրելու մասին լուրերը կարող են դառնալ իրականություն, սակայն այդօրինակ փաստաթղթի ընդունումն ավելի շուտ կլինի նախագահի մակարդակով Վիլնյուս մեկնած հայկական պատվիրակության լրջությանը չվնասելու մոտեցում, քան իրականության արտացոլում:

Մյուս կողմից, որեւէ փաստաթուղթ, որ կարող է դեկլարատիվ հայտարարություններից բացի որեւէ այլ բան պարունակել, Հայաստանը չի ստորագրի, քանի որ նախագահի վերադարձին անմիջապես հետեւելու է Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան. հո Պուտինին էլ անակնկալ Հայաստանը չի՞ մատուցելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

Հաջորդ գրառումը

ՎԵՐՍՏԻՆ ԿՈՉ ՕԲԱՄԱՅԻՆՙ ԹՈՒՅԼ ՏԱԼՈՒ ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ԳՈՐԳԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԵՐՍՏԻՆ ԿՈՉ ՕԲԱՄԱՅԻՆՙ ԹՈՒՅԼ ՏԱԼՈՒ ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ԳՈՐԳԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025

ՏԱՐԱԾԵԼ Քանի որ ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի, պիտի փորձենք ուշադրության կենտրոնում պահել թեմաները 1. Նոր պիղծ հետապնդման...

ԿարդալDetails

Եթե եկեղեցու ներսում խնդիր կա, բարձրացրու այն, բայց հավատավոր զավակի խոնարհությամբ. իշխանությունը հարվածում է մեր ինքնության հիմքերին. Դավիթ Անանյան

15/10/2025

Հիմա 37 թիվը մեր բոլորի աչքի առաջ է. Գեղամ Մանուկյան

15/10/2025

Առաքելական եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ Ցեղասպանության օրերին և 30-ականներին. սա երրորդ ալիքն է. Եղիշե Սողոմոնյան

15/10/2025

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական